Ջուլիան Մորրիսը ծնվել է 1983 թվականի հունվարի 13֊ին Լոնդոնում։ Դերասանական կարիերան սկսել է հարազատ Լոնդոնում՝ Anna Scher Theatre թատրոնում[2]։ Այնտեղ նա հնարավորություն ստացավ խաղալ ամերիկյան մի հեռուստասերիալի (անգլ.՝ «The Knock») մի քանի դրվագներում[3]։ Ութ տարի շարունակ սովորել է դրամատուրգիայի դպրոցում, որից հետո խաղացել է բրիտանական թատերախմբում (Royal Shakespeare Company)[4]։
Նկարահանվել է նաև 1999 թվականին «Մի կոտրիր իմ սիրտը» ֆիլմում։ 2000 թվականին ստանում է մշտական դեր «Fish» ֆիլմում։ Նկարահանվել է Sugababes խմբի «Freak Like Me» երգի տեսահոլովակում[5]։ 2005 թվականին ստանում է գլխավոր դեր «Միայնակ գայլ» հեռուստասերիալում, որտեղ խաղում է Ջոն Բոն Ջովիի և Ջարեդ Պադալեկի հետ։
2008 թվականին նկարահանվել է «Շտապ օգնություն» հեռուստասերիալում՝ Էնդրյու Ուայդա կերպարում։ 2009 թվականին խաղացել է «Գոռոց հանրակացարանում» սարսափ ֆիլմում, որպես գլխավոր դերակատար։ 2010 թվականից մինչ հիմա նկարահանվում է «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում՝ Ռեն Քինգսթնի դերում։