Jump to content

Պյոտր Չաադաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Չաադաև
Ծնվել էմայիսի 27 (հունիսի 7), 1794 Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 14 (26), 1856 (61 տարեկան) Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունփիլիսոփա և քաղաքական գործիչ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերՄոսկվայի կայսերական համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2][3]
Ազդվել էՖրիդրիխ Շելինգ
Պարգևներ
ՀայրՅակով Պետրովիչ Չաադաև
ՄայրՆատալյա Շչերբատովա
 Pyotr Chaadayev Վիքիպահեստում

Պյոտր Յակովլևիչ Չաադաև (մայիսի 27 (հունիսի 7), 1794, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 14 (26), 1856, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս մտածող, հրապարակախոս։

Ծնվել է ազնվական ընտանիքում։ 1808-1811 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանում։ Մասնակցել է 1812 թվականի Հայրենական պատերազմին և ռուսական բանակի 1813-1814 թվականների արտասահմանյան արշավանքներին։ 1816 թվականից Ալեքսանդր Պուշկինի մտերիմ բարեկամն էր 1819 թվականից դեկաբրիստների գաղտնի ընկերությունների անդամ էր։ 1823 թվականին մեկնել է արտասահման (եղել է Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում), ծանոթացել է Ֆ․ Շևինգի, Ֆ․ Լամեննեի հետ, որոնց կրոնափիլիսոփայական հայացքները խորապես ազդել են Չադաևի վրա։ 1882 թվականին վերադարձել է Ռուսաստան։ 1829-1831 թվականներին գրել է «Նամակներ պատմության փիլիսոփայության մասին» (ֆրանս․, հայտնի է «Փիլիսոփայական նամակներ» անվամբ) երկը, որտեղ քննադատել է ռուսական ինքնակալությունը, ճորտատիրությունը։ Նամակներից առաջինի հրապարակման (1836 թվականի) համար (որն առաջացրել է իշխանությունների դժգոհությունը) «Տելեսկոպ» ամսագիրը փակվել է, իսկ Չաադաևը հայտարարվել խելագար և ընդմիշտ զրկվել հրատարակվելու իրավունքից։ «Խելագարի ջատագովություն» (1837 թվականի) երկում Չ․ հույս է հայտնել Ռուսաստանի պատմական ապագայի նկատմամբ։ Չադարին մեծապես ազդել է արևմտականների և սլավոնաֆիլների վրա, նպաստել Ա․ Գերցենի, Վ․ Բելինսկու, Մ․ Բակունինի, Յու․ Աամարինի, Կ․ Կավելինի և ուրիշների հոգևոր ձևավորմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #118624261 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. CONOR.Sl

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Соч․ и письма, под ред․ М․ Гершензона, т․ 1—2, М․, 1913—1914․ Лебедев А․ А․, Чаадаев, М․, 1965
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Չաադաև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 656