Անահիտ Բեգլարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անահիտ Բեգլարյան
Ծնվել էսեպտեմբերի 4, 1968(1968-09-04) (55 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1991)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (2004)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ՀայրՌազմիկ Բեգլարյան

Անահիտ Ռազմիկի Բեգլարյան (սեպտեմբերի 4, 1968(1968-09-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կաթնագործության բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2008): «Կանաց ֆորում» հասարակական կազմակերպության ղեկավար (2000-2003):

Ռազմիկ Բեգլարյանի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Բեգլարյանը ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 4-ին, Երևանում։ 1986-1991 թվականներին սովորել և ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ֆակուլտետը` «Կաթի և կաթնամթերքների ինժեներ-տեխնոլոգ» որակավորմամբ։ 1991-1994 թվականներին Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կաթի և կաթնամթերքների պրոբլեմային լաբորատորիայում եղել է գիտաշխատող, 1994-1997 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ամբիոնի հայցորդ, 1994-1998 թվականներին՝ ՀԳԻ Կաթի և կաթնամթերքների լաբորատորիայի գիտաշխատող, 1998-2002 թվականներին՝ ՀԳԱ Սննդի արդյունաբերության սարքավորումների փաթեթավորման տեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ, 2007 թվականից՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության բաժնի վարիչ, 2008 թվականից՝ ՀԱԱՀ Սննդի արդյունաբերության սարքավորումների փաթեթավորման, կաշվի և մորթու տեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, 2009 թվականից՝ ՀԱԱՀ Սննդի արդյունաբերության սարքավորումների փաթեթավորման, կաշվի և մորթու տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ[1][2]։

Աշխատանքները վերաբերում են կաթնաթթվային մանրէների ֆիզիոլոգաձևաբանական, կենսատեխնոլոգիական հատկությունների և կաթնամթերքների որակի վրա մագնիսական դաշտի ազդեցությանը։ Առաջինն է մշակել և ներդրել սոյայի և կովի կաթի խառնուրդից կաթնամթերքների արտադրության նոր տեխնոլոգիաներ։ Համահեղինակ է «Կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա» (2003) ուսումնական ձեռնարկի[3]։ Հեղինակ է գիտական աշխատությունների և մեթոդական աշխատանքների, մենագրության, դասագրքերի, հեղինակային իրավունքների և ՀՀ արտոնագրերի։ Դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո տպագրել է գիտական հոդվածներ, ՀՀ արտոնագիր և մեթոդական աշխատանքներ։ Գիտական հետազոտությունները վերաբերում են սոյայի օգտգործմանը սննդի արդյունաբերության մեջ։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ե. 1802 Կենդանական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա» մասնագիտական խորհուրդ, անդամ։
  • USAID-ի DAI ASME-project, անդամ (1999-2008)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոյայի անթափոն օգտագործումը սննդի արդյունաբերության մեջ։ Գիտամեթոդական ձեռնարկ, Երևան, ՀԳԱ, 2002[4][5]։
  • Կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Ա. հ., 2003 (համահեղինակ)[5]։
  • Կաթի կաթնամթերքների և մանկական սննդի տեխնոլոգիա։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, ՀՊԱՀ, 2008 (համահեղինակ)[6]։
  • Ճյուղի ձեռնարկությունների նախագծում և սանտեխնիկա։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, «Նահապետ», 2011 (համահեղինակ)[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բեգլարյան Անահիտ Ռազմիկի ։». persons.anau.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  2. Administrator. «Անահիտ Ռազմիկի Բեգլարյան». anau.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  4. Բեգլարյան, Անահիտ Ռազմիկի (2002). Սոյայի անթափոն օգտագործումը սննդի արդյունաբերության մեջ։ Գիտամեթոդական ձեռնարկ/. ՀԳԱ. ISBN 9789993090526.
  5. 5,0 5,1 Բեգլարյան, Անահիտ Ռազմիկի (2002). Սոյայի անթափոն օգտագործումը սննդի արդյունաբերության մեջ։ Գիտամեթոդական ձեռնարկ. Երևան: ՀԳԱ. ISBN 9789993090526.
  6. Բեգլարյան, Ռազմիկ Արշակի; Բեգլարյան, Անահիտ Ռազմիկի (2008). Սարգսյան, Ռ Թ (ed.). Կաթի, կաթնամթերքի և մանկական սննդի տեխնոլոգիա։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: ՀՊԱՀ. ISBN 9789939540597.
  7. Բեգլարյան, Ռազմիկ Արշակի; Դաշտոյան, Ա Լ; Արաքսյանց, Անդրեյ Էդուարդի; Բեգլարյան, Անահիտ Ռազմիկի, eds. (2011). Ճյուղի ձեռնարկությունների նախագծում և սանտեխնիկա։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: Նահապետ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անահիտ Բեգլարյան» հոդվածին։