Jump to content

Ռալֆ Յիրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռալֆ Յիրիկյան
Ռալֆ Յիրիկյան, «Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն
Ծնվել էնոյեմբերի 16, 1967(1967-11-16) (56 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայաստան Հայ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունգործարար
Աշխատանք«Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
 Ralph Yirikian Վիքիպահեստում

Ռալֆ Սեզարի Յիրիկյան (նոյեմբերի 16, 1967(1967-11-16), Բեյրութ, Լիբանան), հայ գործարար, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նախկին գլխավոր տնօրեն, 2023 թվականի մարտի 1-ից՝ Յուքոմ գլխավոր տնօրեն[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 16-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում։ 1987 թվականին ընդունվել է Բեյրութի ամերիկյան համալսարան, որն ավարտել է 1991 թվականին՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի կոչում։ 1992 թվականին ստացել է նաև նույն համալսարանի գործարար կառավարման բակալավրի կոչում[2]։

1991-1992 թվականներին Ռալֆ Յիրիկյանն աշխատել է Բեյրութի ամերիկյան համալսարանի «Ջաֆետ» գրադարանում՝ որպես փաստաթղթերի բաժնի օգնական, այնուհետև՝ Լիբանանի «Ջորջ Մաթթա իսթեբլիշմենթ» ընկերությունում՝ որպես համակարգչային օպերատոր։ 1993 թվականին աշխատել է Կատարի «Ալ Մահա գրուպ հոլդինգս» ընկերության նախագահի գործադիր քարտուղար, իսկ 1994 թվականին՝ Կիպրոսի «Նասսեր, Ղաթթաս և Կո» ընկերության կառավարման խորհրդատուի օգնական[2]։

1994-1996 թվականներին Ռալֆ Յիրիկյանը զբաղեցրել է «Ալ Մահա գրուպ հոլդինգս» ընկերության հավաքագրման վարչության ղեկավարի պաշտոնը։ 1997-1999 թվականներին եղել է Կիպրոսի «Նասսեր, Ղաթթաս և Կո» ընկերության բաժանորդների սպասարկման վարչության ղեկավար։ 1999-2001 թվականներին Ռալֆ Յիրիկյանը պաշտոնավարել է Լիբանանի «ԼիբանՍել» ընկերությունում՝ որպես ադմինիստրատիվ բաժնի տնօրեն։

Գործունեությունը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռալֆ Յիրիկյանը Վիքի Ճամբարում

2004 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի հունիսը Ռալֆ Յիրիկյանը «ՎիվաՍել-ՄՏՍ» (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) ընկերության գլխավոր տնօրենն է։ Ռալֆ Յիրիկյանի ղեկավարությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ն էապես փոխել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի շուկան[3]։ Նորարարական մի շարք լուծումների շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգալիորեն ընդլայնել է հայաստանյան սպառողին հասանելի ծառայությունների տեսականին[3]։ 2009թ.-ի ապրիլի 17-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջինը Հայաստանում գործարկում է 3G (երրորդ սերնդի) ցանցը՝ UMTS/HSPA տեխնոլոգիայով՝ ազդարարելով երկրում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման նոր փուլի սկիզբը[4]։ Սկզբնական շրջանում այդ ծառայություները հասանելի էին Հայաստանի երեք խոշոր քաղաքներում՝ մայրաքաղաք Երևանում, Գյումրիում և Վանաձորում[4]։ 3G ցանցի գործարկումը ստեղծում է բիզնեսի և ամենօրյա հաղորդակցման նոր հնարավորություններ[4]։

Ընկերությունն այսօր ունի շուրջ 1300 աշխատակից։ ՎիվաՍել-ՄՏՍ-ը այսօր հանդիսանում է հանրապետության խոշորագույն հարկ վճարողներից մեկը[5]։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի առաջին բջջային օպերատորն է, որը ՀԾԿՀ-ի կողմից ստացել է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն՝ 4-րդ սերնդի LTE ցանցի կառուցման նպատակով[6]։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի LTE ցանցի կոմերցիոն ներդրման շնորհիվ Հայաստանը դասվել է 4G ցանց ներդրած փոքրաթիվ երկրների շարքին։ Ինչպես և երկրի բնակելի տարածքի ավելի քան 98%-ում ծածկույթ ապահովող 2G և 3G ցանցերի դեպքում, որոնք ամենաընդարձակն են Հայաստանում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի LTE՝ 4-րդ սերնդի ցանցը նույնպես աստիճանաբար հասանելի է դառնում Հայաստանի ամբողջ բնակչությանը։ Այժմ, 4G/LTE ցանցը հասանելի է բնակչության 52.5% տոկոսին։

