Ջոն Հենքոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Հենքոկ
John Hancock
JohnHancockSmall.jpg
Մասաչուսեթս նահանգի նահանգապետ
30.05.1787 - 08.10.1793
Նախորդող Ջեյմս Բոուդեն
Հաջորդող Սեմյուել Ադամս
Միացյալ նահանգների նախագահ Կոնգրեսում
23.11.1785 - 5.06.1786
Նախորդող Ռիչարդ Հենրի Լի
Հաջորդող Նաթանիել Գորհեմ
 
Կրթություն՝ Հարվարդի համալսարան
Մասնագիտություն՝ վաճառական, պետական գործիչ, ձեռնարկատեր և քաղաքական գործիչ
Դավանանք Կոնգրեգացիոն Եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 23, 1737(1737-01-23)[1] կամ հունվարի 12, 1737(1737-01-12)[2]
Ծննդավայր Բրեյնթրի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանի օր հոկտեմբերի 8, 1793(1793-10-08)[1][2] (56 տարեկանում)
Վախճանի վայր Քուինսի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Գերեզման Granary Burying Ground
Թաղված Granary Burying Ground
Քաղաքացիություն ԱՄՆ
Հայր John Hancock, Jr.?
Ամուսին Dorothy Quincy?
 
Ինքնագիր JohnHancocksSignature.svg
 
Պարգևներ

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Ջոն Հենքոկ (անգլ.՝ John Hancock, հունվարի 23, 1737(1737-01-23)[1] կամ հունվարի 12, 1737(1737-01-12)[2], Բրեյնթրի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հոկտեմբերի 8, 1793(1793-10-08)[1][2], Քուինսի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ) ամերիկյան քաղաքական գործիչ, Ամերիկյան հեղափոխության կողմնակից: Հենքոկը զբաղեցնում էր Երկրորդ մայրցամաքային կոնգրեսի նախագահի պաշտոնը, դարձել է Մասաչուսեթս նահանգի առաջին նահանգապետը: Ամերիկյան մշակույթյում մեծ անուն ձեռք բերեց ԱՄՆ-ի անկախության հռչակագրի տակ հատկապես խոշոր ստորագրություն դնելու համար:

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Հենքոկը ծնվել է հայր Ջոն Հենքոկ կրտսերի (John Hancock, Jr.) և Մերի Հոկ Թակստերի (Mary Hawke Thaxter) ընտանիքում Բրեյնտրի քաղաքում (Մասաչուսեթս նահանգ), դրա այն հատվածում, որն ավելի ուշ վերածվեց մի փոքր խմբի՝ Քվինսի: Հենքոկի ընտանիքն ապրում էր անհոգ կյանքով և ուներ մեկ ստրուկ՝ տնային գործերով զբաղվելու համար: Դեռևս մանկության տարիներին Ջոնը ծանոթացավ Ջոն Ադամսի հետ (ապագայում ԱՄՆ նախագահ), որին հայր Հենքոկը կնքել է 1734 թվականին:

1742 թվականին Հենքոկի հայրը մահանում է և Ջոնը մնում է իր հորեղբոր՝ անզավակ Թոմաս Հենկոկի խնամակալության տակ, հաջողակ առևտրական, որը լինելով Մասաչուսեթսի ամենահարուստ մարդկանցից մեկը, ապրում էր իր կնոջ Լիդիայի հետ Հենքոկների առանձնատանը, Բոստոնում:

1750 թվականին Բոստոնի լատինական դպրոցն ավարտելուց հետո, Ջոնն ընդունվում է Հարվարդի համալսարան, որն ավարտում է 1754 թվականին բակալավրի աստիճանով: Կրթություն ստանալով, նա աշխատում է իր հորեղբոր մոտ՝ փորձ ստանալով ապագա համագործակցության համար: 1760-1761 թվականներին Հենքոկն ապրում է Անգլիայում, զբաղվելով իր հորեղբոր նավաշինական բիզնեսի հաճախորդների և մատակարարների հետ հարաբերությունների ամրապնդմամբ: 1763 թվականին նա լիիրավ գործընկեր է դառնում: Իր հորեղբոր հիվանդության պատճառով Ջոնն առաջատար դիրք է զբաղեցնում բիզնեսում: 1764 թվականի օգոստոսին Թոմաս Հենքոկը մահանում է, և Ջոնը դառնում է վերջինիս գործի ղեկավարը և առանձնատան սեփականատերը, դառնալով Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչդեռ անգլիացի վաճառականներն ամբողջովին տուրքեր էին վճարում ներմուծման համար, գաղութները ոչ միայն խուսափում էին դրանց վճարումներից, այլև զբաղվում էին էժան շաքարի և կերամաթի մաքսանենգությամբ ֆրանսիական տիրույթներով: Հենքոկին հաջողվում էր մաքսանենգությամբ անցկացնել մոտ 1.5 միլիոն գալլոն կերամաթ, որի համար նա պետք է վճարեր 37 հազար ֆունտ տուրք, սակայն կորումպացված մաքսատան չինովնիկները ստանում էին ընդամենը տարեկան 2000 ֆունտ:

