Jump to content

Պիեռ Ռոնսար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ Ռոնսար
ֆր.՝ Pierre de Ronsard
Ծնվել էսեպտեմբերի 11, 1524[1]
ԾննդավայրCouture-sur-Loir
Վախճանվել էդեկտեմբերի 27, 1585(1585-12-27)[1][2][3][…] (61 տարեկան)
Վախճանի վայրԼա Ռիշ
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզումիջին ֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան
Գրական ուղղություններՊլեադա
ԱնդամակցությունՊլեադա
ԱզգականներRené des Roches? և Claude de Fontbrenier?
Изображение автографа
 Pierre de Ronsard Վիքիպահեստում

Ռոնսար Պիեռ (սեպտեմբերի 11, 1524[1], Couture-sur-Loir - դեկտեմբերի 27, 1585(1585-12-27)[1][2][3][…], Լա Ռիշ), ֆրանսիացի բանաստեղծ։ «Պեադայի» պարագլուխը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1550—1552-թվականներին լույս է ընծայել «Ներբողներ»-ի հինգ ժողովածու, որտեղ անտիկ գրականության փորձը յուրացրած բանաստեղծը երգել է լինելության, բնության, սիրո բերկրանքը, հաստատել գրականության հասարակական խոշոր նշանակությունը, մշակել ուսմունք բանաստեղծական ոգեշնչման մասին։ «Սիրային բանաստեղծություններ» (15521553) ժողովածուի սոնետներն ու սիրերգերը գրված են պետրարկիզմի ոգով։ Սակայն հաջորդ տարիների ժողովածուներում Ռոնսարը հաղթահարել է այդ ազդեցությունը։ «Հիմներ» (15551556) գրքում արտացոլել է կյանքի ու մահվան մասին իր փիլիսոփայական խորհրդածությունները, «Դատողություններ այդ ժամանակի աղետների մասին» (15601562) և քաղաքական այլ բանաստեղծություններում զարգացրել է կրոն, մոտիվներ, տեսական հայացքներն ամփոփել է «Քերթողական արվեստի համառոտ շարադրանք» (1565) գրկում։ Նրա տեղծագործության վերջին շրջանի առավել նշանակալի երկը «Սոնետներ Էլենին» (1578) շարքն է։ Ռոնսարը ստեղծագործել է ժամանակի գրեթե բոլոր քնարական ու էպիկական ժանրերով։ 14–րդ դարի 2-րդ կեսի ֆրանսերեն բանաստեղծության զարգացումն ընթացել է Ռոնսարի ներգործությամբ։ Նրա բարերար ազդեցությունն են կրել նաև ուշ միջնադարի եվրոպացի մի շարք գրողներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Armstrong A. E. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Internet Speculative Fiction Database — 1995.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Ռոնսար» հոդվածին։