Ռազմիկ Բեգլարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռազմիկ Բեգլարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1939[1] (85 տարեկան) Խնուշինակ, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | ճարտարագետ-տեխնոլոգ |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1968) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1990) |
Երեխա(ներ) | Անահիտ Բեգլարյան |
Ռազմիկ Արշակի Բեգլարյան (օգոստոսի 3, 1939[1], Խնուշինակ, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-տեխնոլոգ։ Կաթնագործության բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991): ՀԳԳԱ թղթակից անդամ (1996): ՀՊԱՀ պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի գիտական խորհրդի նախագահ (2002-2006):
Անահիտ Բեգլարյանի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմիկ Բեգլարյանը ծնվել է 1939 թվականի օգոստոսի 3-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում։ 1955-1958 թվականներին սովորել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում, 1962-1968 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիայի» ֆակուլտետում։ 1969-1979 թվականներին աշխատել է «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիայի» ամբիոնում որպես ասիստենտ։ 1978-1980 թվականներին՝ Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի, 1987 թվականից՝ միաժամանակ՝ կաթի տեխնոլոգիայի և տեխնոլոգիական սարքավորումների (2001 թվականից՝ անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման տեխնոլոգիաների) ամբիոնի վարիչ։ 2002-2006 թվականներին եղել է պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան, 2010 թվականից ՀԱԱՀ-ի անասնաբուծական մթերքների վերամշակաման տեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Կաթի պրոբլեմային լաբորատորիայի վարիչ[2]։
Ուսումնասիրել է ռենտգենյան ճառագայթների և մագնիսական դաշտի ազդեցությունը կաթնաթթվային մանրէների, կենսաբանական այլ օբյեկտների ֆիզքիմիական, ֆիզիոլոգաձևաբանական և կենսաքիմիական հատկությունների, ինչպես նաև կաթի շիճուկի և կաթնաթթվային մթերքների որակի վրա։ Համահեղինակ է «Կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա» (2003) ուսումնական ձեռնարկի։
Տպագրել է 8 ուսումնական ձեռնարկ, մենագրություն և գիրք, 40 մեթոդական ցուցումներ, տեխնիկական կանոնակարգեր, 200 գիտական աշխատանքներ, 20-ից ավել հեղինակային վկայականներ, գյուտի արտոնագրեր[3][4]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 022 Անասնաբուժություն և անասնաբուծություն մասնագիտական խորհրդի անդամ։
- ՀԱԱՀ գիտական խորհրդի անդամ։
- ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։
- «Կրթությունը և գիտությունը Ղարաբաղում» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ։
- Կենսատեխնոլոգների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ։
- Կաթի միջազգային ֆեդերացիայի հայկական բաժանմունքի անդամ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ-ի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, կաթի և մսի արդյունաբերության նախարարությունների պատվոգրեր։
- ՀՊԱՀ ոսկե հուշամեդալ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաթի քիմիա և ֆիզիկա։ Առարկայի լաբորատոր պարապմունքների ուսումնական ձեռնարկ, Աղաբաբյան Աշոտ Արմենի, Բեգլարյան Ռազմիկ Արշակի, Արաքսյանց Ա. Է, Մսրյան Ս. Հ., Երևան, տպ. ՀԳԱ, 1998[5]։
- Դիպլոմային նախագծի շինությունների մակերեսների հաշվարկների, սանտեխնիկայի և գծագրական բաժինների կատարման համար։ Երևան, 2000[6]։
- Մեթոդական ցուցումներ «Սառնարանային տեխնոլոգիա» առարկայի լաբորատոր պարապմունքների համար։ Բեգլարյան Ռազմիկ Արշակի, Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Կաթի և մսի տեխնոլոգիայի ամբիոն, Երևան, 2000[7]։
- Կաթնամթերքների արտադրությունը մագնիսական դաշտի ազդեցության հիման վրա, Երևան, 2001։
- Կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա (ուսումնական ձեռնարկ) 2003[8]։
- Խորհուրդներ ֆերմերներին, Երևան, 2001 (համահեղինակ)։
- Մեթոդական ցուցումներ արտադրական 3-րդ կուրս և նախադիպլոմային 4-րդ կուրս պրակտիկաների անցկացման վերաբերյալ։ Կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա մասնագիտության ուսանողների համար։ Բեգլարյան Ռազմիկ Արշակի, Գիտության և կրթության նախարարություն, ՀՀ Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Երևան, 2003[9]։
