Ալիսան հայելիների աշխարհում (մուլտֆիլմ, 1998)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիսան հայելիների աշխարհում
անգլ.՝ Alice Through the Looking Glass
Տեսակհեռուստաֆիլմ
ՌեժիսորJohn Henderson?
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
Տևողություն83 րոպե
Թվական1998

Ալիսան հայելիների աշխարհում (անգլ.՝ Alice Through the Looking Glass), ֆենտեզի ժանրի հեռուստաֆիլմ, որը նկարահանվել է 1998 թվականին, ռեժիսոր Ջոն Հենդերսոնի կողմից։ Գլխավոր դերում Քեյթ Բեքինսեյլն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ Ալիսան որոշում է մտնել հայելու մեջ և զվարճանալ։ Արդյունքում նա հայտնվում է Հայելու աշխարհում, որը նման էր շախմատի մեծ տախտակի։ Հայելու սենյակից նա մտնում է ծաղիկներով լի հայելային այգի, որտեղ էլ Կարմիր թագուհին նրան գերի է վերցնում ու նրան անվանում է Սպիտակ զինվոր։ Ալիսային սպասում են զարմանալի արկածներ, երբեմն` հետաքրքիր, երբեմն էլ` վտանգավոր նրա համար։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Ջոն Հենդերսոն
  • Ռեժիսորի առաջին օգնական` Թիմ Լևիս
  • Ռեժիսորի երկրորդ օգնական` Վիլյամ Բուքեր
  • Ռեժիսորի երրորդ օգնական` Ջանին Լոու
  • Պրոդյուսեր` Թրևոր Էվե[1] և Սայմոն Ջոնսոն
  • Կոմպոզիտոր` Դոմինիկ Սչերեր
  • Օպերատոր` Մարտին Ֆոլի
  • Խմբագիր` Դեյվիդ Յարդլի
  • Հագուստի դիզայներ` Ջեմիմա Քոթեր
  • Դիմահարդարումը և վարսահարդարումը` Նորա Ռոբերթսոնի

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քեյթ Բեքինսեյլ` Ալիսա[2]
  • Պենելոպա Ուիլթոն` Սպիտակ թագուհի
  • Շան Ֆիլիպս` Կարմիր թագուհի
  • Սթիվ Կուգան` մոծակ
  • Մայքլ Մեդուին` Կարմիր թագավոր
  • Ջեֆրի Փալմեր` Սպիտակ ասպետ
  • Հարի Օլսեն և Մարկ Ուորենչ` Տրալյալյա և Տրուլյալյա
  • Դեսմոնտ Բարիտ` Մարդուկ-դատարկուկ
  • Ջոնաթան Բեյլի` Լուիս
  • Գրեգ Ուայզ` Կարմիր թագավոր
  • Իեն Հոլմ` Սպիտակ թագավոր
  • Իեն Ռիչարդսոն` Իշամեղու
  • Լուիզ Ջ. Թեյլոր` վագրաշուշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Judith Jones, Beatrix Campbell, Annie Castledine, And All the Children Cried (Oberon, 2002), p. 5
  2. Zoe Jaques, Eugene Giddens, Lewis Carroll's Alice's Adventures in Wonderland and Through the Looking-Glass: A Publishing History (Routledge, 2016), p. 257

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]