1765 թվականին Հենքոկը զբաղեցնում է իր հորեղբոր տեղը բոստոնյան 5 ընտրյալներից: Սկզբում նա ուշադրություն չի դարձնում նոր հարկերի խնդրի վրա, քանի որ հենց ինքը հաճախ է խուսափում դրանց վճարումից: Սակայն ավելի ուշ նրա բիզնեսը ստիպում է նրան դեմ դուրս գալ Զինանշանի հարկահավաքչության ակտի դեմ: Ֆինանսական առումով բրիտանական բոյկոտը սկսվեց ճիշտ ժամանակին, քանի որ դրա սեփական պարտքը Լոնդոնում սպառվել էր և այն հնարավորություն չուներ այնտեղ ապրանքներ գնելու համար: Այն հայտնեց Լոնդոնում գտնվող իր գործընկերներին, որ չի պատրաստվում վճարել վերջիններիս այնքան ժամանակ, քանի դեռ ակտը մնում է ուժի մեջ: Դրանից հետո նրա գործընկերները նույնպես միացան նրա բողոքին: 1766 թվականի մայիսին Հենքոկի նավերից մեկը լուր հայտնեց, որ ակտը չեզոքացված է[3]:

Մայիսին Հենքոկն ընտրվել է Մասաչուսեթս գաղութի Գլխավոր դատարանում. Նահանգապետը պահանջեց դատարանից, որպեսզի ակտի դեմ բողոքող ցուցարարներին կոչեն արդարադատության: Ի պատասխան դրան, Ջեյմս Օտիս կրտսերը և Սեմյուել Ադամսը անսամբլեայի միջոցով օրինագիծ ընդունեցին, որը ցուցարարներին լիակատար համաներում ապահովեց:

Ի պատասխան դրա խորհրդարանը բարձրացրեց արտաքին հարկերը: Տաունշեդյան ակտը նոր տուրքեր սահմանեց զանազան ապրանքների վրա: Ընդունվում է Հենքոկի կողմից առաջարկված անգլիական ապրանքների դեմ մասնակի բոյկոտը: Նրա ևս մեկ առաջարկ՝ սկսել արտադրել ապրանքներ, որոնք արգելված է արտադրել գաղութներում, նույնպես աջակցություն է ստանում: Տաունշեդյան ակտի ուժի մեջ մտնելուց հետո Հենքոկը հայտարարեց, որ չի թողնելու մաքսատան ծառայողներին բարձրանալ իր նավերի վրա:

1770 թվականի մայիսին «Բոստոնյան կոտորածից» հետո ստեղծվում է կոմիտե, որին անդամագրվում է նաև Հենքոկը: Կոմիտեի նպատակն էր հանդիպել նահանգապետ Հաթչինսոնի և գնդապետ Դելրիմպլի հետ: Հենքոկը հայտնում է գնդապետին, որ իրեն աջակցում են ավելի քան 4000 հոգի, որոնք պատրաստ են զենք վերցնել: Հաթչինսոնը և Դելրիմպլը հասկանում են, որ դա բլեֆ է, սակայն գնդապետը հանում է իր երկու գնդերը:

Սեմյուել Ադամսի համբավը բավականին վատացավ արյունահեղությունից հետո և Ջոն Հենքոկը հայտնեց, որ «այլևս երբեք ոչ մի գործ չի ունենա Ադամսի հետ»:

Մշտական առևտուրը և մաքսանենգությունն օգնում էին Հենքոկին միջոցներ հայթայթել բրիտանական իշխանությունների դեմ պայքարելու համար: Նրա ֆինանսական ազդեցության մասին բոստոնցիները կատակում էին. « Սեմ Ադամսը նամակներ է գրում (թերթերում), իսկ Ջոն Հենքոկը վճարում է փոստային ծախսերը»:

«Լիբերթի» նավի գործը[խմբագրել | խմբագրել կոդը]

