Ռահուլ Բոզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռահուլ Բոզե
Ծննդյան թիվ՝հուլիսի 27, 1967(1967-07-27)[1] (56 տարեկան)
Ծննդավայր՝Կալկաթա, Հնդկաստան
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
Մասնագիտություն՝դերասան, լրագրող, ռեգբի յունիոն խաղացող, ակտիվիստ, կինոդերասան, կինոռեժիսոր և սցենարիստ
IMDb։ID 0097893

Ռահուլ Բոզե (հուլիսի 27, 1967(1967-07-27)[1], Կալկաթա, Հնդկաստան[2]), հնդիկ դերասան, սցենարիստ և ռեժիսոր, հասարակական գործիչ, հայտնի է նաև որպես ռեգբի և կրիկետ խաղացող[3]։ Հիմնականում խաղում է հինդի և բենգալերեն ֆիլմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ռուպենի և Կումուդ Բոզեի ընտանիքում։ Նրա ավագ քույրը՝ Անուրադան, ամուսնացած է Մումբայում հիմնված Mid-Day Multimedia Ltd. լրատվամիջոցների հոլդինգի սեփականատեր Թարիկ Անսարիի հետ։ Նա իր մանկությունն անցկացրել է Կալկաթայում, ապա ընտանիքը տեղափոխվել է Մումբայ։ Այս քաղաքում նա հասարակության առջև առաջին անգամ հայտնվել է՝ խաղալով «Թոմ, Պայպերի որդին» ներկայացման մեջ։ Այն ժամանակ նա վեց տարեկան էր։

Մայրը՝ Ռահուլային, երեխայի մեջ հետաքրքրություն էր սերմանում բռնցքամարտի նկատմամբ, և նա մանկուց հետաքրքրված էր ռեգբիով։ Ներկայումս Բոզեն ռեգբիի ազգային «Orange India Rugby Teams» թիմի անդամ է։ Քոլեջում սովորելիս, բացի բռնցքամարտից և ռեգբիից, նա շատ է սիրել դերասանությունը։

«English, August» ֆիլմում հաջող նկարահանումներից հետո[2] նա լավ վարձատրվող աշխատանք է ստացել՝ Rediffusion-ի գովազդային հոլովակների սցենարիստ, միաժամանակ նկարահանվել է նաև ֆիլմերում։

Ռահուլ Բոզեն հայտնի է իր մեծածավալ բարեգործական աշխատանքներով, ինչպես նաև տարբեր համոզմունքներով։ Օրինակ՝ նա երբեք չի խաղում այնպիսի ֆիլմում, որի սյուժեն նման է իրա նկարահանված ֆիլմերին, և երբեք չի նկարահանվում «բացառապես կոմերցիոն» կինոնկարներում։ Նա հեռու է մնում Բոլիվուդից և Հնդկաստանում համարվում է արտ հաուս ոճի ռեժիսոր։

2005 թվականի մայիսին Ժնևում տեղի է ունեցել նրա նկարների ցուցադրումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Rahul Bose: Split wide open». Times of India. Asia Africa Intelligence Wire. 2003 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. Gupta, Richa (2007 թ․ հունիսի 21). «Bose, up close». The Indian Express. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 16-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռահուլ Բոզե» հոդվածին։