Պերե Արագոնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերե Արագոնես
Pere Aragonès
Դրոշ
Դրոշ
Կատալոնիայի փոխնախագահ
 հունիսի 2, 2018
Նախորդող Օրիոլ Խունկերաս
 
Կուսակցություն՝ Կատալոնիայի հանրապետական ձախեր[1]
Կրթություն՝ Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ[2], Կատալոնիայի բաց համալսարան[1] և Բարսելոնայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և իրավաբան
Ազգություն կատալոնացի
Դավանանք կաթոլիկություն[3]
Ծննդյան օր նոյեմբերի 16, 1982(1982-11-16)[4] (41 տարեկան)
Ծննդավայր Պինեդա դե Մար, Մարեսմե, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա[1]
Քաղաքացիություն  Իսպանիա
Ի ծնե անուն կատ.՝ Pere Aragonès i Garcia
Ամուսին Janina Juli Pujol?[5]
 
Ինքնագիր Изображение автографа

Պերե Արագոնես (կատ.՝ Pere Aragonès, նոյեմբերի 16, 1982(1982-11-16)[4], Պինեդա դե Մար, Մարեսմե, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա[1]), կատալոնացի պետական և քաղաքական գործիչ, ակադեմիկոս, մասնագիտությամբ՝ իրավաբան, Կատալոնիայի ներկայիս փոխնախագահն ու նախկին էկոնոմիկայի նախարարը։

2006-2016 թվականներին եղել է Կատալոնիայի խորհրդարանի անդամ։ 2016 թվականին Կատալոնիայի նախագահ հրամանագրով նշանակվել է էկոնոմիկայի և ֆինանսների նախարար։ 2011-2018 թվականներին եղել է Պինեդա դե Մարի քաղաքային խորհրդի անդամ։ 2018 թվականի հունիսի 2-ից զբաղեցնում է Կատալոնիայի առաջին փոխնախագահի պաշտոնը։

Վաղ տարիների կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերե Արագոնեսը ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 16-ին Կատալոնիայի ինքնավար համայնքի Պինեդա դե Մարի շրջանում[6][7]։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել է Կատալոնիայի բաց համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որն ավարտելուց հետո ստացել է Բարսելոնայի համալսարանի տնտեսական պատմության մագիստրոսի աստիճան։ Նա նաև ուսումնասիրել է պետական քաղաքականություն և տնտեսական զարգացում Հարվարդի համալսարանին կից գործող Քենեդիի կառավարական դպրոցում[8]։ Ներկայումս սովորում է փի-էյջ-դի՝ որպես տնտեսական գիտությունների թեկնածու[9]։

1998 թվականին Արագոնեսը միանում է Կատալոնիայի հանրապետական ձախերի կուսակցության երիտասարդական թևին։ 2000 թվականին դառնում է կատալոնական կուսակցության լիիրավ անդամ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերե Արագոնեսը Յուրիի օրվա տոնակատարության ժամանակ։

Արագոնեսը սկզբնական շրջանում աշխատել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և հանրային կառավարման հիման վրա մասնագիտացված իրավաբանական ընկերությունում։ Աշխատել է նաև Պարպինյանի համալսարանում և Իգնասի Վիյալոնգա դե Էկոնոմիա ինստիտուտում որպես հետազոտող։ 2016 թվականի հունվարին նշանակվել է Կատալոնիայի ժեներալիտետի էկոնոմիկայի վարչության քարտուղարը։

2003 թվականին մասնակցում է շրջանային ընտրություններին և Բարսելոնայի թեկնածուների ընտրացուցակներում զբաղեցնում է 38-րդ տեղը՝ որպես «Կատալոնիայի հանրապետական ձախեր» կուսակցության թեկնածու[10][11]։ 2006 թվականին տեղի ունեցած հերթական ընտրություններում նա զբաղեցնում է 12-րդ տեղը, սակայն կուսակցությունը կարողանում է ձեռք բերել միայն 11 մանդատ և այդ պատճառով Պերե Արագոնեսը չի անցնում[12][13]։ Այնուամենայնիվ, 2006 թվականի դեկտեմբերին Ժոսեպ Ուգետի հրաժարականից հետո Պերե Արագոնեսը ձեռք է բերում մանդատ և դառնում Կատալոնիայի խորհրդարանի պատգամավոր[14]։