1768 թվականի մայիսին Հենքոկի նավերից մեկը՝ «Լիբերթին», ժամանեց Բոսթոնի նավահանգիստ բեռնված մադերայով: Մաքսատան աշխատակիցներն իրականացրին նավի զննում միայն հաջորդ առավոտյան, երբ պարզվեց, որ նավը բեռնված է ավելի քիչ քան 1/4 մասը: Առևտրային գործակալները հայտարարեցին, որ գիշերը գինին չի բեռնաթափվել: Մեկ ամիս անց, երբ նավահանգստում կանգնած էր թագավորական նավատորմի զինվորական նավը, մաքսատան աշխատակիցներից մեկը հայտարարեց, որն վերջինիս բռնությամբ էին պահում «Լիբերթիի» վրա և մահվան սպառնալիքով արգելեցին պատմել դրա մասին: Կատաղած ամբոխը հավաքվեց այն տների մոտ, որտեղ ապրում էին մաքսատան աշխատակիցները, ջարդեցին նրանց պատուհանները և սպառնում էին հաշվեհարդար տեսնել, եթե վերջիններս չվերադարձնեն նավը:

Հենքոկին հաջողվեց ազատել «Լիբերթին» նախքան գործն անցավ դատարան: Օտիսը և Ադամսը մեղադրեցին վերջինիս կառավարության առջև անձնատուր լինելու մեջ, ինչին Հենքոկը պատասխանեց նավը ստանալու հրաժարականով: Օգոստոսին բոլոր մեղադրանքները հանվել էին, սակայն նավը բռնագրավվեց: Նոյեմբերին, բրիտանական զորքերի ժամանումից հետո, Հենքոկը նորից ձերբակալվեց «Լիբերթիի» վրա մաքսանենգ ապրանքներ հայտնաբերելու մեղադրանքով: 3 ամիս անց, ականատեսների ցուցմունքների բացակայության պատճառով, նա արդարացվեց: 1769 թվականի փետրվարին Լիբերթիի հետ կապված իրադարձությունները բերեցին նրան, որ խորհրդարանը հրամայեց Մասաչուսեթսի նահանգապետին կիրառել 1534 թվականի Դավաճանության մասին ակտը, որը նախատեսում էր բոլոր կասկածելի դեմքերին արտաքսել ուղիղ Անգլիա[4]:

«Լիբերթին» զինվել էր և պարեկ դուրս եկել՝ փնտրելով մաքսանենգերին: Նավի հաճախակի զննումները և առգրավումները ցասման մեջ բերեցին Նյուպորտի առևտրականներին, որոնք ավազակախումբ ուղարկեցին՝ նավն այրելու համար:

Հեղափոխության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Ջոն Հենքոկը միայն ֆինանսավորում է մոլեգնող բողոքը, սակայն ավելի ուշ դառնում է բրիտանական ղեկավարման բացահայտ քննադատ. 1774 թվականի մարտի 5-ին «Բոստոնյան կոտորածների» 4-րդ տարելիցին, նա ճառ է արտասանում, որտեղ խիստ քննադատում է Բրիտանիային: Նույն տարում նա միաձայն ընտրվում է Մասաչուսեթսի գավառական կոնգրեսի նախագահ և ղեկավարում է անվտանգության կոմիտեն, որը բացվել էր կոնգրեսի օրոք: Նրա, այդ պաշտոնին գտնվելու ժամանակ Մասաչուսեթսը կարողացավ ապահովել և պատրաստել մի քանի ստորաբաժանում աշխարհազորայիններ, որոնք պատրաստ են արտակարգ մոբիլիզացիային: Բացի այդ թեյի ներկրման բոյկոտը, որը ներկրվում էր Բրիտանիայից՝ բրիտանական Օստ-հնդկական ընկերության կողմից, հետագայում բերեց «Բոստոնյան թեյախմության»:

1775 թվականի հունվարին բրիտանական իշխանությունները որոշում կայացրին Հենքոկի ձերբակալության մասին: 1775 թվականին Ջոն Հենքոկ և Սեմյուել Ադամսը, ներկա գտնվելով գավառի կոնգրեսին Կոնկորդում, Մասաչուսեթս, վտանգավոր համարեցին Բոստոն վերադառնալը, և ձերբակալումից խուսափելու համար, թաքնվեցին Հենքոկի տանը Լեկսինգթոնում Մասաչուսեթս: 1775 թվականի ապրիլի 18-ին գեներալ Թոմաս Հեյջը բրիտանական զինվորների ջոկատ ուղարկեց Կոնկորդ, որպեսզի գրավի և ոչնչացնի զինամթերքի պահեստը, որը պատրաստվել էր հայրենասերների կողմից:

