Բրիդջերթոն
«Բրիդջերթոն» (անգլ.՝ Bridgerton), Նեթֆլիքսով հեռարձակվող ամերիկյան հեռուստասերիալ, որի հեղինակներն են Քրիս Վան Դուսենը և Շոնդա Ռայմսը։ Սյուժեի հիմքում ընկած է Ջուլի Քուինի «Հերցոգը և ես» վեպը, գլխավոր դերերը կատարել են Ռեգե Ժան Փեյջը և Ֆիբի Դայնեվորը։ Առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2020 թվականի դեկտեմբերի 25-ին, 2021 թվականի հունվարին այն երկարացվել է երկրորդ եթերաշրջանով, նույն թվականի ապրիլին՝ երրորդ և չորրորդ եթերաշրջաններով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալի գործողություններն իրականացվում են Ռեգենտական դարաշրջանի զուգահեռ իրականության Լոնդոն քաղաքում։ Գլխավոր հերոսները Բրիդջերթոն ընտանիքի չորս եղբայրներ և քույրեր են, որոնք սկսում են իրենց կյանքը վերնախավում։ Ընտանիքի նպատակը կայանում է ավագ աղջկան՝ Դաֆնային ամուսնացնելու մեջ։ Չնայած աղջկա արժանիքներին՝ տղամարդիկ չեն շտապում հերթ կանգնել նրա համար։ Նաև ողջ ընթացքին խանգարում է բամբասանքներով լցված բուլվարային լրագիրը, որը հրատարակում է հանելուկային լեդի Ուիսլդաունը, որն իր լրագրի էջերում քննարկում է յուրաքանչյուր սիրավեպ և շշուկներ։ Ոչ ոք չգիտի, թե որտեղից է նա ստանում այդ տեղեկությունները։ Միևնույն ժամանակ Լոնդոնում հայտնվում է թեթևսոլիկ և բոլորի կողմից սիրված հերցոգ Հասթինգսը, որի համար հարսնացուները հերթ են կանգնում։ Նա առաջարկում է Դաֆնային մի ծրագիր, որը թույլ կտար նրան փրկել սեփական կյանքը, իսկ իրեն՝ զերծ մնալ պնդերես աղջիկներից և նրանց մայրերից։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիբի Դայնեվոր՝ Դաֆնա Բրիդջերթոն
- Ռեգե-Ժան Փեյջ՝ Սայմոն Բասեթ, հերցող Հասթինգս
- Ջոնաթան Բեյլի՝ Էնթոնի Բրիդջերթոն, վիկոնտ Բրիդջերթոն
- Գոլդա Ռոշավել՝ Թագուհի Շարլոտա
Արտադրություն և թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագծի մասին հայտարարվել է 2018 թվականի հուլիսի 20-ին[6]։ Նկարահանումներն անցկացվել են Լոնդոնում և Բաթում (Սոմերսեթ)[7]։ Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2020 թվականի դեկտեմբերի 25-ին[8]։ Երկրորդ եթերաշրջանի նկարահանումները կայացել են 2021 թվականի գարնանը[9]։ 2021 թվականի ապրիլին նախագիծը երկարացվել է երրորդ և չորրորդ եթերաշրջաններով։
-
Ranger's House-ը Գրինվիչի այգում, որը հեռուստասերիալում Բրիդջերթոնների տունն է
-
Հյուսիսային Յորքշիրի Քասլ Հովարդ՝ դարձել է հերզոգ Հասթինգսի տունը
-
Քասլ Հովարդի գլխավոր մուտքը
-
Չորս քամիների տաճարը, որը Քասլ Հովարդում է, նաև հայտնվում է հեռուստասերիալում
-
Հոլբորն թանգարան, որը հեռուստասերիալում լեդի Դանբերիի տունն է
Էպիզոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Անվանում | Ռեժիսոր | ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը |
---|---|---|---|
1 | "Մաքուր ջրի ադամանդ" | Ջուլի Էն Ռոբինսոն | 25 Դեկտեմբերի 2020 |
2 | "Շոկ և հիացմունք" | Թոմ Վերիկա | 25 Դեկտեմբերի 2020 |
3 | "Ուշագնացության արվեստը" | Թոմ Վերիկա | 25 Դեկտեմբերի 2020 |
4 | "Պատվի հարց" | Շերի Ֆոլքսոն | 25 Դեկտեմբերի 2020 |
5 | "Հերցոգը և ես" | Շերի Ֆոլքսոն | 25 Դեկտեմբերի 2020 |
6 | "Խշխշոց" | Ջուլի Էն Ռոբինսոն | 25 Դեկտեմբերի 2020 |
7 | "Զատված օվկիանոսներ" | Ալրիկ Ռայլի | 25 Դեկտեմբերի 2020 |
8 | "Անձրևից հետո" | Ալրիկ Ռայլ | 25 Դեկտեմբերի 2020 |
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատները նշում են հեռուստասերիալում ներկա վերնախավում ոչ եվրոպոիդ արտաքինով անձանց դերակատարումը, ինչը հստակ կերպով չի համապատասխանում 19-րդ դարի սկզբում Անգլիայի իրականությանը[10][11]։ Հեղինակ Քրիս Վան Դուսենը ոգեշնչվել է աֆրիկյան ծագմամբ Շարլոտա Մաքլենբուրգ Ստրելիցկայի մասին սպեկուլյացիայից «որպեսզի կարողանա ստեղծել ալտերնատիվ պատմություն, որտեղ Շարլոտա թագուհու խառը ծագումը եղել է ոչ միայն անդրդելի փաստ, այլ նաև վերաիմաստավորել է Անգլիան սևամորթ և այլ մաշկի այլ գույն ունեցող անձանց համար»[12]։ Վան Դուսենը հայտարարել է, որ քասթինգը ռասայի տեսանկյունից հենց այնպես չի վերցվել, քանի որ «մաշկի գույնը և ռասան շոուի մասնիկն են»[13]։
