Ջերի (մուկ)
Կերպար | Ջերի |
---|---|
Սեռ | արական |
Մազեր | շագանակագույն |
Աչքեր | սև |
Ստեղծման օր | մայիսի 18, 1939 |
Ջերի (անգլ.՝ Jerry), շագանակագույն մարդակերպ արու մուկ։ Առաջին անգամ էկրաններին հայտնվել է 1940 թվականին։ «Թոմ և Ջերի» մուլտֆիլմի երկրորդ գլխավոր հերոսն է։
Ջերին Թոմ կատվի տարատեսակ հետապնդումների և մարտերի հիմնական նպատակն է, և փորձում է մշտապես ինչ-որ բաներ կազմակերպել Թոմին վատ իրադրության մեջ գցելու համար։ Վարում է անկախ կենսակերպ, Թոմի հետ բախումների միջև ընկած ժամանակահատվածում սնունդ է գողանում խոհանոցում տեղադրված սառնարանից կամ հանգստանում է[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերին և Թոմը ունեն որոշ նմանություններ. նրանք երկուսն էլ սիրում են համեղ ուտել, հետաքրքրություն դրսևորել ծանոթ կատուների նկատմամբ (թեև Ջերին ունեցել է մկնիկ ընկերուհիներ, սակայն որոշ սերիաներում նրան հաջողվում է սիրաշահել Թոմի ընկերուհիների սիրտը)։ Մկնիկը սիրում է ուտել պանիր, բարձրանալ սառնարանի վրա, նաև սիրում է հանգստանալ և քնել։ Սերիաներից մեկում երևում է, որ Ջերին լուսնոտ է։ Հաճախ սիրում է ծաղրել Թոմին, և կարևոր չէ, թե Թոմը որսում է իրեն, թե զբաղված է իր գործերով։
Ջերին սիրում է նաև սպորտով զբաղվել, խաղում է բեյսբոլ, թենիս[2], գոլֆ[3], բիլիարդ[4], բոուլինգ[5], սիրում է ձուկ որսալ[6]։ Ի սկզբանե Ջերին Թոմի հետ միասին ապրում էր գավառական մի փոքրիկ քաղաքում (կամ արվարձանում), սակայն հետագայում տեղափոխվում է Նյու Յորքի առանձնատուն, որտեղ մակաբուծորեն ապրում է Թոմի տերերի՝ երիտասարդ զույգ Ջորջի և Ջոանի տանը։ Սակայն մի քանի սերիայում ցուցադրվում է, որ Ջերին քնում է դաշնամուրի մեջ, բիլիարդի սեղանի ներսում և փոստատանը։
Ջերիի բնավորության գծերից է բարությունը. նա Թոմին դժվարության պահին մենակ չի թողնում, նույնիսկ եթե նրանք թշնամաբար են տրամադրված միմյանց հանդեպ կամ ընկերացել են։ Ջերին նաև դառնում է մկնիկ Թաֆիի խնամակալը, որոշ դրվագներում նա պաշտպանում է իր ընկերներին Թոմից և բակի մյուս կատուներից, հաճախ կատարում է իր ընկերների խնդրանքը, իսկ դժվարության մեջ հայտնվելիս օգտվում է Սպայկա շան պաշտպանությունից՝ ընդդեմ Թոմի և օգնում նրան։ Երբեմն Ջերին մատնում է, որ Թոմը վերցրել է Թայկա շան ձագին։ Տեսնելով այդ ամենը՝ Սպայկան պաշտպանում է իր ձագին կատվից։
Ջերին անսովոր ուժեղ է իր չափերի համեմատ. նա կարող է բարձրացնել կամ նետել իրենից մեծ և ծանր առարկաներ։ Երբ շատ զայրացած կամ անելանելի վիճակում է հայտնվում, կարողանում է նաև ուժեղ հարվածել կամ ծեծել Թոմին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմը և Ջերին մանկության տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Ջերին կրում է կարմիր ժապավենակապ, և գլխին մազափունջ ունի։ Նա հաճախ ծաղրում է Թոմին (կատվի ձագի կերպարանքով), շատ դեպքերում Ջերին հաղթում է։ Որոշ դրվագներում նա ընկերանում է Թոմի հետ։