- Անասնաբուծական մթերքների վերամշակման և պահպանման տեխնոլոգիա։ Սիմավորյան Ս, Սահակյան Է, Բեգլարյան Ռազմիկ Արշակի, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման տեխնոլոգիայի ամբիոն, Երևան, ՀՊԱՀ, 2007[10]։
- Կաթի, կաթնամթերքի և մանկական սննդի տեխնոլոգիա։ Ուսումնական ձեռնարկ, Բեգլարյան Ռազմիկ Արշակի, Բեգլարյան Անահիտ Ռազմիկի, Սարգսյան Ռ. Թ., Երևան, ՀՊԱՀ, 2008[11]։
- Մսի և մսամթերքների տեխնոլոգիա։ Ուսումնական ձեռնարկ, Հովհաննիսյան Վ. Մ, Բեգլարյան Ռազմիկ Արշակի։ Երևան, Ա. h., 2009[12]:
- «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա», «Մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա» մասնագիտությունների «Ճյուղի տեխնոլոգիական սարքավորումներ» առարկայի կուրսային նախագծի հաշվարկ կատարելու համար։ Բեգլարյան Ռազմիկ Արշակի, Կրթության և գիտության նախարարություն, ՀՀ Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևան, ՀՊԱՀ, 2010[13]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=240
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 222-223։
- ↑ «Բեգլարյան Ռազմիկ Արշակի ։». persons.anau.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Administrator. «Բեգլարյան Ռազմիկ Արշակի». anau.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.(չաշխատող հղում)
- ↑ Աղաբաբյան, Աշոտ Արմենի; Բեգլարյան, Ռազմիկ Արշակի; Արաքսյանց, Ա Է (1998). Մսրյան, Ս Հ (ed.). «Կաթի քիմիա և ֆիզիկա»։ Առարկայի լաբորատոր պարապմունքների ուսումնական ձեռնարկ. Երևան: տպ. ՀԳԱ.
- ↑ Բեգլարյան, Ռազմիկ Արշակի; Գյուղատնտեսության նախարարություն ՀՀ; Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, eds. (2000). Մեթոդական ցուցումներ «Դիպլոմային նախագծի շինությունների մակերեսների հաշվարկների, սանտեխնիկայի և գծագրական բաժինների կատարման համար». Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Բեգլարյան, Ռազմիկ Արշակի; Գյուղատնտեսության նախարարություն ՀՀ; Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, eds. (2000). Մեթոդական ցուցումներ «Սառնարանային տեխնոլոգիա»առարկայի լաբորատոր պարապմունքների համար. Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Բեգլարյան, Ռազմիկ Արշակի (2003). Կաթի եւ կաթնամթերքների տեխնոլոգիա։ Ուս. ձեռնարկ. ՀԳԱ. ISBN 9789993096436.
- ↑ Բեգլարյան, Ռազմիկ Արշակի; Գիտության և կրթության նախարարություն ՀՀ; Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, eds. (2003). Մեթոդական ցուցումներ արտադրական 3-րդ կուրս և նախադիպլոմային 4-րդ կուրս պրակտիկաների անցկացման վերաբերյալ։ Կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա մասնագիտության ուսանողների համար. Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Սիմավորյան, Ս; Սահակյան, Է; Բեգլարյան, Ռազմիկ Արշակի; ՀՀ կրթության և գիտության նախարարություն; Հայաստանի պետական ագրարային համալսարան, eds. (2007). Մեթոդական ցուցումներ "Անասնաբուծական մթերքների վերամշակման և պահպանման տեխնոլոգիա" առարկայից լաբորատոր աշխատանքներ կատարելու համար. Երևան: ՀՊԱՀ. ISBN 9789994152490.
- ↑ Բեգլարյան, Ռազմիկ Արշակի; Բեգլարյան, Անահիտ Ռազմիկի (2008). Սարգսյան, Ռ Թ (ed.). Կաթի, կաթնամթերքի և մանկական սննդի տեխնոլոգիա։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: ՀՊԱՀ. ISBN 9789939540597.
- ↑ Հովհաննիսյան, Վ Մ (2009). Բեգլարյան, Ռազմիկ Արշակի (ed.). Մսի և մսամթերքների տեխնոլոգիա։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: Ա.h.
- ↑ Բեգլարյան, Ռազմիկ Արշակի (2010). Մեթոդական ցուցումներ «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա», «Մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա» մասնագիտությունների «Ճյուղի տեխնոլոգիական սարքավորումներ» առարկայի կուրսային նախագծի հաշվարկ կատարելու համար. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ագրարային համալսարան. Երևան: ՀՊԱՀ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմիկ Բեգլարյան» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 3 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Կաթնագործության բնագավառի գիտնականներ
- Հայ գիտնականներ
- Հայ ճարտարագետներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ տեխնոլոգներ
- Ոչ գեղարվեստական գրողներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