Ջոնաթան Բեյլի
| Ջոնաթան Բեյլի | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | ապրիլի 25, 1988 (38 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Ուոլինգֆորդ, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
| Պարգևներ՝ | |
| IMDb։ | ID 0047332 |
Ջոնաթան Բեյլի (անգլ.՝ Jonathan Bailey, ապրիլի 25, 1988, Ուոլինգֆորդ, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[1], անգլիացի դերասան, որն առավել հայտնի է «Բրիդջերթոն» հեռուստասերիալում կատարած Էնթոնի Բրիդջերթոնի դերով, որի համար ստացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդա մրցանակ՝ «դրամատիկ սերիալի լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում[2]։ 2019 թվականին «Ընկերություն» մյուզիքլում կատարած դերի համար ստացել է Լոուրենս Օլիվիեի անվան անգլիական թատերական մրցանակ՝ «Մյուզիքլում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր» անվանակարգում[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1988 թվականին անգլիական Ուոլինգֆորդ քաղաքում, ունի երեք ավագ քույր։ Ուսումնասիրել է իրավագիտություն Օքսֆորդի համալսարանում, սովորել է «Բաց համալսարանում»[4][5]։
5 տարեկան հասակում՝ տեսնելով «Օլիվեր» ներկայացումը, որոշել է դառնալ դերասան։ Յոթ տարեկան հասակում թատրոնում ստացել է առաջին դերը, 1997 թվականից սկսած նկարահանվել է հեռուստասերիալներում, 2004 թվականից սկսած՝ կինոյում։ 2012 թվականին անվանակարգվել է Evening Standard Theatre Award մրցանակի, իսկ 2019 թվականին «Ընկերություն» մյուզիքլում կատարած դերով դարձել է Լոուրենս Օլիվիեի անվան անգլիական թատերական մրցանակի դափնեկիր «Մյուզիքլում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր» անվանակարգում[3]։ Մեծ հայտնություն է ստացել «Բրիդջերթոն» հեռուստասերիալում կատարած Էնթոնի Բրիդջերթոնի դերի համար, որի համար ստացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդա մրցանակ՝ «դրամատիկ սերիալի լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում[2]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեյլին գեյ է։ Իր կողմնորոշման մասին հայտնել է The Times և Attitude ամսագրերին տրված հարցազրույցի ժամանակ[6][7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1997 | ս | Բրեմուել | Bramwell | Ուիլյամ Քիլշոու |
| 1998 | ֆ | Ալիսան հայելիների աշխարհում | Alice Through the Looking Glass | Լյուիս |
| 2001 | ս | Բեդիելի սինդրոմ | Baddiel's Syndrome | Ջոշ |
| 2004 | ֆ | Հինգ երեխա և կախարդանք | Five Children and It | Սիրիլ |
| 2005 | ս | Ոսկե ժամ | The Golden Hour | Սթիվեն Մարտին |
| 2007 | ֆ | Եղիսաբեթ՝ Ոսկեդար | Golden Age | պալատական |
| 2007 | ֆ | Դասընկերուհիներ | St. Trinian’s | Կասպար |
| 2008 | ս | Զուտ անգլիական սպանություններ | The Bill | Քրիս Վիլյերս |
| 2009 | ս | Առաջին կուրսեցիներ | Off the Hook | Դեննի Գորդոն |
| 2010 | ս | Լյուիս | Lewis | Տիտուս |
| 2011-2012 | ս | Լեոնարդո | Leonardo | Լեոնարդո դա Վինչի |
| 2012 | ս | Երիտասարդ մայրիկ[Pramface] | Pramface | Գլին |
| 2012 | ս | Ես և միսիս Ջոնսը | Me and mrs Jones | Ալֆի |
| 2012 | ս | Ակադեմիա «Գրուվ» | Groove High | Թոմ Մեյսոն |
| 2013-2015 | ս | Սպանություն լողափում | Broadchurch | Օլլի Սթիվենս |
| 2014 | ֆ | Ապագայի հուշեր | Testament of Youth | Ջեֆրի Թերլոու |
| 2014-2017 | ս | W1A | Ջեք Փաթերսոն | |
| 2014 | ս | Դոկտոր Ով | Doctor Who | Փսի |
| 2016 | ֆ | Երիտասարդ Մեսսիա | The Young Messiah | Հերոդ Արխելայ |
