Ջուդիտ Ջարվիս Թոմսոն
Ջուդիտ Ջարվիս Թոմսոն անգլ.՝ Judith Jarvis Thomson | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1929[1] Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Մահացել է | նոյեմբերի 20, 2020[2] (91 տարեկան) Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | փիլիսոփա և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | վերլուծական փիլիսոփայություն և բարոյագիտություն |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն և Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Ալմա մատեր | Բերնարդ քոլեջ, Կոլումբիայի համալսարան (1959)[3], Նյունհեմի քոլեջ և Հանթեր քոլեջի ավագ դպրոց |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[3] (1959) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4] |
Եղել է գիտական ղեկավար | Kathrin Koslicki?[5] |
Պարգևներ |
Ջուդիտ Ջարվիս Թոմսոն (անգլ.՝ Judith Jarvis Thomson[9], հոկտեմբերի 4, 1929[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - նոյեմբերի 20, 2020[2], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[10]), ամերիկացի փիլիսոփա-բարոյագետ։ 2019 թվականին ընտրվել է Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ։
Մանկություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուդիտ Ջարվիս Թոմսոնը ծնվել է Նյու Յորքում 1929 թվականի հոկտեմբերի 4-ին, հաշվապահ Թեոդոր Ջարվիսի և անգլերենի ուսուցչուհի Հելեն (Վոստրի) Ջարվիսի ընտանիքի երկրորդ երեխան էր։ Նրա մայրը ծագումով չեխ կաթոլիկ էր, իսկ հայրը ծագում էր արևելաեվրոպական ռաբբիների ընտանիքից։ 1918 թվականին Նիժնի Իստ-Սայդի բազմազավակ ընտանիքում մեծացած Թեոդոր Ջավիցը փոխեց իր ազգանունը Ջարվիսի։ Սոցիալիստական ամառային ճամբարում սկսված հարաբերությունները կնոջ հետ լարվածության պտճառ էին երկու ընտանիքների համար[11]։
Հելեն Ջարվիսը մահացել է, երբ Ջուդիտը 6 տարեկան էր, իսկ Թեոդոր Ջարվիսը ամուսնացel 1 երկու տարի հետո։ Նրա երկրորդ կինը ուներ երկու երեխա։ Նա ինտերիերի հաջողված դիզայներ էր, արվեստի և հնաոճ իրերի վաճառական էր և ներմուծող։
Ջուդիտը հաճախել է տարրակaն դպրոց Նյու Յորքում և Յոնկերսում, ավարտել Հանտեր Քոլեջի միջնակարգ դպրոցը 1946 թվականի հունվարին։ Բակալավրի աստիճան է ստացել 1950 թվականին Բարնարդայի քոլեջում, 1952 թվականին ստացել է բակալավրի երկրորդ աստիճան Քեմբրիջի համալսարանում (Նյուհեյմ քոլեջ, Քեմբրիջ), 1956 թվականին մագիստրոսի կոչում Քեմբրիջում և փիլիսոփայության դոկտորի աստիճան ՝ 1959թվականին Կոլումբիայի համալսարանում[11]։
1962 թվականին նա սկսում է դասավանդել Բերնարդայի քոլեջում, 1962 թվականին ծանոթացել և ամուսնացել է բրիտանացի փիլիսոփա Ջեյմս Թոմսոնի հետ, ով հրավիրված պրոֆեսոր էր Կոլումբիայի համալսարանում։ Անցկացնելով 1962-1963 թվականները Օքսֆորդում՝ ամուսինները տեխափոխվեցին Բոստոն, որտեղ Ջեյմս Թոմսոնը նշանակվեց Մասսաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի փիլիսոփայության պրոֆեսոր։ Ջուդիթ Թոմսոնը դասավանդել է մեկ տարի Բոստոնյան Համալսարանում և 1964 թվականին նշանակվեց Մասսաչուսեթյան տեխնոլոգիական ինստիտուտի փիլիսոփայության