«Ookla» ընկերության «Speedtest» հեղինակավոր հավելվածի հաշվարկներով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցը ճանաչվել է ամենաարագագործը Հայաստանում։ 

Ռալֆ Յիրիկյանի ղեկավարությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձավ կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվող առաջին կազմակերպությունը մեր երկրում[փա՞ստ]։ Ընկերությունը հսկայական միջոցներ է ներդրել առողջապահական, մշակութային, գիտական, բնապահպանական, կրթական բնագավառներում, ինչպես նաև գյուղական ենթակառուցվածքային նորարարական նախագծերի իրականացման ուղղությամբ։

Ռալֆ Յիրիկյանը հրավիրյալ բազմաթիվ դասախոսություններով հանդես է գալիս ակադեմիական, գործարար լսարանների առջև, ինչպես նաև տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ֆորումներում։

2022 թվականի հունիսին Ռալֆ Յիրիկյանը հեռացավ ՎիվաՍել-ՄՏՍ-ից՝ կենտրոնանալու սեփական բիզնեսում[7]։ Այս քայլի իրական պատճառները չեն հաղորդվում։

2023 թվականի մարտի 1-ին Ռալֆ Յիրիկյանը նշանակվեԼ Է Յուքոմ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում[1]։

Գիտական աստիճանների, պետական պարգևների (մեդալներ) ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պատվո շքանշան` տրված ՀՀ նախագահի կողմից
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշան» ՝ ՀՀ նախագահի կողմից
  • Մովսես Խորենացու մեդալ Հայաստանի հանրապետության նախագահի կողմից
  • «Մեսրոպ Մաշտոց» շքանշան` տրված ԼՂՀ նախագահի կողմից
  • «Անանիա Շիրակացի» մեդալ ԼՂՀ նախագահի կողմից
  • Մարշալ Գեորգի Ժուկովի անվան շքանշան ՌԴ նախագահի կողմից
  • Ռուսաստանի Դաշնության կառավարական` Վալերի Բրյուսովի անվան մեդալ
  • «Լիբանանի Հանրապետության Նախագահական զրահ» շքանշան` տրված Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Սուլեյմանի կողմից
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ
  • Հուշամեդալ Ռալֆ  Յիրիկյանին՝ շնորհված Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչապետի կողմից
  • «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից
  • ՀՀ Ազգային ժողովի Պատվո շքանշան
  • «Գարեգին Նժդեհի» շքանշան ՀՀ ՊՆ կողմից
  • «Մանթաշյանց Ասպետ» պատվո ադամանդյա շքանշան` շնորհված ՀՀ Մշակույթի նախարարության և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից
  • «Մանթաշյանց Ասպետ» արծաթե շքանշան
  • Պետրոս Մեծի I աստիճանի շքանշան
  • «ՀԱՕԿ-ի ոսկե շքանշան»` տրված Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից
  • «Մանթաշյանց Ասպետ» ոսկե շքանշան «Ոսկե Ծիրան» փառատոնի կողմից
  • Ռուսաստանի վաստակավոր ինժեների շքանշան և պատվավոր կոչում շնորհելու մասին դիպլոմ՝ Ռուստաստանյան ճարտարագիտական ակադեմիայի նախագահության կողմից
  • Տիգրան II Մեծի մեդալ
  • «Մանթաշյանց Ասպետ» պլատինե մեդալ
  • «Հակոբ Մեղապարտի» մեդալ
  • «Ծովակալ Իսակով» մեդալ` ՀՀ ՊՆ-ի կողմից
  • ՀՀ Պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • ՀՀ Պաշտպանության նախարարության հոբելյանական մեդալ «ՀՀ Զինված ուժեր 20 տարի»
  • ՀՀ Պաշտպանության նախարարության` «Անդրանիկ Օզանյան» մեդալ
  • «Դրաստամատ Կանայան» մեդալ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ
  • ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգիր և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ
  • Գերատեսչական ոսկե մեդալ` ՀՀ բնապահպանության նախարարի հրամանագրով
  • ՀՀ Կրթության և գիտության նախարարութան ոսկե մեդալ
  • Գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալ`  «Գյուղատնտեսական նվաճումների համար»
  • ՀՀ Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալ
  • ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարի հուշամեդալ
  • ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալ
