Ջոն Գրիզը ծնվել է 1957 թվականի հուլիսի 17-ին Գլենդելում (Կալիֆոռնի))։ Թոմ Գրիզի որդին է։ Ֆիմում իր առաջին դերը խաղացել է 11 տարեկանում․ Չառլթոն Հեսթոնի «Ուիլ փեննի» ֆիլմում Գորացիայի դերը[2][3][4]։ Գրիզը նկարվել է մի շարք կուլտային կինոներում՝ «Իսկական հանճար» ֆիլմում Լազլո Հոլիֆելդի, «Գտնել կարճահասակին» կատակերգությունում՝ Ռոնի Ուինգայթի և «Նապոլեոն Դինամիտ» ֆիլմում՝ հորեղբայր Ռիկոյի դերը։ Գրիզը խաղացել է նաև «Դարձվոր (մարդագայլ)», «Հրեշների դասակ» և «Սարսափի գիշեր 2» ֆիլմերում։ Խաղացել է նաև պատմական ֆիլմերում, օրինակ, «Վերջին սեպտեմբեր» ֆիլմը։ 2008 թվականին «Գերուհին» ֆիլմում խաղացել է Քեյսի դերը[5][6][7]։
Նրա հեռուստատեսային դերերից առավել հայտնի են՝ «24 ժամ» հեռուստասերիալում ահաբեկիչ Ջոզեֆ Ուոլդի, «Երկերեսանի» ֆիլմում Բրութսի և «Կորուսյալները» հեռուստասերիալում՝ Ռոջեր Լայնուսի դերը։ Նկարահանվել է նաև հետևյալ սերիալներում՝ «Գաղտնի նյութեր», «Մարտին», «Քվանտային ցատկ», «Սայնֆելդ», «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք», «Բևեռլի Հիլզ, 90210», «Լաս-Վեգաս», «Շտապ օգնություն» և «Ֆելքոն Քրեսթ»[8]։