Ջոզեֆ Ուորենը Բոստոնից սուրհանդակ ուղարկեց Լեկսինգթոն, որպեսզի զգուշացնի Հենքոկին և Ադամսին նրանց հնարավոր ձերբակալության մասին բրիտանական զորքերի կողմից: Վարկածներից մեկի համաձայն Փոլ Ռևիրը հաղորդագրությունը հասցրեց մոտավորապես կեսգիշերին, բրիտանական զորքերի հենց Լեկսինգթոն մոտենալուց առաջ: Մեկ այլ վարկածի համաձայն՝ մարդը, ով Հենքոկին և Ադամսին հայտնեց մոտակա հարձակման մասին, Պրեսքոթն էր: Հենքոկը լինելով ոստիկանության գնդապետ, պատրաստ էր հակահարված տալ անգլիացիներին, սակայն Ադամսը համոզեց նրան, որ նա ավելի մեծ արժեք ունի որպես քաղաքական լիդեր, քան թե որպես զինվոր: Հենքոկը և Ադամսը փախուստի դիմեցին Լեկսինգտոնից, երբ քաղաքում կրակոցներ սկսվեցին: Շուտով, մարտն ավարտելուց հետո, Գեյջը պրոկլամացիա հրատարակեց, որտեղ ներում էր խոստանում բոլոր նրանց, ովքեր ճանաչում են բրիտանական թագի իրավունքները, բացի Հենքոկից և Ադամսից: Նրանց այդպես առանձնացնելով, նա զգալիորեն բարձրացրեց վերջիններիս համբավը հայրենասերների մոտ:

Մայրցամաքային կոնգրես[խմբագրել | խմբագրել կոդը]

1775 թվականի մայիսի 24-ին Հենքոկն ընտրվեց Երկրորդ մայրցամաքային կոնգրեսի նախագահ, ստանձնելով Պեյտոն Ռանդոլֆի լիազորությունները, այն բանից հետո, երբ Հենրի Միդլթոնը հրաժարվեց ընտրվելուց: Հենքոկը զբաղեցնում էր նախագահի պաշտոնն անկախության համար մղված պայքարի ամենասև օրերին, այդ ժամանակ Ջորջ Վաշինգտոնը պարտություն էր կրում Նյու Յորքի և Նյու Ջերսիի կոմպանիայի ժամանակ, իսկ Մեծ Բրիտանիան գրավեց Ֆիլադելֆիան: 1777 թվականի հոկտեմբերի 30-ին Հենքոկը հրաժարվեց իր լիազորություններից Փենսիլվանիա նահանգի Յորք քաղաքում: Հենքոկի փառասիրությունը վիրավորեց կոնգրեսի բազմաթիվ անդամներին և հատկապես Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչներին: Իրենց դժգությունը վերջիններս արտահայտեցին նրանով, որ երբ կոնգրեսը առաջարկեց քվեարկել Հենքոկին պարգևատրելու համար նրա մատուցած ծառայությունների համար, վերջինիս նահանգի թեկնածուները դեմ քվեարկեցին:

Հայտնի ստորագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենքոկի ստորագրությունը ԱՄՆ-ի անկախության հռչակագրում

Հենքոկն ավելի շատ հիշվեց ԱՄՆ Անկախության հռչակագրում՝ իր մեծ, արտահայտիչ ստորագրության համար, այնպես, որ Ջոն Հենքոկ անունն Ամերիկայում դարձավ «ստորագրություն» բառի խոսակցական հոմանիշը[5]: Արդյունքում այդ արտահայտիչ ստորագրության շուրջ սկսեցին հայտնվել զանազան լեգենդներ և միֆեր: Այնպես էր պնդվում, իբր Հենքոկը հատուկ դրեց նման խոշոր ստորագրություն, որպեսզի Գեորգ թագավորը կարողանար այն ընթերցել առանց ակնոցների: Մեկ այլ լեգենդի համաձայն Հենքոկը միակ մարդն էր, ով ստորագրել էր անկախության հռչակագիրը, իսկ մյուս բոլորը ավելի ուշ միացան դրան:

Վերադարձ Մասաչուսեթս[խմբագրել | խմբագրել կոդը]

1776 թվականի հունվարին Հենքոկը նշանակվեց Մասաչուսեթսի աշխարհազոր հրամանատար: 1778 թվականի հուլիսին նա մարտի տարավ 6000 աշխարհազորայինների Ռոդ Այլենդ նահանգի բրիտանական Նյուպորտի վրա հարձակման ժամանակ, որն ի դեպ անհաջողությամբ ավարտվեց[6]:

1780-1785 թվականներ նա դառնում է Մասաչուսեթսի նահանգապետ: Հենքոկի հռետորական վարպետությունը և դատավորի ունակությունները մեծ հիացմունք առաջացրին, սակայն հեղափոխության ժամանակ նա ավելի շատ գնահատվում էր իր՝ ամերիկյան զորքերի համար միջոցներ հավաքելու ունակությամբ: Չնայած իր առևտրային փորձին, երբեմն նույնիսկ Հենքոկը չէր հասցնում իրականացնել Մայրցամաքային կոնգրեսի պահանջները՝ սոված զորքի համար տավարի միս մատակարելու հարցում: 1781 թվականին հունվարի 19-ին գեներալ Վաշինգտոնը նախազգուշացրեց Հենքոկին.

«Ես չեի անհանգստացնի Ձերդ գերազանցությանը սնդդամթերքի համար բազմաթիվ խնդրանքներով, եթե ստեղծված իրավիճակը, որտեղ ոչ միայն մեր սահմանները գետի վրա, այլև մեր ողջ բանակի գոյությունը գտնվում է մեծ վտանգի տակ: Սույն նամակին ես կցում եմ գեներալ Հիթի գրությունները, ինչից ձեզ համար պարզ կդառնա մեր այժմյան կարգավիճակը և ապագայի հեռանկարները: Եթե ձեր նահանգը մեզ տավարի միս չապահովի մշտական հիմունքներով ես ինձնից վերցնում եմ Նյու Յորք նահանգի Վեստ Փոյնթից հարավ գտնվող կայազորների և մարտի դաշտում գտնվող ցանկացած գնդի համար պատասխանատվությունը»:

1785 թվականի հունիսին Հենքոկը նորից ընտրվեց Կոնգրեսի անդամ՝ վավերացված Կոնֆեդերացիայի հոդվածներով: Սակայն նա չկարողացավ մասնակցություն ունենալ լսումներին, որն անցնում էր 1785 թվականի նոյեմբերին: Այնուամենայնիվ, 1785 թվականի նոյեմբերի 23-ին նա ընտրվեց Կոնգրեսի նախագահ՝ պատգամավորները հույս ունեին, որ նրա ղեկավարության տակ կհաջողվի վերականգնել կոնֆեդերացիայի երերացող միասնությունը[7]: Հենքոկը չկարողացավ մասնակցել Նյու Յորքի և ոչ մի լսումներին և նրա նախագահական լիազորություններն իրականացնում էին Դևիդ Ռեմզին և Նաթանիել Գորհեմը: 1786 թվականի մայիսի 29-ին Հենքոկը ստորագրեց իր հրաժարականի մասին նամակը[8]:

Կերպարը ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ջոն Փոլ Ջոնս» (1959)
  • «Ջոն Ադամս» (2008)
  • «Ազատության որդիները» (2015)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլեպպեր Մ. , Գունտեր Ռ. Հարյուր մեծահարուստները. — Վեչե. — 429 с. — 7000 экз. — ISBN 5953302703
  • Baxter, William T. The House of Hancock: Business in Boston, 1724—1775. 1945. Reprint, New York: Russell & Russell, 1965. Deals primarily with Thomas Hancock’s business career.
  • Brandes, Paul D. John Hancock’s Life and Speeches: A Personalized Vision of the American Revolution, 1763—1793. Lanham, Maryland: Scarecrow Press, 1996. ISBN 0-8108-3076-0. Contains the full text of many speeches.
  • Brown, Abram E. John Hancock, His Book. Boston, 1898. Mostly extracts from Hancock’s letters.
  • Sears, Lorenzo. John Hancock, The Picturesque Patriot. 1912. The first full biography of Hancock.
  • Wolkins, George G. «The Seizure of John Hancock’s Sloop Liberty». Proceedings of the Massachusetts Historical Society 55 (1923), 239-84. Reprints the primary documents.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. The exact details and sequence of events in the Lydia affair varies slightly in these accounts.
  4. «Declaration of Independence»։ National Archives and Records Administration։ Վերցված է November 15, 2010 
  5. Harlow G. Unger (21 September 2000)։ John Hancock: Merchant King and American Patriot։ Wiley։ ISBN 978-0-471-33209-1 
  6. «Charter of Incorporation of the American Academy of Arts and Sciences»։ American Academy of Arts and Sciences։ Վերցված է 28 July 2014 
  7. «About John Hancock University»։ Արխիվացված է օրիգինալից February 3, 2013-ին։ Վերցված է January 14, 2013 
  8. «Firm not signing away its name»։ Reading Eagle։ Associated Press։ October 1, 2003։ էջ D6։ Վերցված է January 12, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]