Ջոն Հենքոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Հենքոկ
John Hancock
Մասաչուսեթս նահանգի նահանգապետ
30.05.1787 - 08.10.1793
Նախորդող Ջեյմս Բոուդեն
Հաջորդող Սեմյուել Ադամս
Միացյալ նահանգների նախագահ Կոնգրեսում
23.11.1785 - 5.06.1786
Նախորդող Ռիչարդ Հենրի Լի
Հաջորդող Նաթանիել Գորհեմ
 
Կրթություն՝ Բոստոնի լատինական դպրոց (1750) և Հարվարդի քոլեջ (1754)
Մասնագիտություն՝ վաճառական, պետական գործիչ, ձեռնարկատեր և քաղաքական գործիչ
Դավանանք կոնգրեգացիոն եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 23, 1737(1737-01-23)[1][2]
Ծննդավայր Բրեյնթրի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանի օր հոկտեմբերի 8, 1793(1793-10-08)[3][4][5][…] (56 տարեկան)
Վախճանի վայր Hancock Manor, Beacon Hill, Բոստոն, ԱՄՆ
Թաղված Granary Burying Ground
Քաղաքացիություն ԱՄՆ
Հայր John Hancock, Jr.?
Մայր Mary Hawke?[6]
Ամուսին Dorothy Quincy?
Զավակներ Lydia Henchman Hancock? և John George Washington Hancock?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ջոն Հենքոկ (անգլ.՝ John Hancock, հունվարի 23, 1737(1737-01-23)[1][2], Բրեյնթրի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հոկտեմբերի 8, 1793(1793-10-08)[3][4][5][…], Hancock Manor, Beacon Hill, Բոստոն, ԱՄՆ), ամերիկյան քաղաքական գործիչ, Ամերիկյան հեղափոխության կողմնակից։ Հենքոկը զբաղեցնում էր Երկրորդ մայրցամաքային կոնգրեսի նախագահի պաշտոնը, դարձել է Մասաչուսեթս նահանգի առաջին նահանգապետը։ Ամերիկյան մշակույթյում մեծ անուն ձեռք բերեց ԱՄՆ-ի անկախության հռչակագրի տակ հատկապես խոշոր ստորագրություն դնելու համար։

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Հենքոկը ծնվել է հայր Ջոն Հենքոկ կրտսերի (John Hancock, Jr.) և Մերի Հոկ Թակստերի (Mary Hawke Thaxter) ընտանիքում Բրեյնտրի քաղաքում (Մասաչուսեթս նահանգ), դրա այն հատվածում, որն ավելի ուշ վերածվեց մի փոքր խմբի՝ Քվինսի։ Հենքոկի ընտանիքն ապրում էր անհոգ կյանքով և ուներ մեկ ստրուկ՝ տնային գործերով զբաղվելու համար։ Դեռևս մանկության տարիներին Ջոնը ծանոթացավ Ջոն Ադամսի հետ (ապագայում ԱՄՆ նախագահ), որին հայր Հենքոկը կնքել է 1734 թվականին։

1742 թվականին Հենքոկի հայրը մահանում է և Ջոնը մնում է իր հորեղբոր՝ անզավակ Թոմաս Հենկոկի խնամակալության տակ, հաջողակ առևտրական, որը լինելով Մասաչուսեթսի ամենահարուստ մարդկանցից մեկը, ապրում էր իր կնոջ Լիդիայի հետ Հենքոկների առանձնատանը, Բոստոնում։

1750 թվականին Բոստոնի լատինական դպրոցն ավարտելուց հետո, Ջոնն ընդունվում է Հարվարդի համալսարան, որն ավարտում է 1754 թվականին բակալավրի աստիճանով։ Կրթություն ստանալով, նա աշխատում է իր հորեղբոր մոտ՝ փորձ ստանալով ապագա համագործակցության համար։ 1760-1761 թվականներին Հենքոկն ապրում է Անգլիայում, զբաղվելով իր հորեղբոր նավաշինական բիզնեսի հաճախորդների և մատակարարների հետ հարաբերությունների ամրապնդմամբ։ 1763 թվականին նա լիիրավ գործընկեր է դառնում։ Իր հորեղբոր հիվանդության պատճառով Ջոնն առաջատար դիրք է զբաղեցնում բիզնեսում։ 1764 թվականի օգոստոսին Թոմաս Հենքոկը մահանում է, և Ջոնը դառնում է վերջինիս գործի ղեկավարը և առանձնատան սեփականատերը, դառնալով Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչդեռ անգլիացի վաճառականներն ամբողջովին տուրքեր էին վճարում ներմուծման համար, գաղութները ոչ միայն խուսափում էին դրանց վճարումներից, այլև զբաղվում էին էժան շաքարի և կերամաթի մաքսանենգությամբ ֆրանսիական տիրույթներով։ Հենքոկին հաջողվում էր մաքսանենգությամբ անցկացնել մոտ 1.5 միլիոն գալլոն կերամաթ, որի համար նա պետք է վճարեր 37 հազար ֆունտ տուրք, սակայն կորումպացված մաքսատան չինովնիկները ստանում էին ընդամենը տարեկան 2000 ֆունտ։

