Պրշիբոր (չեխ․՝ Přibor, գերմ.՝ Freiberg in Mähren)՝ քաղաք Չեխիայի հանրապետության Մորավասիլեզիայի երկրամասում։ 2004 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 8,800 մարդ։
Այն գտնվում է Մորավիայի հյուսիս – արևելքում, շրջապատված Մորավասիլեզյան Բեսկիդներով։
Առաջին անգամ հիշատակվել է Օտոկար 2-րդի կոնդակում՝ 1251 թվականին։ 14-րդ դարում տարածքները անցել են Օլոմոուցի եպիսկոպոսներին։ 1589 թվականին Յան Սարկանդերը ավարտել է տեղի ծխական դպրոցը, 1694 թվականին ստեղծվել է Պիարիստների վարժարանը, որից հետո Պրշիբորը դարձավ կրթության կենտրոն։ Քաղաքը հայնտի է որպես հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի (1856 թվական, մայիսի 6) ծննդավայր։ Տունը, որտեղ ծնվել է Ֆրոյդը 2006 թվականից գործում է որպես թանգարան։