Կաթնագործությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաթնատնտեսության կազմակերպման, կաթի մշակման ու կաթնամթերքների կենսատեխնոլոգիաների խնդիրների ուսումնասիրությունները ծավալվել են 1930-ական թվականներին, երբ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում կազմակերպվել է կաթնագործության ամբիոն (վարիչ՝ Ավետիս Քալանթարյան1959 թվականին նույն ինստիտուտում ստեղծվել է կաթի և կաթնամթերքների պրոբլեմային լաբորատորիան (ղեկավար՝ Զավեն Դիլանյան)։ Հետազոտվել են գյուղատնտեսական կենդանիների կաթի բաղադրությունն ու հատկությունները, ռենտգենյան ճառագայթների, մագնիս, դաշտի ազդեցությունները կաթնաթթվային բակտերիաների ֆիզիոլոգիաձևաբանական կենսատեխնոլոգիական, կենսաքիմիական հատկությունների, կաթնամթերքի որակի և սննդային անվտանգության վրա (Զավեն Դիլանյան, Ռազմիկ Բեգլարյան, Կ. Մակարյան, Ռ. Սարգսյան, Անահիտ Բեգլարյան), սննդային միջավայրից, կաթնամթերքներից անջատված կաթնաթթվային և բիֆիդոբակտերիաների ֆիզիոլոգիաձևաբանական, կենսատեխնոլոգիական, կենսաքիմիական, զգայաբան, հատկությունները, ստեղծվել է հարյուրավոր մանրէներ ի գենոֆոնդի թանգարան, մշակվել դրանց պահպանման օպտիմալ պարամետրերը, և դրանցից կազմված մակարդները ներդրվել են թթու կաթնամթերքների ու պանիրների արտադրության մեջ (Ձ. Դիլանյան, Ռ. Բեգլարյան, Թ. Գաբրիելյան, Վ. Խաչատրյան, Ս. Տեր-Ղազարյան, Ռ. Սահակյան, Ա. Աղաբաբյան)՝ ելնելով անփոխարինելի ամինաթթուներ, ճարպաթթուներ, կենսաբանական ակտիվ նյութեր սինթեզելու դրանց ունակությունից, որոնք յուրահատուկ են բարձրորակ թթու կաթնամթերքներին ու պանիրներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png