Զավեն Դիլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զավեն Դիլանյան
Ծնվել էմարտի 11, 1903(1903-03-11)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 1, 1990(1990-12-01) (87 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Ալմա մատերՎրաստանի տեխնիկական համալսարան և Vologda State Milk Industry Academy?
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1941) և պրոֆեսոր (1941)
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Զավեն Քրիստափորի Դիլանյան (մարտի 11, 1903(1903-03-11), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1990(1990-12-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կաթնագործության բնագավառի գիտնական: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1941), պրոֆեսոր (1941): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զավեն Դիլանյանը ծնվել է Թիֆլիսում: 1927 թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյուղատնտեսական ֆակուլտետը, 1929 թվականին՝ Վոլոգդայի կաթնային ինստիտուտը: 1937-1987 թվականներին եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կաթնատնտեսության ամբիոնի վարիչ[1], 1951-1953 թվականներին՝ ՀԽՍՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ, 1966 թվականից՝ Տաք երկրների կաթի փորձաքննության հանձնաժողովի նախագահ։ 1956 թվականից ԽՍՀՄ կաթնագործության ազգային կոմիտեի անդամ[2]:

Գիտական աշխատանքները նվիրված են ՀԽՍՀ-ում բուծվող խոշոր և մանր եղջերավորների տարբեր ցեղերի կաթի բաղադրության ու հատկությունների, կաթնաթթվային մանրէների բնորոշ առանձնահատկությունների, կաթնամթերքի ստացման տեխնոլոգիայի տարբեր հարցերին: Հեղինակ է 400-ից ավելի գիտական աշխատությունների, որոնց մեծ մասը տպագրվել է արտասահմանում, ինչպես նաև 50-ից ավելի հեղինակային վկայականների, մի շարք դասագրքերի, ուսումնական ձեռնարկների և մենագրությունների: Դիլանյանի «Կաթնագործություն», «Պանրագործություն», «Աղաջրային պանիրներ», և «Պանրագործության հիմունքները» դասագրքերը թարգմանվել են ռուսերեն, գերմաներեն, իսպաներեն լեզուներով:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զավեն Դիլանյանի հուշատախտակը Երևանի Նալբանդյան 47 հասցեում
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանում սահմանված է պրոֆեսոր Զավեն Դիլանյանի անվան կրթաթոշակ
  • Զավեն Դիլանյանի հուշատախտակը փակցված է Երևանի Նալբանդյան 47 հասցեում

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրինզա պանրի պատրաստումը կոլխոզներում, 1950:
  • Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի առաջավոր անասնապահների հավաքը, 1951:
  • Ինչպես պատրաստել չանախ պանիրը, 1953:
  • Технология молока и молочных продуктов. С основами молоковедения, 1957.
  • Рассольные сыры, 1957.
  • Избранные труды, 1959.
  • Основы сыроделия. М. Пищевая промышленность 1980.
  • Технология молока и молочных продуктов. 1991 (համահեղինակ).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Завен Христафорович Диланян: Библогр. указ., Ереван, 1978.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դիլանյան Զավեն Քրիստափորի :»։ persons.anau.am։ Վերցված է 2016-11-07 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005