1765 թվականին Հենքոկը զբաղեցնում է իր հորեղբոր տեղը բոստոնյան 5 ընտրյալներից։ Սկզբում նա ուշադրություն չի դարձնում նոր հարկերի խնդրի վրա, քանի որ հենց ինքը հաճախ է խուսափում դրանց վճարումից։ Սակայն ավելի ուշ նրա բիզնեսը ստիպում է նրան դեմ դուրս գալ Զինանշանի հարկահավաքչության ակտի դեմ։ Ֆինանսական առումով բրիտանական բոյկոտը սկսվեց ճիշտ ժամանակին, քանի որ դրա սեփական պարտքը Լոնդոնում սպառվել էր և այն հնարավորություն չուներ այնտեղ ապրանքներ գնելու համար։ Այն հայտնեց Լոնդոնում գտնվող իր գործընկերներին, որ չի պատրաստվում վճարել վերջիններիս այնքան ժամանակ, քանի դեռ ակտը մնում է ուժի մեջ։ Դրանից հետո նրա գործընկերները նույնպես միացան նրա բողոքին։ 1766 թվականի մայիսին Հենքոկի նավերից մեկը լուր հայտնեց, որ ակտը չեզոքացված է[8]։

Մայիսին Հենքոկն ընտրվել է Մասաչուսեթս գաղութի Գլխավոր դատարանում. Նահանգապետը պահանջեց դատարանից, որպեսզի ակտի դեմ բողոքող ցուցարարներին կոչեն արդարադատության։ Ի պատասխան դրան, Ջեյմս Օտիս կրտսերը և Սեմյուել Ադամսը անսամբլեայի միջոցով օրինագիծ ընդունեցին, որը ցուցարարներին լիակատար համաներում ապահովեց։

Ի պատասխան դրա խորհրդարանը բարձրացրեց արտաքին հարկերը։ Տաունշեդյան ակտը նոր տուրքեր սահմանեց զանազան ապրանքների վրա։ Ընդունվում է Հենքոկի կողմից առաջարկված անգլիական ապրանքների դեմ մասնակի բոյկոտը։ Նրա ևս մեկ առաջարկ՝ սկսել արտադրել ապրանքներ, որոնք արգելված է արտադրել գաղութներում, նույնպես աջակցություն է ստանում։ Տաունշեդյան ակտի ուժի մեջ մտնելուց հետո Հենքոկը հայտարարեց, որ չի թողնելու մաքսատան ծառայողներին բարձրանալ իր նավերի վրա։

1770 թվականի մայիսին «Բոստոնյան կոտորածից» հետո ստեղծվում է կոմիտե, որին անդամագրվում է նաև Հենքոկը։ Կոմիտեի նպատակն էր հանդիպել նահանգապետ Հաթչինսոնի և գնդապետ Դելրիմպլի հետ։ Հենքոկը հայտնում է գնդապետին, որ իրեն աջակցում են ավելի քան 4000 հոգի, որոնք պատրաստ են զենք վերցնել։ Հաթչինսոնը և Դելրիմպլը հասկանում են, որ դա բլեֆ է, սակայն գնդապետը հանում է իր երկու գնդերը։

Սեմյուել Ադամսի համբավը բավականին վատացավ արյունահեղությունից հետո և Ջոն Հենքոկը հայտնեց, որ «այլևս երբեք ոչ մի գործ չի ունենա Ադամսի հետ»։

Մշտական առևտուրը և մաքսանենգությունն օգնում էին Հենքոկին միջոցներ հայթայթել բրիտանական իշխանությունների դեմ պայքարելու համար։ Նրա ֆինանսական ազդեցության մասին բոստոնցիները կատակում էին. « Սեմ Ադամսը նամակներ է գրում (թերթերում), իսկ Ջոն Հենքոկը վճարում է փոստային ծախսերը»։

«Լիբերթի» նավի գործը[խմբագրել | խմբագրել կոդը]

