Jump to content

Պերսևս (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերսևս
Տեսակմուլտֆիլմ
ԹեմաՊերսևս
ՌեժիսորԱլեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
ՍցենարիստԱլեքսեյ Սիմուկով
ՀնչյունավորումՎսևոլոդ Լարիոնով, Աննա Կամենկովա-Պավլովա, Եվգենի Գերասիմով, Զինաիդա Նարիշկինա և Լյուսենա Օվչիննիկովա
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Տրուսով
ԵրաժշտությունՎիտալի Գևիկսման
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն20 րոպե[1]
Թվական1973

Պերսևս (ռուս.՝ Персей), ըստ հին հունական դիցաբանության մոտիվների նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որի ռեժիսորն է Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան։

Սերիֆ կղզու դաժան արքա Պոլիդեկտը երիտասարդ հերոս Պերսևսին ուղարկում է Մեդուզա Գորգոնայի գլխի հետևից, որը մարդկանց իր հայացքով վեր էր ածում քարերի։ Նրան ուեկցում էր առևտրի և եկամտի աստված և գողերի հովանավոր Հերմեսը, որն այդ հարցում ուներ իր սեփական հետաքրքրությունները։ Պերսևսը ստանում է Մեդուզայի գուխը, որն ի վերջո օգտագործում է Կեֆեոս արքայի դստեր` Անդրոմեդայի փրկության համար։

Ռեժիսոր Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
Սցենարի հեղինակ Ալեքսեյ Սիմուկով
Բեմադրող նկարիչ Ալեքսանդր Տրուսով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Նիկոլայ Ֆյոդորով, Ռենատա Միրենկովա,
Վլադիմիր Զարուբին, Վալենտին Կուշներև,
Վիկտոր Շևկով, Վիոլետա Կոլեսնիկովա,
Ելենա Վերշինինա, Լեոնիդ Կայուկով
Օպերատոր Բորիս Կոտով
Կոմպոզիտոր Վիտալի Գևիկսման
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Արկադի Սնեսարև
Մոնտաժող Տատյանա Սազոնովա
Օգնականներ Ե. Նովոսելսկայա, Ա. Գորևա, Մ. Պոպովա
Տնօրեն Լյուբով Բուտիրինա
Դերերը հնչյունավորել են Վսելոդ Լարիոնով` Հերմես
Աննա Կամենկովա` Անդրոմեդա
Եվգենի Գերասիմով` Պերսևս
Զինաիդա Նարիշկինա
Լյուսիենա Օվչինիկովա
Սոֆյա Զայկովա` Մեդուզա Գորգոնա

Վերաթողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականներին մուլտֆիլմը ԽՍՀՄ-ում թողարկվել է VHS ձևաչափով։ Ռուսաստանում 1990-ական թվականներին այն VHS ձևաչափով թողարկվել է «Խոշոր» պլան ընկերության մուլտֆիլմերի հավաքածուում` «Արգոնավորդներ» և «Ֆաետոնը` Արևի որդին» մուլտֆիլմերի հետ։

Ռեժիսորի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի մուլտֆիլմերը հին հունական դիցաբանության թեմայով լայնորեն հայտնի են։ Ալեքսանդր Տրուսովի հետ համագործակցությամբ նրանք հանդիսատեսին ներկայացրել են աստվածների, անտիկ հերոսների, մեդուզաների, Մինոտավրի ու մինչ այդ հանսիատեսի համար անսովոր այլ կերպրաների իրենց պատկերացումները։ Այդ ժանրում Սնեժկո-Բլոցկայան բացահայտող է դարձել և նկարահանել է հինգ մուլտֆիլմ` «Վերադարձ Օլիմպոսից» (1969), «Լաբիրինթ» (1971), «Արգոնավորդներ» (1972), «Պերսևս» (1973) և «Պրոմեթևս» (1974)։
- Սերգեյ Կապկով[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. Сергей Капков. Александра Снежко-Блоцкая // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2Արխիվացված է Օգոստոս 31, 2007 Wayback Machine-ի միջոցով: