Ռազմիկ Բեգլարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռազմիկ Բեգլարյան
Ծնվել էօգոստոսի 3, 1939(1939-08-03)[1] (84 տարեկան)
Խնուշինակ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունճարտարագետ-տեխնոլոգ
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1968)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1990)
Երեխա(ներ)Անահիտ Բեգլարյան

Ռազմիկ Արշակի Բեգլարյան (օգոստոսի 3, 1939(1939-08-03)[1], Խնուշինակ), հայ ճարտարագետ-տեխնոլոգ։ Կաթնագործության բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991): ՀԳԳԱ թղթակից անդամ (1996): ՀՊԱՀ պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի գիտական խորհրդի նախագահ (2002-2006):

Անահիտ Բեգլարյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմիկ Բեգլարյանը ծնվել է 1939 թվականի օգոստոսի 3-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում։ 1955-1958 թվականներին սովորել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում, 1962-1968 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիայի» ֆակուլտետում։ 1969-1979 թվականներին աշխատել է «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիայի» ամբիոնում որպես ասիստենտ։ 1978-1980 թվականներին՝ Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի, 1987 թվականից՝ միաժամանակ՝ կաթի տեխնոլոգիայի և տեխնոլոգիական սարքավորումների (2001 թվականից՝ անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման տեխնոլոգիաների) ամբիոնի վարիչ։ 2002-2006 թվականներին եղել է պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան, 2010 թվականից ՀԱԱՀ-ի անասնաբուծական մթերքների վերամշակաման տեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Կաթի պրոբլեմային լաբորատորիայի վարիչ[2]։

Ուսումնասիրել է ռենտգենյան ճառագայթների և մագնիսական դաշտի ազդեցությունը կաթնաթթվային մանրէների, կենսաբանական այլ օբյեկտների ֆիզքիմիական, ֆիզիոլոգաձևաբանական և կենսաքիմիական հատկությունների, ինչպես նաև կաթի շիճուկի և կաթնաթթվային մթերքների որակի վրա։ Համահեղինակ է «Կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա» (2003) ուսումնական ձեռնարկի։