1768 թվականի մայիսին Հենքոկի նավերից մեկը՝ «Լիբերթին», ժամանեց Բոսթոնի նավահանգիստ բեռնված մադերայով։ Մաքսատան աշխատակիցներն իրականացրին նավի զննում միայն հաջորդ առավոտյան, երբ պարզվեց, որ նավը բեռնված է ավելի քիչ քան 1/4 մասը։ Առևտրային գործակալները հայտարարեցին, որ գիշերը գինին չի բեռնաթափվել։ Մեկ ամիս անց, երբ նավահանգստում կանգնած էր թագավորական նավատորմի զինվորական նավը, մաքսատան աշխատակիցներից մեկը հայտարարեց, որն վերջինիս բռնությամբ էին պահում «Լիբերթիի» վրա և մահվան սպառնալիքով արգելեցին պատմել դրա մասին։ Կատաղած ամբոխը հավաքվեց այն տների մոտ, որտեղ ապրում էին մաքսատան աշխատակիցները, ջարդեցին նրանց պատուհանները և սպառնում էին հաշվեհարդար տեսնել, եթե վերջիններս չվերադարձնեն նավը։

Հենքոկին հաջողվեց ազատել «Լիբերթին» նախքան գործն անցավ դատարան։ Օտիսը և Ադամսը մեղադրեցին վերջինիս կառավարության առջև անձնատուր լինելու մեջ, ինչին Հենքոկը պատասխանեց նավը ստանալու հրաժարականով։ Օգոստոսին բոլոր մեղադրանքները հանվել էին, սակայն նավը բռնագրավվեց։ Նոյեմբերին, բրիտանական զորքերի ժամանումից հետո, Հենքոկը նորից ձերբակալվեց «Լիբերթիի» վրա մաքսանենգ ապրանքներ հայտնաբերելու մեղադրանքով։ 3 ամիս անց, ականատեսների ցուցմունքների բացակայության պատճառով, նա արդարացվեց։ 1769 թվականի փետրվարին Լիբերթիի հետ կապված իրադարձությունները բերեցին նրան, որ խորհրդարանը հրամայեց Մասաչուսեթսի նահանգապետին կիրառել 1534 թվականի Դավաճանության մասին ակտը, որը նախատեսում էր բոլոր կասկածելի դեմքերին արտաքսել ուղիղ Անգլիա[9]։

«Լիբերթին» զինվել էր և պարեկ դուրս եկել՝ փնտրելով մաքսանենգերին։ Նավի հաճախակի զննումները և առգրավումները ցասման մեջ բերեցին Նյուպորտի առևտրականներին, որոնք ավազակախումբ ուղարկեցին՝ նավն այրելու համար։

Հեղափոխության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Ջոն Հենքոկը միայն ֆինանսավորում է մոլեգնող բողոքը, սակայն ավելի ուշ դառնում է բրիտանական ղեկավարման բացահայտ քննադատ. 1774 թվականի մարտի 5-ին «Բոստոնյան կոտորածների» 4-րդ տարելիցին, նա ճառ է արտասանում, որտեղ խիստ քննադատում է Բրիտանիային։ Նույն տարում նա միաձայն ընտրվում է Մասաչուսեթսի գավառական կոնգրեսի նախագահ և ղեկավարում է անվտանգության կոմիտեն, որը բացվել էր կոնգրեսի օրոք։ Նրա, այդ պաշտոնին գտնվելու ժամանակ Մասաչուսեթսը կարողացավ ապահովել և պատրաստել մի քանի ստորաբաժանում աշխարհազորայիններ, որոնք պատրաստ են արտակարգ մոբիլիզացիային։ Բացի այդ թեյի ներկրման բոյկոտը, որը ներկրվում էր Բրիտանիայից՝ բրիտանական Օստ-հնդկական ընկերության կողմից, հետագայում բերեց «Բոստոնյան թեյախմության»։

1775 թվականի հունվարին բրիտանական իշխանությունները որոշում կայացրին Հենքոկի ձերբակալության մասին։ 1775 թվականին Ջոն Հենքոկ և Սեմյուել Ադամսը, ներկա գտնվելով գավառի կոնգրեսին Կոնկորդում, Մասաչուսեթս, վտանգավոր համարեցին Բոստոն վերադառնալը, և ձերբակալումից խուսափելու համար, թաքնվեցին Հենքոկի տանը Լեկսինգթոնում Մասաչուսեթս։ 1775 թվականի ապրիլի 18-ին գեներալ Թոմաս Հեյջը բրիտանական զինվորների ջոկատ ուղարկեց Կոնկորդ, որպեսզի գրավի և ոչնչացնի զինամթերքի պահեստը, որը պատրաստվել էր հայրենասերների կողմից։

