Ջոն Ուիլյամս (տնտեսագետ)
Ջոն Ուիլյամս անգլ.՝ John Henry Williams | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21 (հուլիսի 3), 1887 Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 24, 1980[1] (93 տարեկան) Southbridge, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան[2] և Բրաունի համալսարան |
Գիտական ղեկավար | Ֆրենկ Թաուսիգ[2] |
Եղել է գիտական ղեկավար | Lauchlin Currie?[2] և David A. Alhadeff?[2] |
Ջոն Հենրի Ուիլյամ (անգլ.՝ John Henry Williams, հունիսի 21 (հուլիսի 3), 1887, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 24, 1980[1], Southbridge, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Հարվարդի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր, 1951 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնը ծնվել է 1887 թվականի հունիսի 21-ին Իստրադգինլայսում, Ուելսում, բայց շուտով ընտանիքը տեղափոխվել է Նորթ Ադամս, Մասաչուսեթս[3]։
Ջոն Ուիլյամսը 1912 թվականին Բրաունյան համալսարանում ստացել է արվեստի բակալավրի աստիճան, որտեղ անգլերեն է դասավանդել 1912-1915 թվականներին։ 1916 թվականին ստացել է արվեստի մագիստրոսի աստիճան։ Արժանացել է Դևիդ Ուելսի մրցանակին՝ Հարվարդի համալսարանի հրատարակչությունում Դոկտորական ատենախոսության հրապարակման համար՝ Արգենտինական առևտրի ուսումնասիրության համար, և 1919 թվականին Հարվարդի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[4]։
1918-1919 թվականներին Հարվարդի համալսարանում սկսել է դասախոսական գործունեությունը որպես տնտեսագիտության դասախոս և եղել է The Review of Economics and Statistics-ի խմբագրի օգնականը։ 1919-1920 թվականներին շարունակել է դասավանդել որպես տնտեսագիտության պրոֆեսորի ասիստենտ Փրինսթոնի համալսարանում, այնուհետև 1920-1921 թվականներին՝ Հյուսիսարևմտյան համալսարանում որպես բանկային գործի ասոցացված պրոֆեսոր։ 1921-1925 թվականներին Ջոն Ուիլյամսը Հարվարդի համալսարան է վերադարձել որպես պրոֆեսորի ասիստենտ, 1925-1929 թվականներին՝ ասոցացված պրոֆեսոր, 1929-1933 թվականներին՝ լրիվ պրոֆեսոր, իսկ 1933-1957 թվականներին՝ Նաթանիել Ռոփսի անվան պոլիտէկոնոմիայի ամբիոնի պրոֆեսոր, 1937-1947 թվականներին՝ Հարվարդի պետական կառավարման բարձրագույն դպրոցի դեկան։ 1957 թվականին դարձել է Հարվարդի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր։ 1957-1963 թվականներին Ֆլեթչերովի իրավունքի և դիվանագիտության դպրոցում եղել է Ուիլյամ Լ. Քլեյթոնի անվան միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր[5]։
1936-1947 թվականներին եղել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի փոխնախագահ, 1932-1933 թվականներին՝ ԱՄՆ-ի մոնետար տնտեսությանը նվիրված համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի պատվիրակ։ Եղել է Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի անդամ, Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ, Ֆի Բետա Կապա, Դելտա Սիգմա Ռո և Տետա Դելտա Հի ընկերությունների անդամ[3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Ուիլյամսն ամուսնացել է 1915 թվականի սեպտեմբերի 1-ին Ջեսի Իզաբել Մոնրոյի հետ, ունեցել են երկու դուստր՝ Մարգարետ Վուդմանը և Քալվերթ Ուոթքինսը։ 1960 թվականին Ջեսի մահից հետո 1962 թվականի ապրիլի 6-ին Ուիլյամսը երկրորդ անգամ ամուսնացել է Քեթրին Ռ. Մաքինսթրիի հետ[4]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Ուիլյամսի նախկին գործընկերները Նյու Յորքի դաշնային բանկից 1958 թվականին հիմնել են Ջոն Ուիլյամսի մրցանակը՝ ի նշան նրա տնտեսագետի ակնառու կարիերայի։ Մրցանակը ամեն տարի շնորհվում է Հարվարդի համալսարանի Տնտեսագիտության ամբիոնում միավորներով գերազանցությամբ լավագույն շրջանավարտին[6]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Williams J.H. Argentine international trade under inconvertible paper money, 1880—1900- Cambridge։ Harvard university press, 1920
- Vanderlip F.A., Williams J.H. The future of our foreign trade; a study of our international balance in 1919 — New York։ 1920
- Williams J.H. America and world finance — New York։ 1922
- Williams J.H. Annual Studies of the Balance of Payments of the United States, 1919—1923.
- Williams J.H. Postwar monetary plans, and other essays — New York։ A.A. Knopf, 1944
- Williams J.H. Financing American Prosperity, 1945
- Williams J.H. An appraisal of Keynesian economics(չաշխատող հղում) //The American Economic Review for May, 1948 pp. 273–290
- Williams J.H. Economic Stability in a Changing World, 1953
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 3,0 3,1 Prabook.com John Henry Williams.
- ↑ 4,0 4,1 In Memorian John Henry Williams (1887-1980) // Economic Policy Review (Federal Reserve Bank of New York). — Winter 1980. — Vol. 5. — № 4.
- ↑ Encyclopaedia Britannica John Henry Williams.
- ↑ The President and Fellows of Harvard College John Gabrieli awarded John H. Williams Prize Winner for 2016.
|
- Հուլիսի 3 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Դեկտեմբերի 24 մահեր
- 1980 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Բրաունի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