Պուասի ( Poissy (արտասանություն)), քաղաքՖրանսիայի հյուսիսում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Իվլին դեպարտամենտում։ 2020 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է մոտավորապես 40 000։ Զբաղեցնում է 12,28 քառակուսի կիլոմետր տարածքq:
Ընկած է ծովի մակերևույթից 27 մետր բարձրության վրա, Փարիզի ավազանում, Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից՝ զրոյական կետից շուրջ 23 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Սեն գետի ձախ ափին[4]։
Բնակավայրը հիմնվել է հնագույն ժամանակներում։ 12-15-րդ դարերում այն եղել է ֆրանսիական թագավորների կարևոր արտաքաղաքային նստավայրը։ Այսօր արվարձան է Փարիզի ագլոմերացիայում։