2010-ի ընտրություններում Արագոնեսը զբաղեցնում է 7-րդ տեղը և չնայած այն հանգամանքին, որ կուսակցության համար նախատեսված էր ընդամենը 6 մանդատ, նա կարողանում է վերընտրվել պատգամավորի պաշտոնում։ Բանն այն էր, որ ընտրվելուց անմիջապես հետո Էռնեստ Բենաչը հրաժարական էր տվել, որն էլ տեղ էր ազատել Արագոնեսի համար[15][16]։ Հետագայում կատալոնացի գործիչը հաջորդաբար վերընտրվում է 2012 և 2015 թվականների տարածաշրջանային ընտրություններում[17][18][19][20]։ 2016 թվականին նա հրաժարվում է Կատալոնիայի խորհրդարանի պատգամավորական մանդատից և հրաժարական տալիս։ Նույն տարում նա ժեներալիտետի նախագահի հրամանագրով նշանակվում է Կատալոնիայի էկոնոմիկայի քարտուղար[21][22]։

2018 թվականի մայիսի 19-ին Կատալոնիայի ժեներալիտետի նորընտիր նախագահ Կիմ Տոռան ձևավորում է նոր կառավարություն, որի կազմում Պերե Արագոնեսը հանդես է գալիս միաժամանակ երկու պաշտոնով՝ առաջին փոխնախագահ ու էկոնոմիկայի և ֆինանսների նախարար[23]։ Պաշտոնյայի երդմնակալության արարողությունը տեղի է ունենում 2018 թվականի հունիսի 2-ին[24]։

Ընտրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերե Արագոնեսի ընտրման պատմություն
Ընտրություն Ընտրատարածք Կուսակցություն Դաշինք Համ․ Արդյունք
2003 ռոգիոնալ Բարսելոնա Ձախ․ Հանրապետական 38 Չընտրված
2006 ռեգիոնալ Բարսելոնա Ձախ․ Հանրապետական 12 Չընտրված
2010 ռեգիոնալ Բարսելոնա Ձախ․ Հանրապետական 7 Ընտրված
2011 տեղական Պինեդա դե Մար Ձախ․ Հանրապետական Ձախակողմյան Հանրապետականներ, ժունտ պեր Պինեդա-Ակորդ Մունիցիպալ 1 Ընտրված
2012 ռեգիոնալ Բարսելոնա Ձախ․ Հանրապետական Ձախակողմյան Հանրապետականներ, Կատալոնիա՝ այո 8 Ընտրված
2015 տեղական Պինեդա դե Մար Ձախ․ Հանրապետական Ձախակողմյան Հանրապետականներ, ժունտ պեր Պինեդա-Ակորդ Մունիցիպալ 1 Ընտրված
2015 ռեգիոնալ Բարսելոնա Ձախ․ Հանրապետական Ժունտս պել սի 21 Ընտրված