Տպագրել է 8 ուսումնական ձեռնարկ, մենագրություն և գիրք, 40 մեթոդական ցուցումներ, տեխնիկական կանոնակարգեր, 200 գիտական աշխատանքներ, 20-ից ավել հեղինակային վկայականներ, գյուտի արտոնագրեր[3][4]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 022 Անասնաբուժություն և անասնաբուծություն մասնագիտական խորհրդի անդամ։
  • ՀԱԱՀ գիտական խորհրդի անդամ։
  • ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։
  • «Կրթությունը և գիտությունը Ղարաբաղում» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ։
  • Կենսատեխնոլոգների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ։
  • Կաթի միջազգային ֆեդերացիայի հայկական բաժանմունքի անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ-ի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, կաթի և մսի արդյունաբերության նախարարությունների պատվոգրեր։
  • ՀՊԱՀ ոսկե հուշամեդալ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կաթի քիմիա և ֆիզիկա։ Առարկայի լաբորատոր պարապմունքների ուսումնական ձեռնարկ, Աղաբաբյան Աշոտ Արմենի, Բեգլարյան Ռազմիկ Արշակի, Արաքսյանց Ա. Է, Մսրյան Ս. Հ., Երևան, տպ. ՀԳԱ, 1998[5]։
  • Դիպլոմային նախագծի շինությունների մակերեսների հաշվարկների, սանտեխնիկայի և գծագրական բաժինների կատարման համար։ Երևան, 2000[6]։
  • Մեթոդական ցուցումներ «Սառնարանային տեխնոլոգիա» առարկայի լաբորատոր պարապմունքների համար։ Բեգլարյան Ռազմիկ Արշակի, Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Կաթի և մսի տեխնոլոգիայի ամբիոն, Երևան, 2000[7]։
  • Կաթնամթերքների արտադրությունը մագնիսական դաշտի ազդեցության հիման վրա, Երևան, 2001։
  • Կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա (ուսումնական ձեռնարկ) 2003[8]։
  • Խորհուրդներ ֆերմերներին, Երևան, 2001 (համահեղինակ)։
  • Մեթոդական ցուցումներ արտադրական 3-րդ կուրս և նախադիպլոմային 4-րդ կուրս պրակտիկաների անցկացման վերաբերյալ։ Կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա մասնագիտության ուսանողների համար։ Բեգլարյան Ռազմիկ Արշակի, Գիտության և կրթության նախարարություն, ՀՀ Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Երևան, 2003[9]։
  • Անասնաբուծական մթերքների վերամշակման և պահպանման տեխնոլոգիա։ Սիմավորյան Ս, Սահակյան Է, Բեգլարյան Ռազմիկ Արշակի, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման տեխնոլոգիայի ամբիոն, Երևան, ՀՊԱՀ, 2007[10]։
  • Կաթի, կաթնամթերքի և մանկական սննդի տեխնոլոգիա։ Ուսումնական ձեռնարկ, Բեգլարյան Ռազմիկ Արշակի, Բեգլարյան Անահիտ Ռազմիկի, Սարգսյան Ռ. Թ., Երևան, ՀՊԱՀ, 2008[11]։
  • Մսի և մսամթերքների տեխնոլոգիա։ Ուսումնական ձեռնարկ, Հովհաննիսյան Վ. Մ, Բեգլարյան Ռազմիկ Արշակի։ Երևան, Ա. h., 2009[12]:
  • «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա», «Մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա» մասնագիտությունների «Ճյուղի տեխնոլոգիական սարքավորումներ» առարկայի կուրսային նախագծի հաշվարկ կատարելու համար։ Բեգլարյան Ռազմիկ Արշակի, Կրթության և գիտության նախարարություն, ՀՀ Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևան, ՀՊԱՀ, 2010[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=240
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 222-223։
  3. «Բեգլարյան Ռազմիկ Արշակի ։». persons.anau.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  4. Administrator. «Բեգլարյան Ռազմիկ Արշակի». anau.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.(չաշխատող հղում)
  5. Աղաբաբյան, Աշոտ Արմենի; Բեգլարյան, Ռազմիկ Արշակի; Արաքսյանց, Ա Է (1998). Մսրյան, Ս Հ (ed.). «Կաթի քիմիա և ֆիզիկա»։ Առարկայի լաբորատոր պարապմունքների ուսումնական ձեռնարկ. Երևան: տպ. ՀԳԱ.
  6. Բեգլարյան, Ռազմիկ Արշակի; Գյուղատնտեսության նախարարություն ՀՀ; Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, eds. (2000). Մեթոդական ցուցումներ «Դիպլոմային նախագծի շինությունների մակերեսների հաշվարկների, սանտեխնիկայի և գծագրական բաժինների կատարման համար». Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Բեգլարյան, Ռազմիկ Արշակի; Գյուղատնտեսության նախարարություն ՀՀ; Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, eds. (2000). Մեթոդական ցուցումներ «Սառնարանային տեխնոլոգիա»առարկայի լաբորատոր պարապմունքների համար. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Բեգլարյան, Ռազմիկ Արշակի (2003). Կաթի եւ կաթնամթերքների տեխնոլոգիա։ Ուս. ձեռնարկ. ՀԳԱ. ISBN 9789993096436.
  9. Բեգլարյան, Ռազմիկ Արշակի; Գիտության և կրթության նախարարություն ՀՀ; Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, eds. (2003). Մեթոդական ցուցումներ արտադրական 3-րդ կուրս և նախադիպլոմային 4-րդ կուրս պրակտիկաների անցկացման վերաբերյալ։ Կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա մասնագիտության ուսանողների համար. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. Սիմավորյան, Ս; Սահակյան, Է; Բեգլարյան, Ռազմիկ Արշակի; ՀՀ կրթության և գիտության նախարարություն; Հայաստանի պետական ագրարային համալսարան, eds. (2007). Մեթոդական ցուցումներ "Անասնաբուծական մթերքների վերամշակման և պահպանման տեխնոլոգիա" առարկայից լաբորատոր աշխատանքներ կատարելու համար. Երևան: ՀՊԱՀ. ISBN 9789994152490.
  11. Բեգլարյան, Ռազմիկ Արշակի; Բեգլարյան, Անահիտ Ռազմիկի (2008). Սարգսյան, Ռ Թ (ed.). Կաթի, կաթնամթերքի և մանկական սննդի տեխնոլոգիա։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: ՀՊԱՀ. ISBN 9789939540597.
  12. Հովհաննիսյան, Վ Մ (2009). Բեգլարյան, Ռազմիկ Արշակի (ed.). Մսի և մսամթերքների տեխնոլոգիա։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: Ա.h.
  13. Բեգլարյան, Ռազմիկ Արշակի (2010). Մեթոդական ցուցումներ «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա», «Մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա» մասնագիտությունների «Ճյուղի տեխնոլոգիական սարքավորումներ» առարկայի կուրսային նախագծի հաշվարկ կատարելու համար. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ագրարային համալսարան. Երևան: ՀՊԱՀ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմիկ Բեգլարյան» հոդվածին։