Ջոզեֆ Ուորենը Բոստոնից սուրհանդակ ուղարկեց Լեկսինգթոն, որպեսզի զգուշացնի Հենքոկին և Ադամսին նրանց հնարավոր ձերբակալության մասին բրիտանական զորքերի կողմից։ Վարկածներից մեկի համաձայն Փոլ Ռևիրը հաղորդագրությունը հասցրեց մոտավորապես կեսգիշերին, բրիտանական զորքերի հենց Լեկսինգթոն մոտենալուց առաջ։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ մարդը, ով Հենքոկին և Ադամսին հայտնեց մոտակա հարձակման մասին, Պրեսքոթն էր։ Հենքոկը լինելով ոստիկանության գնդապետ, պատրաստ էր հակահարված տալ անգլիացիներին, սակայն Ադամսը համոզեց նրան, որ նա ավելի մեծ արժեք ունի որպես քաղաքական լիդեր, քան թե որպես զինվոր։ Հենքոկը և Ադամսը փախուստի դիմեցին Լեկսինգտոնից, երբ քաղաքում կրակոցներ սկսվեցին։ Շուտով, մարտն ավարտելուց հետո, Գեյջը պրոկլամացիա հրատարակեց, որտեղ ներում էր խոստանում բոլոր նրանց, ովքեր ճանաչում են բրիտանական թագի իրավունքները, բացի Հենքոկից և Ադամսից։ Նրանց այդպես առանձնացնելով, նա զգալիորեն բարձրացրեց վերջիններիս համբավը հայրենասերների մոտ։

Մայրցամաքային կոնգրես[խմբագրել | խմբագրել կոդը]

1775 թվականի մայիսի 24-ին Հենքոկն ընտրվեց Երկրորդ մայրցամաքային կոնգրեսի նախագահ, ստանձնելով Պեյտոն Ռանդոլֆի լիազորությունները, այն բանից հետո, երբ Հենրի Միդլթոնը հրաժարվեց ընտրվելուց։ Հենքոկը զբաղեցնում էր նախագահի պաշտոնն անկախության համար մղված պայքարի ամենասև օրերին, այդ ժամանակ Ջորջ Վաշինգտոնը պարտություն էր կրում Նյու Յորքի և Նյու Ջերսիի կոմպանիայի ժամանակ, իսկ Մեծ Բրիտանիան գրավեց Ֆիլադելֆիան։ 1777 թվականի հոկտեմբերի 30-ին Հենքոկը հրաժարվեց իր լիազորություններից Փենսիլվանիա նահանգի Յորք քաղաքում։ Հենքոկի փառասիրությունը վիրավորեց կոնգրեսի բազմաթիվ անդամներին և հատկապես Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչներին։ Իրենց դժգությունը վերջիններս արտահայտեցին նրանով, որ երբ կոնգրեսը առաջարկեց քվեարկել Հենքոկին պարգևատրելու համար նրա մատուցած ծառայությունների համար, վերջինիս նահանգի թեկնածուները դեմ քվեարկեցին։

Հայտնի ստորագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենքոկի ստորագրությունը ԱՄՆ-ի անկախության հռչակագրում

Հենքոկն ավելի շատ հիշվեց ԱՄՆ Անկախության հռչակագրում՝ իր մեծ, արտահայտիչ ստորագրության համար, այնպես, որ Ջոն Հենքոկ անունն Ամերիկայում դարձավ «ստորագրություն» բառի խոսակցական հոմանիշը[10]։ Արդյունքում այդ արտահայտիչ ստորագրության շուրջ սկսեցին հայտնվել զանազան լեգենդներ և միֆեր։ Այնպես էր պնդվում, իբր Հենքոկը հատուկ դրեց նման խոշոր ստորագրություն, որպեսզի Գեորգ թագավորը կարողանար այն ընթերցել առանց ակնոցների։ Մեկ այլ լեգենդի համաձայն Հենքոկը միակ մարդն էր, ով ստորագրել էր անկախության հռչակագիրը, իսկ մյուս բոլորը ավելի ուշ միացան դրան։

Վերադարձ Մասաչուսեթս[խմբագրել | խմբագրել կոդը]

1776 թվականի հունվարին Հենքոկը նշանակվեց Մասաչուսեթսի աշխարհազոր հրամանատար։ 1778 թվականի հուլիսին նա մարտի տարավ 6000 աշխարհազորայինների Ռոդ Այլենդ նահանգի բրիտանական Նյուպորտի վրա հարձակման ժամանակ, որն ի դեպ անհաջողությամբ ավարտվեց[11]։