Քննադատները հեռուստասերիալը հետաքրքիր են համարել, դրա հետ մեկտեղ նաև նշել են Դաֆնայի և Սայմոնի միջև եղած հարաբերությունների թունավոր բնույթը և սիրո ճանապարհին անանցանելի արգելքների հաղթահարումը։ Հեռուստադիտողները նաև նշել են, որ վեպը սկսվում է որպես թունավոր հարաբերությունների դասական սցենար՝ տղամարդու տրամադրությունը փոխվում է շատ արագ, նա գաղտնիքներ է պահում իր սիրելիից, իսկ կյանքի նկատմամբ նրանց հայացքներն արմատապես տարբերվում են[14][15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.afi.com/news/afi-awards-2020-honorees-announced/
- ↑ https://www.hollywoodreporter.com/movies/movie-news/make-up-artists-and-hair-stylists-guild-awards-nominations-announced-4134533/
- ↑ https://deadline.com/2021/04/mtv-movie-tv-awards-nominations-emily-in-paris-wandavision-rupauls-drag-race-1234737437/
- ↑ https://naacpimageawards.net/2021-nominees/
- ↑ https://deadline.com/2021/07/2021-emmy-nominations-list-1234791599/
- ↑ Nellie Andreeva,Denise Petski, Nellie Andreeva, Denise Petski (2018 թ․ հուլիսի 20). «Shondaland Unveils Netflix Series Slate: 'Bridgerton', Anna Delvey Project, 'The Warmth Of Other Suns', 'The Residence', Ellen Pao Project, More». Deadline (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Ann Donahue,Kristen Lopez, Ann Donahue, Kristen Lopez (2021 թ․ հունվարի 21). «'Bridgerton': Everything You Need to Know About Shonda Rhimes' First Netflix Show». IndieWire (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Josh Smith. «If you're a fan of Gossip Girl and Downton Abbey, you'll love Netflix's major new show, Bridgerton». Glamour UK (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Nellie Andreeva, Nellie Andreeva (2021 թ․ հունվարի 21). «'Bridgerton' Renewed By Netflix; Season 2 Subject & Start Of Production Confirmed». Deadline (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Каким получился сериал «Бриджертоны»: Балы, наряды, поединки, любовные связи и много секса» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ © ИноСМИ ru 2000-2021При полном или частичном использовании материалов ссылка на ИноСМИ Ru обязательна Сетевое издание — Интернет-проект ИноСМИ RU зарегистрировано в Федеральной службе по надзору в сфере связи (2020 թ․ դեկտեմբերի 28). «The Washington Post (США): была ли британская королева Шарлотта чернокожей? Вот что мы знаем». ИноСМИ.Ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Jacobs, Julia (2020 թ․ դեկտեմբերի 18). «With 'Bridgerton,' Scandal Comes to Regency England». The New York Times. 0362-4331. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Ineye Komonibo,Kathleen Newman-Bremang. «Does Netflix's Bridgerton Have A Race Problem?». www.refinery29.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Bridgerton Trends On Twitter Over Daphne & Simon's Toxic Romance». ScreenRant (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «This is why people are saying Bridgerton glamourises toxic relationships – and why it matters». The Independent (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիդջերթոն» հոդվածին։ |
|