պրոֆեսոր, որտեղ և դասավանդեց մինչև վերջ։ Թոմսոնները բաժանվեցին 1976 թվականին և ամուսնալուծվեցին 1980 թվականին․ նրանք մինչև Ջեյմս Թոմսոնի մահը՝ 1984թվականը, մնացին կոլեգաներ[11]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուդիթ Թոմսոնը եղել է հրավիրված պրոֆեսոր Պիտտսբուրգյան ինստիտուտում (1976), Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանում (1983) և Յելսկի իրավաբանական դպրուցում (1982, 1984, 1985), ինչպես նաև Ֆուլբրայթ հիմնադրամի (1950-1951), Համալսարանական կանանց ամերիկյան ասոցիացիայի (1962-1963), Հումանիտար գիտությունների ազգային հիմնադրամի (1978-1979, 1986-1987), Գուգենհայմի հիմնադրամի (1986-1987) և Օսլոյում հեռանկարային հետազոտությունների Կենտրոնի անդամ։ Նա ընտրվել է Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ 1989 թվականին և եղել է Ամերիկյան փիլիսոփայական ասոցիացիայի (APA) նախագահ 1992-1993 թվականներին։ 1999 թվականին նա դասախոսություններ էր կարդում մարդկային արժեքների մասին «Բարություն և խորհուրդներ» թեմայով Փրինստոնյան Համալսարանում[12], իսկ 2003 թվականին նա կարդում էր Փոլ Կարուսի դասախոսությունները «Նորմատիվություն» թեմայով՝ APA-ի կենտրոնական բաժնի ժողովներում։ Աշխատանքային գործունեության մեծ մասը նա դասավանդել է Մասսաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտում, մնալով այնտեղ որպես պատվավոր պրոֆեսոր։
2012 թվականի նա արժանացել է ամերիկյան փիլիսոփայական Ասսոցիացիայի Կուիննի մրցնակաի[13]։
2015 թվականին նա արժանացել է Քեմբրիջի համալսարանի, իսկ 2016 թվականի Հարվարդի համալսարանի[14] պատվավոր դոկտորական աստիճանի[15]։ Ինչպես նաև, 2016 թվականին նա ընտրվել է Բրիտանական ակադեմիայի համապատասխան հիմնադրամի անդամ։
Գիտական ուղղություններ և հրատարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմսոնի հետազոտության հիմնական ուղղություններն են բարոյական փիլիսոփայությունը և մետաֆիզիկան։ Բարոյական փիլիսոփայության բնագավառում նա զգալի ներդրում է ունեցել մետաէթիկայի, նորմատիվ էթիկայի և կիրառական էթիկայի բնագավառներում։ Նրա Գիլբերտ Հարմանի հետ՝ «Բարոյական հարաբերականություն և բարոյական օբյեկտիվություն» գրքում (1996) պաշտպանում է բարոյականության օբյեկտիվությունը Հարմանի հարաբերականությունից։ Իրավունքներ, փոխհատուցում և ռիսկ (1986) աշխատություններում հավաքված փաստաթղթերը քննարկում են ինքնասպանության, աբորտի և ինքնապաշտպանության հետ կապված հարցեր։ Եվ նրա աշխատությունը, որը հրապարակվել է Goodness and Advice (2001) և The Realm of Rights (1992) ամսագրերում, ընդգրկում է նորմատիվ բարոյական տեսության հիմնական խնդիրները, որոնք վերաբերում են բարոյական իրավունքների հիմքին և լավի բացատրությանը։ Նրա աշխատանքը մետաֆիզիկայում կենտրոնանում է գործողությունների և իրադարձությունների, ժամանակի և ծնողների հետ կապված հարցերի վրա:,
«Աբորտների պաշտպանություն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական հոդված՝ «Աբորտի պաշտպանություն»
Մի մտքի փորձ, որի համար Թոմսոնը հատկապես հայտնի է, հայտնվում է նրա «Աբորտի պաշտպանություն» հոդվածում.