1780-1785 թվականներ նա դառնում է Մասաչուսեթսի նահանգապետ։ Հենքոկի հռետորական վարպետությունը և դատավորի ունակությունները մեծ հիացմունք առաջացրին, սակայն հեղափոխության ժամանակ նա ավելի շատ գնահատվում էր իր՝ ամերիկյան զորքերի համար միջոցներ հավաքելու ունակությամբ։ Չնայած իր առևտրային փորձին, երբեմն նույնիսկ Հենքոկը չէր հասցնում իրականացնել Մայրցամաքային կոնգրեսի պահանջները՝ սոված զորքի համար տավարի միս մատակարելու հարցում։ 1781 թվականին հունվարի 19-ին գեներալ Վաշինգտոնը նախազգուշացրեց Հենքոկին.

«Ես չեի անհանգստացնի Ձերդ գերազանցությանը սնդդամթերքի համար բազմաթիվ խնդրանքներով, եթե ստեղծված իրավիճակը, որտեղ ոչ միայն մեր սահմանները գետի վրա, այլև մեր ողջ բանակի գոյությունը գտնվում է մեծ վտանգի տակ։ Սույն նամակին ես կցում եմ գեներալ Հիթի գրությունները, ինչից ձեզ համար պարզ կդառնա մեր այժմյան կարգավիճակը և ապագայի հեռանկարները։ Եթե ձեր նահանգը մեզ տավարի միս չապահովի մշտական հիմունքներով ես ինձնից վերցնում եմ Նյու Յորք նահանգի Վեստ Փոյնթից հարավ գտնվող կայազորների և մարտի դաշտում գտնվող ցանկացած գնդի համար պատասխանատվությունը»։

1785 թվականի հունիսին Հենքոկը նորից ընտրվեց Կոնգրեսի անդամ՝ վավերացված Կոնֆեդերացիայի հոդվածներով։ Սակայն նա չկարողացավ մասնակցություն ունենալ լսումներին, որն անցնում էր 1785 թվականի նոյեմբերին։ Այնուամենայնիվ, 1785 թվականի նոյեմբերի 23-ին նա ընտրվեց Կոնգրեսի նախագահ՝ պատգամավորները հույս ունեին, որ նրա ղեկավարության տակ կհաջողվի վերականգնել կոնֆեդերացիայի երերացող միասնությունը[12]։ Հենքոկը չկարողացավ մասնակցել Նյու Յորքի և ոչ մի լսումներին և նրա նախագահական լիազորություններն իրականացնում էին Դևիդ Ռեմզին և Նաթանիել Գորհեմը։ 1786 թվականի մայիսի 29-ին Հենքոկը ստորագրեց իր հրաժարականի մասին նամակը[13]։

Կերպարը ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ջոն Փոլ Ջոնս» (1959)
  • «Ջոն Ադամս» (2008)
  • «Ազատության որդիները» (2015)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլեպպեր Մ., Գունտեր Ռ. Հարյուր մեծահարուստները. — Վեչե. — 429 с. — 7000 экз. — ISBN 5953302703
  • Baxter, William T. The House of Hancock: Business in Boston, 1724—1775. 1945. Reprint, New York: Russell & Russell, 1965. Deals primarily with Thomas Hancock’s business career.
  • Brandes, Paul D. John Hancock’s Life and Speeches: A Personalized Vision of the American Revolution, 1763—1793. Lanham, Maryland: Scarecrow Press, 1996. ISBN 0-8108-3076-0. Contains the full text of many speeches.
  • Brown, Abram E. John Hancock, His Book. Boston, 1898. Mostly extracts from Hancock’s letters.
  • Sears, Lorenzo. John Hancock, The Picturesque Patriot. 1912. The first full biography of Hancock.
  • Wolkins, George G. «The Seizure of John Hancock’s Sloop Liberty». Proceedings of the Massachusetts Historical Society 55 (1923), 239-84. Reprints the primary documents.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  6. Pas L. v. Genealogics — 2003.
  7. https://www.amacad.org/sites/default/files/media/document/2019-10/electionIndex1780-1799.pdf
  8. The exact details and sequence of events in the Lydia affair varies slightly in these accounts.
  9. «Declaration of Independence». National Archives and Records Administration. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 15-ին.
  10. Harlow G. Unger (2000 թ․ սեպտեմբերի 21). John Hancock: Merchant King and American Patriot. Wiley. ISBN 978-0-471-33209-1.
  11. «Charter of Incorporation of the American Academy of Arts and Sciences». American Academy of Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  12. «About John Hancock University». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
  13. «Firm not signing away its name». Reading Eagle. Associated Press. 2003 թ․ հոկտեմբերի 1. էջ D6. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]