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.parlament.cat/document/composicio/244549.pdf
  2. 2,0 2,1 https://govern.cat/govern/docs/2018/05/29/20/07/c40df0d9-a5f2-4f68-875f-9b145e5d1118.pdf
  3. Borrell M. G. Pere Aragonès, l'independentisme pragmàtic (կատ.)Editorial Pòrtic, 2020. — P. 56. — 134 p. — ISBN 978-84-9809-463-3
  4. 4,0 4,1 Esquerra Republicana de Catalunya
  5. https://www.elnacional.cat/enblau/ca/televisio/janina-juli-pujol-parella-vicepresident-pere-aragones_542661_102.html
  6. «Pere Aragonès és nomenat secretari d'Economia i Lluís Salvadó, secretari d'Hisenda». La Vanguardia (Catalan). Barcelona, Spain. Catalan News Agency. 2016 թ․ հունվարի 19. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Lluís Salvadó i Pere Aragonès, els homes forts de Junqueras a Economia». Nació Digital (Catalan). Barcelona, Spain. 2016 թ․ հունվարի 13. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Perfil: Pere Aragonès, l'alter ego de Junqueras al Govern». La Vanguardia (Catalan). Barcelona, Spain. Catalan News Agency. 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Baquero, Camilo S. (2018 թ․ ապրիլի 28). «L'alumne aplicat de Junqueras». El País (Catalan). Mardid, Spain. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Eleccions al Parlament de Catalunya 2003: Candidats electes» (PDF) (Catalan). Departament de Governació, Administracions Públiques i Habitatge, Generalitat de Catalunya. էջ 2. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Administració de Justícia: Juntes Electorals». Diari Oficial de la Generalitat de Catalunya (Catalan). No. 3988. Barcelona, Spain: Generalitat de Catalunya. 2003 թ․ հոկտեմբերի 15. էջ 19858. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.{{cite magazine}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  12. «Administració de Justícia: Juntes Electorals». Diari Oficial de la Generalitat de Catalunya (Catalan). No. 4730. Barcelona, Spain: Generalitat de Catalunya. 2006 թ․ սեպտեմբերի 30. էջ 40764. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.{{cite magazine}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  13. «Eleccions al Parlament de Catalunya 2006: Candidats electes» (PDF) (Catalan). Departament de Governació, Administracions Públiques i Habitatge, Generalitat de Catalunya. էջ 2. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «BOPC 009/08: Tramitacions generals» (PDF). Butlletí Oficial del Parlament de Catalunya. No. 9. Parliament of Catalonia. 2006 թ․ դեկտեմբերի 18. էջ 14. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
  15. «Administració de Justícia: Administració Electoral». Diari Oficial de la Generalitat de Catalunya (Catalan). No. 5746. Barcelona, Spain: Generalitat de Catalunya. 2010 թ․ նոյեմբերի 2. էջ 80090. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.{{cite magazine}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  16. «Eleccions al Parlament de Catalunya 2010: Candidats electes» (PDF) (Catalan). Departament de Governació, Administracions Públiques i Habitatge, Generalitat de Catalunya. էջ 2. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Administració Electoral - Juntes Electorals Provincials». Diari Oficial de la Generalitat de Catalunya (Catalan). Barcelona, Spain: Generalitat de Catalunya (6239): 51639. 2012 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  18. «Eleccions al Parlament de Catalunya 2012: Candidats electes» (PDF) (Catalan). Departament de Governació, Administracions Públiques i Habitatge, Generalitat de Catalunya. էջ 2. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Anuncis Diversos: Administració Electoral - Juntes Electorals Provincials». Diari Oficial de la Generalitat de Catalunya (Catalan). Barcelona, Spain: Generalitat de Catalunya (6947): 10. 2015 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  20. «Eleccions al Parlament de Catalunya 2015: Candidats electes» (PDF) (Catalan). Departament de Governació, Administracions Públiques i Habitatge, Generalitat de Catalunya. էջ 1. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «Administració Electoral: Junta Electoral de Zona de Arenys de Mar». Butlletí Oficial de la Província de Barcelona (Catalan). Barcelona, Spain: Diputació de Barcelona. 2015 թ․ ապրիլի 28. էջ 23. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  22. «Consulta de Resultados Electorales: Municipales / Mayo 2015 - Mun. Pineda de Mar» (Spanish). Madrid, Spain: Ministry of the Interior. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «Pere Aragonès renuncia a l'acta de regidor a l'Ajuntament de Pineda per centrar-se "en les noves responabilitats a ERC"». VilaWeb. Catalan. Catalan News Agency. 2018 թ․ ապրիլի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
  24. «Pere Aragonès renuncia a l'acta de regidor a l'Ajuntament de Pineda per centrar-se "en les noves responabilitats a ERC"». VilaWeb. Catalan. Catalan News Agency. 2018 թ․ ապրիլի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]