Առավոտյան արթնանում ես ու անգիտակից ջութակահարի հետ անկողնում մեջք մեջքի ես հայտնվում։ Հայտնի ջութակահարը անգիտակից վիճակում է. Նրա մոտ ախտորոշվել է մահացու երիկամային հիվանդություն, և Երաժշտական Միությունը ուսումնասիրել է բոլոր առկա բժշկական փաստաթղթերը և պարզել, որ միայն դուք ունեք արյան ճիշտ խումբ, որը կարող եք օգնել։ Այսպիսով, նրանք առևանգեցին ձեզ, և երեկ երեկոյան ջութակահարի շրջանառության համակարգը միացվեց ձերին, որպեսզի ձեր երիկամներով կարողանան թույն հանել նրա արյունից, ինչպես նաև ձեր արյունից։ Անջատելով Ձեզ կսպանեիք նրան։ Բայց ոչինչ, դա ընդամենը ինը ամսվա համար է։ Այդ ժամանակ նա արդեն ապաքինված կլինի իր հիվանդությունից և կկարողանա հանգիստ կտրվել ձեզանից։
Այս սցենարը ենթադրում է, որ անձի չսպանվելու իրավունքը կարող է խախտվել մեկ այլ անձի՝ սեփական մարմինը վերահսկելու իրավունքով, երբ այդ երկու իրավունքները հակասության մեջ են մտնում։
Այս հոդվածում Թոմսոնը, հիմնվելով ջութակահարի մտքի փորձի վրա, պնդում է, որ «կյանքի իրավունքը բաղկացած չէ չսպանվելու իրավունքից, այլ ավելի շուտ անարդարացիորեն չսպանվելու իրավունքից»։ Ուստի ցույց տալու համար, որ աբորտը բարոյապես սխալ է, ոչ մի կերպ բավարար չէ ցույց տալ, որ պտուղը մարդ է։ Հիշեցնելով մեզ, որ բոլոր մարդիկ ունեն կյանքի իրավունք, մենք պետք է նաև ցույց տանք, որ պտղի սպանությունը խախտում է նրա կյանքի իրավունքը, այսինքն՝ աբորտը անարդար սպանություն է։ Թոմսոնի հոդվածը պաշտպանում է աբորտի իրավունքը և գործում է հիմնականում որպես անալոգային փաստարկ՝ կապված մայր-պտղի հարազատության գաղափարի հետ։
Հոդվածը հանդիպում է բազմաթիվ տարբեր փիլիսոփաների և բիոէթիկայի մասնագետների արձագանքներին և քննադատությանը։ Ֆիլիպ Ֆութը արիստոտելյան հայտնի բարոյագետը, պնդում էր, որ ծառայությունների բացասական չհատկացնելը, ինչպես ջութակահարի դեպքում, տարբերվում է ակտիվ սպանությունից կամ միջամտությունից, ինչպես աբորտի դեպքում (տես Ֆուտի բարոյական երկընտրանքները, 86-87)։ Թոմսոնի մտքի փորձին պատասխանել է նաև Օքսֆորդի փիլիսոփա Ջոն Ֆինիսը իր «Աբորտի իրավունքներն ու սխալները. պատասխան Ջուդիթ Թոմսոնին» գրքում։ Թոմսոնը, իր հերթին, պատասխանեց Ֆինիսին իր «Իրավունքներ և մահեր» հոդվածում, որը վերատպված էր իր «Իրավունքներ, փոխհատուցում և ռիսկ» էսսեների հատորում։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «A Defense of Abortion», Philosophy and Public Affairs 1 (1971): 47-66.
- В защиту абортов / Этическая мысль 2017. Т. 17. No 2. С. 125—142
- «The Right to Privacy», Philosophy and Public Affairs 4 (1975): 295—314.
- Acts and Other Events (Cornell University Press, 1977).
- Rights, Restitution, and Risk (Harvard University Press, 1986).
- The Realm of Rights (Harvard University Press, 1990).
- «Goodness and Utilitarianism», (Presidential Address) Proceedings and Addresses of the American Philosophical Association 67.2 (1993): 145—159.
- Moral Relativism and Moral Objectivity (with Gilbert Harman) (Blackwell, 1996).
- Goodness and Advice (Princeton University Press, 2001).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://jwa.org/encyclopedia/article/thomson-judith-jarvis
- ↑ 2,0 2,1 2,2 Judith Jarvis Thomson, Philosopher Who Defended Abortion, Dies at 91 // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2020. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 3,0 3,1 https://dailynous.com/2020/11/20/judith-jarvis-thomson-1929-2020/
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://dspace.mit.edu/handle/1721.1/11349
- ↑ https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
- ↑ https://www.apaonline.org/page/quinn
- ↑ https://www.apaonline.org/page/carus
- ↑ «Judith Jarvis Thomson». Jewish Women's Archive (անգլերեն). 2021 թ․ հունիսի 23. Վերցված է 2024 թ․ մարտի 27-ին.
- ↑ Obituary
- ↑ 11,0 11,1 11,2 «Judith Jarvis Thomson | Jewish Women's Archive». jwa.org. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Lecture Library - The Tanner Lectures on Human Values - The University of Utah». tannerlectures.utah.edu (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «MIT SHASS: News 2012 - American Philosophical Association honors Judith Jarvis Thomson with Quinn Prize». shass.mit.edu. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Honorary Degrees». Harvard University (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Honorary Degrees 2015». University of Cambridge (անգլերեն). 2015 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
|
- Հոկտեմբերի 4 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 20 մահեր
- 2020 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Ամերիկացի կին փիլիսոփաներ
- Բիոէթիկա
- Կին փիլիսոփաներ