| 2016 | ս | Բնակակիցները | Crashing | Սեմ |
| 2016 | ս | Հութենը և լեդին | Hooten & the Lady Alexandra | Էդվարդ |
| 2017 | ս | Մաստակ | Chewing Gum | Աշ |
| 2017 | ս | Ջեք Ռայան | Tom Clancy's Jack Ryan | Լենս Միլլեր |
| 2018 | ֆ | Դարի մրցավազք | The Mercy | Ուիլլեր |
| 2020 | ս | Բրիդջերթոն | Bridgerton | Էնթոնի Բրիդջերթոն, վիկոնտ Բրիդջերթոն |
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Դեր | Նշում |
|---|---|---|---|
| 2016 | Ֆորսայթներ | Ջոբ | BBC Radio 4 |
| 2016 | Մատակարարներ | Լի | BBC Radio 4 |
| 2017 | Պարզապես մեկ անիծված բան մյուսի հետևից | Դեյվիդ Սասման | Աուդիոգիրք |
| 2018 | Երկար ստվերների կազմ։ Ստվերների խանութի ուրվականը, Գիրք 2 | Պատմող | Աուդիոգիրք |
| 2018 | Տան գլխաճակատ | Դենիել Մերիոթ | BBC Radio 4 |
| 2020 | Հակառակ կողմ | Պատմող | Աուդիոգիրք |
Տեսախաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Դեր |
|---|---|---|
| 2014 | Forza Horizon 2 | Դեն Ուիլյամս |
| 2015 | Everybody's Gone to the Rapture | Ռայս Շիփլեյ |
| 2019 | Anthem | Գանթր |
| 2019 | Final Fantasy XIV: Shadowbringers | Բյուրեղային էքսարհ /Գ՚րահա Թիա |
| 2021 | Final Fantasy XIV: Endwalker | Գ՚րահա Թրիա |
| Անհայտ | Squadron 42 | Աարոն Սիթոու |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Ներկայացում | Արդյունք |
|---|---|---|---|---|
| 2012 | Evening Standard Theatre Award | Ակնառու նորեկ | Սաութ Դաունս | Առաջադրված |
| 2019 | Լոուրենս Օլիվիեի անվան մրցանակ | Մյուզիքլում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր | Ընկերություն | Հաղթանակ |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Հեռուստասերիալ | Արդյունք |
|---|---|---|---|---|
| 2021 | ԱՄՆ կինոդերասանների գիլդա | Դրամատիկ սերիալի լավագույն դերասանական անսամբլ | Բրիդջերթոն | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «20 Questions with ... South Downs' Jonathan Bailey». What's One Stage. 2012 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
- 1 2 «The 27th Annual Screen Actors Guild Awards | Screen Actors Guild Awards». www.sagawards.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
- 1 2 «Winners list for the Olivier Awards 2019 with Mastercard | Official Website». Olivier Awards (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Leonardo: Jonathan Bailey plays Leonardo». BBC Press Office. 2011 թ․ մարտի 28. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Harrison, Emma (2013 թ․ ապրիլի 30). «'Teacher inspired me' says Broadchurch star». Oxford Mail. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ From Broadchurch to the West End: the star of Sondheim's smash hit Company
- ↑ Bridgerton star Jonathan Bailey talks sexuality and acting with Sir Ian McKellen
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Բեյլի» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Ապրիլի 25 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի անգլիացի դերասաններ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Անգլիացի կինոդերասաններ
- Անգլիացի հեռուստատեսային դերասաններ
- Անգլիացի տղամարդ թատրոնի դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- ԼԳԲՏ անձինք
- Լոուրենս Օլիվիեի մրցանակի դափնեկիրներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