Պրենատալ հոգեբանություն
Պրենատալ և պերինատալ հոգեբանությունը (հունարեն՝ peri-մոտ, լատիներեն՝ natalis (վերաբերում է ծննդաբերությանը), գիտություն է[1] դեռ չծնված երեխայի հոգեկան և հոգեբանական կյանքի վերաբերյալ։ Տարիքայի հոգեբանության այս ոլորտն ուսումնասիրում է մարդու զարգացումը՝ պրենատալ (անտենատալ), պերինատալ (ինտրոնատալ) և նեոնատալ (պոստնատալ՝ հետծննդաբերական) փուլերում, ինչպես նաև դրանց ազդեցությունը հետագա կյանքում։ Առանձնացվում է պրենատալ զարգացման երեք փուլ՝
- Պրենատալ՝ ներարգանդային շրջան 22 շաբաթից սկսած մինչ ծննդաբերական փուլ
- Ինտրոնատալ՝ ծննդաբերական փուլի սկիզբ և ավարտ
- Պոստնատալ՝ նորածնի կյանքի առաջին շաբաթը[1]։
Ըստ Ի․ Վ․ Դոբրյակովի պրենատալ հոգեբանությունը բաժանվում է՝ ընդհանուր, բժշկական և հատուկ, ինչպես նաև կապված վերարտադրողական գործընթացից ՝
- բեղմնավորման հոգեբանություն
- հղիության հոգեբանություն
- ծննդաբերության[2] հոգեբանություն
- վաղ հետծննդաբերական շրջանի հոգեբանություն[1] ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրենատալ հոգեբանության հիմնադիրը համարվում է հոգեբան և հոգեվերլուծաբան Գուստավ Հանս Հերբերը (Զ․ Ֆրոյդի աշակերտը), ով հանդիսացավ շարժառիթ 1971 թ-ին Վիեննայում ստեղծվող «Պրենատալ հեգեբանության ասոցիացիա», որից հետո 1982 թ-ին ստեղծվեց պրենատալ դաստիարկության ազգային ասոցիացիա ։
Պրենատալ հոգեբանության ուսումնասիրման հիմնական օբյեկտը, ոչ թե առանձնացված երեխան, կամ նրա ծնողները, այլ նրանք ամբողջական՝ երեխա -ծնող փոխհարաբերությունները զարգացման տարբեր փուլերում, այս կառույցն անվանում են՝ «երեխա-մայր», որի հեղինակն է Ռ․ Շպիցը[3]։
Պրենատալ հոգեբանության ասպարեզում մեծ ներդրումն ունի նաև Ս․ Գրոֆը իր «պրենատալ մատրիցաներ» աշխատությամբ, այն ստեղծվել է 1975 թ-ին։ Ստանիսլավ Գրոֆ[4] 1.06.1931 թ Չեխոսլովակիա՝ Պրահա։ Ստանիսլավ Գրոֆը ամերիկացի հոգեբան է, Փիլիսոփայական գիտությունների դոկտոր բժշկության ոլորտում, տրանսպերսոնալ հոգեբանության հիմնադիրներից մեկը, ինչպես նաև Ռուսական հոգեբանության ասոցիացիայի պատվավոր անդամ։
Պրենատալ մատրիցաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրենատալ մատրիցաները[5](հիմնային մատրիցաներ , անգլ․ ՝ Basic Perinatal Matrices, լատիներեն՝ matrix -առաջնային խնդիր) թեորետիկ մոդել են ծննդաբերությունից առաջ և հետո հոգեկանի վիճակի մասին, առնչվում է պրենատալ[6] հոգեբանությանն և տրանսպերսոնալ հոգեբանությանը։ Համաձայն այս աշխատության՝ ներարգանդային շրջանում[4] մարդը ապրում է իրավիճակներ այդ թվում՝ ծննդաբերական տրավման, որը ըստ Ստանիսլավ Գրոֆի մեծ ազդեցություն են ունենում մարդու հետագա ողջ կյանքի վրա, և կարող են պատճառ հանդիսանալ հոգեկան հիվանդությունների ։
Պրենատալ շրջանը տևում է 38 շաբաթ, որն էլ բաժանվում է երեք փուլերի ՝
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Дмитриева С. С., Панченко Л. Л. Пренатальные и перинатальные влияния на психофизическое развитие детей. Сб. материалов межрегиональной научно-практической конференции с международным участием / под общ. ред. проф. В.С. Чернявской; Владивостокский государственный университет экономики и сервиса (25–27 июня 2009 г.) – Владивосток: Изд-во ВГУЭС, 2009. – С. 111—113». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Гроф, Станислав Путешествие в поисках себя. — АСТ, 2008. — 352 с. — ISBN 978-5-17-054421-9
- ↑ Филиппова Г. Г. «Перинатальная психология и психология родительства — новая область исследования и практики в психологии». psymama.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
- ↑ 4,0 4,1 Grof, Stanislav REALMS OF THE HUMAN UNCONSCIOUS: OBSERVATIONS FROM LSD RESEARCH. — New York: Viking Press, 1975. — 257 с.
- ↑ Е. В. Балацкий Кросс-контурные связи в человеческой психике(ռուս.) // Вестник Российской академии наук. — 2007. — Т. 77. — № 12. — С. 1077-1088. — ISSN 0869-5873./E. V. Balatskii Cross-circuit relations in the human psyche(անգլ.) // Herald of the Russian Academy of Sciences. — 2007. — Т. 77. — № 6. — С. 592-597. — ISSN 1555-6492. —
- ↑ Добряков, 2010
- ↑ «Пренатальный период». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.