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուիլյամ Հաննա (1940-1958) (ձայնային էֆեկտներ)
- Սառա Բերներ (The Zoot Cat, Anchors Aweigh)[7]
- Փոլ Ֆրիս (Blue Cat Blues)
- Ալեն Սվիֆթ (Ջին Դեյչի սերիաներ) (ձայնային էֆեկտներ)[8]
- Ջուն Ֆորեյ և Մել Բլանք (Չակ Ջոնսի սերիաներ) (ձայնային էֆեկտներ)
- Ջոն Սթիվենսոն (Թոմի և Ջերիի շոու)
- Ֆրենկ Ուելքեր (Թոմի և Ջերիի կատակերգություն, Թոմը և Ջերին մանկության տարիներին, Թոմը և Ջերին․ Կախարդական մատանին)
- Դանա Հիլ (Թոմի և Ջերիի մեծ ֆիլմը)[9]
- Սեմյուել Վինսենէ (Թոմի և Ջերիի արկածները)
Ազդեցություն զանգվածային մշակույթի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարավկորեացի նկարիչ Հյունկո Լին ստեղծել է «Animatus» նախագիծը՝ մուլտիպլիկացիոն հերոսների կմախքի մոդելները, որոնց թվում կան նաև Թոմ կատվի և Ջերի մկան կերպարները։ Կմախքները ստեղծված են՝ հաշվի առնելով մուլտիպլիկացիայի օրենքների առանձնահատկությունները։ Ստեղծագործության հեղինակը հաշվի է առնում վնասվածքի այն մակարդակը, որը ստանում են հերոսները, և կմախքները ստեղծվում են այնպես, որպեսզի դրանք կարողանան դիմակայել այդպիսի ձևախախտումներին։ Կենդանիների նման բոլոր ստեղծագործություններն ունեն լատինական բինոմենական անվանումներ։ Ջերիի մոդելը կոչվում է «Mus Animatus»[10][11][12]։
- «Փինք Ֆլոյդ» խմբի «Bike» երգում հիշատակվում է Ջերալդ անունով մի մուկ։ Ամենայն հավանականությամբ, խոսքը Ջերի մկան մասին է։
- Ես գիտեմ մի փոքրիկ մուկ, որը չունի տուն։
- Ես չգիտեմ՝ ինչու։ Ես նրան անվանում եմ Ջերալդ։
- Նա բավականին մեծ է, բայց լավն է։
Բնօրինակ տեքստ (անգլ.): I know a mouse, and he hasn’t got a house.
- I don’t know why. I call him Gerald.
- He’s getting rather old, but he’s a good mouse.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Barbera, Joe (1994). My Life in 'Toons: From Flatbush to Bedrock in Under a Century. Atlanta, GA: Turner Publishing. էջեր 73–76. ISBN 1-57036-042-1.
- ↑ դրվագ Tennis Chumps
- ↑ դրվագ Tee for Two
- ↑ դրվագ Cue Ball Cat
- ↑ դրվագ The Bowling Alley Cat
- ↑ դրվագ The Cat and the Mermouse
- ↑ Webb, Graham (2000). The animated film encyclopedia: a complete guide to American shorts, features and sequences 1900-197. McFarland. էջեր 45–50. ISBN 0-306-80917-6.
- ↑ Grimes, William (April 27, 2010). "Allen Swift, Voice Actor for Radio and TV, Dies at 86". The New York Times.
- ↑ McBride, Joseph (October 2, 1992), «Review of Tom and Jerry: The Movie», Variety, 42: 34–56
- ↑ «Мультипликационная Остеология Хьюнко Ли: Скелет Багза Банни — журнал «Популярная механика»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Animatus: из чего состоят мультфильмы. Скелеты мультгероев от Хюнгко Ли
- ↑ Gazeta 2.0 — Череп Микки Мауса, скелеты Тома и Джерри
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերի (մուկ)» հոդվածին։ |
|
|