Պորչինսկու իշամեղու
Պորչինսկու իշամեղու | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Bombus portshinskii
|
Պորչինսկու իշամեղու (լատին․՝ Bombus portshinskii), իսկական մեղուների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջնամեջքը և վահանիկը ծածկված են դեղին մազիկներով, միջնամեջքը սև տրամակապով է, փորիկի 2-րդ տերգիտը` սև մազիկներով, 4-5-րդը` սպիտակ կամ դեղնամոխրագույն։ Կրծքի կողքերը ծածկված են բաց դեղին մազիկներով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է Կովկասի տարածաշրջանի էնդեմիկ տեսակ։ Հայտնի է Կովկասից, հյուսիսային Թուրքիայից, հյուսիսարևմտյան Իրանից և Հայաստանից։ Տարածված է կենտրոնական Հայաստանում՝ Գեղարքունիքի (Սևան քաղաքի մոտակայք), Կոտայքի (գյուղ Արտավազ, Կոտայք, Աղվերանի կիրճ` Արզական գյուղի մոտ) և Արագածոտնի (քաղաք Ապարան) մարզերից[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում են ենթալպյան և ալպյան գոտիներում, լեռնատափաստանային լանդշաֆտներում, լեռնային անտառներում, մարգագետիններում և բացատներում[1]։
Հասարակական և բազմակեր միջատներ են, կենսական ցիկլով՝ նման հայկական իշամեղու տեսակին։ Թռիչքը դիտվում է հունիս-սեպտեմբեր ամիսներին։ Բները պատրաստում են հողում։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Հանդիպում է հազվադեպ։ Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։
Սպառնացող վտանգներից է լայն ազդեցությամբ միջատասպաններով անտառային տարածքների մշակումը։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.