  • «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հուշամեդալ»
  • ՀՀ Ոստիկանության մեդալ համագործակցության համար
  • ՀՀ ոստիկանության պետի` «Մարտական զորակցություն» մեդալ
  • «Երևանի զինանշան» հուշամեդալ` Երևանի քաղաքապետի կողմից
  • Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ
  • ՀՀ Արարատի մարզպետի մեդալ և պատվոգիր
  • ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ոսկե  մեդալ
  • Հայաստանի թատերական գործիչների միության մեդալ
  • «Խաչակիր» ոսկե հուշամեդալ, «Խաչակիր» մշակութային հասարարական կազմակերպության խորհուրդ
  • «Գթասրտության նվիրյալ» հուշամեդալ` Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից
  • Մեդալ «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին»` տրված «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի կողմից
  • Ոսկե մեդալ` տրվող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին աջակցություն ցուցաբերած բարերարներին
  • Պատվո մեդալ` Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի կողմից
  • Հուշամեդալ «ԽՍՀՄ օդաչու-տիեզերագնաց, Խորհրդային Միության կրկնակի Հերոս` Վիկտոր Վասիլյեվիչ Գորբատկո»
  • «Առնո Բաբաջանյանի անվ. մրցանակի դափնեկիր» ոսկե մեդալ
  • Ոսկե մեդալ և պատվոգիր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության կողմից
  • ԱրՊՀ ոսկե մեդալ
  • Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալ` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից
  • «Ոսկե Արագած» մեդալ՝ «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունից
  • Վուդրո Վիլսոնի անվան առաջին կարգի հուշամեդալ՝ Արևմտյան Հայաստան պետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կողմից
  • Ստեփանակերտ քաղաքի պատվավոր քաղաքացու մեդալ, ԼՂՀ
  • «Երկրի առաջին տիեզերագնաց Յու. Ա. Գագարին» մեդալ` Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիայի կողմից
  • Հայաստանի Զինված Ուժերի խորհրդանիշ
  • Արտաշես I մետաղադրամ
  • Գորիսի պետական համալսարանի գիտխորհրդի որոշմամբ` համալսարանի «Պատվավոր դոկտորի» կոչում
  • Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատվավոր դոկտորի կոչում
  • Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (Հանովեր, Գերմանիա) պատվավոր ակադեմիկոսի կոչում
  • Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում` ինստիտուտի գիտական խորհրդի  որոշմամբ
  • Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչում
  • «Երևանի Պատվավոր Քաղաքացի» կոչման վկայական Ռալֆ Յիրիկյանին՝ շնորհված Երևան քաղաքի ավագանու որոշմամբ
  • Լեռնային Ղարաբաղի հանրապետության Մարտակերտի քաղաքային համայնքի պատվավոր քաղաքացու կոչում
  • «Տարվա մարդ» պատվավոր կոչում` շնորհված «Հայաստանի Ոսկրածուծի դոնորների ռեեստր» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից
  • Ուռուցքաբանության ազգային կենտրոնի «Մեծ բարեկամ»-ի պատվավոր կոչում
  • Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի Նախագահության պատվավոր անդամի կոչում
  • «Կորպորատիվ պատասխանատվության ազգային փարոս» անվանակոչումը` «Տարվա լավագույն ապրանքանիշ» համաժողովրդական քվեարկությամբ ազգային մրցանակաբաշխության շրջանակներում
  • Թեքեյան մշակութային միություն Լոնդոնի «Թեքեյան խնամակալ մարմնի» մրցանակ «Հանրօգուտ գործունեության համար»
  • «Հեռուստատեսության բարեկամ» մրցանակ
  • «Աշխատավայրը հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցնելու և նրանց աշխատանքի ընդունելու համար» մրցանակ` «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արևելք» ՀԿ-ների, և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից
  • «Սպասարկման լավագույն մշակույթ» մրցանակ` Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից
  • «Տարվա լավագույն հասարակական գործիչ», «ԱՍ» մրցանակաբաշխություն, «Անալիտիկա» կենտրոն
  • «Մերկուրի» մրցանակ ՀՀ առևտևաարդյունաբերական պալատի որոշմամբ
  • «Տարվա բիզնես անհատականություն» մրցանակ Ռալֆ Յիրիկյանին (Հայկական առևտրային ցանցի երրորդ մրցանակաբաշխություն)
  • Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և գործարար կառավարման ֆակուլտետի կողմից հիմնված` «Բիզնես առաջնորդության» մրցանակ
  • Շուշի քաղաքի պատվավոր քաղաքացու պատվոգիր, ԼՂՀ
  • Եղեգնաձորի պատվավոր քաղաքացու վկայական, Վայոց Ձորի մարզ
  • Պատվավոր Ուրցաձորցու վկայական, Արարատի մարզ
  • Զովաբեր Համայնքի պատվավոր քաղաքացի, Գեղարքունիքի մարզ
  • Դիլիջանի պատվավոր քաղաքացու վկայական, Տավուշի մարզ
  • Մովսես գյուղի պատվավոր քաղաքացու վկայական, Տավուշի մարզ
  • Պատվոգիր` տրված Հայկական աստղագիտական ընկերության կողմից։ Շնորհվել է Միջազգային աստղագիտական տարվա կապակցությամբ
  • Պատվոգիր «Իրավունք» թերթի կողմից` ՀՀ-ում լավագույն տնտեսական գործիչ ճանաչվելու կապակցությամբ
  • Բնապահպանական պատվոգիր` World Land Trust-ի կողմից
  • Հատուկ պատվոգիր Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից
  • Եղեգնաձորի պատվավոր քաղաքացու վկայական, Վայոց Ձորի մարզ
  • Գերազանցության վկայական Logos EXPO-ի կողմից` հայաստանյան բաժանորդներին շարժական հեռախոսակապի բարձրորակ ծառայություներ մատուցելու համար
  • «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագով» վկայական` ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի կողմից
  • «Տարվա բարերար» վկայական, քաղաքական-հասարակական «ԱՍ» մրցանակաբաշխություն
  • Վկայական` Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի կողմից, Մոնրեալի գլխավոր գրասենյակ, Կանադա (ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի գլխավոր խորհրդակցական կարգավիճակ), Ակադեմիայի պատվավոր անդամ Ռալֆ Յիրիկյանին
  • Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի արտասահմանյան անդամի դիպլոմ
  • Պատվավոր դիպլոմ Ռալֆ Յիրիկյանին տեղեկատվական համակարգերի և հեռահաղորդակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար՝ Ռուսաստանի Դաշնության Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի նախագահ Բ.Վ. Գուսևի կողմից
  • Շնորհակալագիր` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին աջակցելու նպատակով իրականացված նվիրատվության համար
  • Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեի (IUCN NL) կողմից տրված հավաստագիր
  • Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից տրված հավաստագիր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Ռալֆ Յիրիկյանը նշանակվել է «Յուքոմ»-ի տնօրեն». CIVILNET. 2023 թ․ մարտի 1. Վերցված է 2023 թ․ մարտի 2-ին.
  2. 2,0 2,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  3. 3,0 3,1 Exceptional, July–December 2010, Ernst and Young, Signaling Change, How Ralph Yirikian of VivaCell-MTS is transforming Armenia’s telecoms sector, p. 5-9
  4. 4,0 4,1 4,2 VivaCell-MTS Announces The Commercial Launch Of 3G Network In Armenia, http://www.armeniandiaspora.com/showthread.php?166907-VivaCell-MTS-Announces-The-Commercial-Launch-Of-3G-Network-In-Armeni(չաշխատող հղում)
  5. http://success.am/2012/05/17/%D5%BE%D5%AB%D5%BE%D5%A1%D5%BD%D5%A5%D5%AC-%D5%B4%D5%BF%D5%BD-%D5%B4%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%AB-%D6%83%D5%B8%D6%84%D6%80%D5%AB%D5%AF-%D5%AB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A8/
  6. Հայաստանում LTE ցանցը կգործարկվի դեկտեմբերի 1-ին
  7. «Ralph Yirikian leaving MTS Armenia, new CEO appointed». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ռալֆ Յիրիկյան հոդվածին

Հարցազրույցներ