Jump to content

Պարզ թվերի մենությունը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարզ թվերի մենությունը
իտալ.՝ La solitudine dei numeri primi
ԵրկիրԻտալիա Իտալիա
Գերմանիա Գերմանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Ժանրդրամա
Հիմք«Պարզ թվերի մենությունը» վեպ
Թվական2010 և օգոստոսի 11, 2011[1]
Լեզուիտալերեն
ՌեժիսորՍավերիո Կոստանցո[2][3][4][…]
ՊրոդյուսերՖաուստո Բրիցցի
Սցենարի հեղինակՍավերիո Կոստանցո և Պաոլո Ջորդանո
ԴերակատարներԱլբա Ռորվախեր[5][3][4], Luca Marinelli?[5][3][4], Ավրորա Ռուֆինո[5][3][4], Իզաբելլա Ռոսսելլինի[5][3], Մուրիցիո Դոնադոնի[5][3], Ֆիլիպպո Տիմի[5], Անդրեա Ջուբլին, Tommaso Neri?[5][3][4], Roberto Sbaratto?[6] և Tatiana Lepore?[6]
ՕպերատորՖաբիո Չյանկետտի
ԵրաժշտությունՄայք Փաթոն
ՄոնտաժFrancesca Calvelli?
Պատմվածքի վայրԹուրին
ԿինոընկերությունMedusa Film և Sky Cinema?
Տևողություն118 րոպե

«Պարզ թվերի մենությունը», «Կենտ թվերի մենությունը» (իտալ.՝ La solitudine dei numeri primi), 2010 թվականին ռեժիսոր Սավերիո Կոստանցոյի[7] նկարահանած իտալական դրամա՝ հիմնված իտալացի գրող Պաոլո Ջորդանոյի համանուն վեպի վրա։ Վենետիկի 67-րդ կինոփառատոնում ֆիլմն առաջադրվել է «Ոսկե առյուծ» անվանակարգում[8]։

2011 թվականին ֆիլմը ցուցադրվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» անվանակարգում[9]։

Ֆիլմի վերնագիրը բացատրվում է այն պնդմամբ, որ Ալիսն ու Մատտիան կարծես մաթեմատիկական երկվորյակներ լինեն. երկուսն էլ միայնակ են, մոտ են իրար, բայց բաժանված են զույգ թվով։

Ֆիլմում նկարահանված է 1984, 1991, 2001 և 2009 թվականների Իտալիան։

Մատտիան և Ալիսը (երեխաներ՝ 1984, պատանիներ՝ 1991) մեկուսացել են շրջապատող աշխարհից։

Մատտիան, մանուկ հասակում այգում միայնակ թողնելով հաշմանդամ քրոջը, կորցնում է նրան։ Նա դարձել է հաջողակ գիտնական, սակայն այդ միտքը դեռ տանջում է նրան։

Երեխա հասակում չմշկելիս Ալիսի հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով նա կաղում է և ազդրին սպի ունի։ Դեռահաս տարիքում դասընկերուհիները հետապնդում են նրան։

Մատտիան և Ալիսը հանդիպում են դեռահաս տարիքում և դառնում ընկերներ, սակայն նրանց ընկերությունն ընդհատվում է, երբ Մատտիան գնում է Գերմանիա աշխատելու։ Ութը տարի անց Ալիսը նրան Իտալիա վերադառնալու խնդրանքով կարճ երկտող է գրում։ Մատտիան վերադառնում է։ Նրանք վերամիավորվում են։

  • Ալբա Ռորվախեր՝ Ալիս (չափահաս)
  • Արիանա Նաստրո՝ Ալիս (պատանի)
  • Լուկա Մարինելլի՝ Մատտիա Բալոսինո (չափահաս)
  • Վիտտորիո Լոմարտիրե՝ Մատտիա (պատանի)
  • Մարտինա Ալբանո՝ Ալիս (երեխա)
  • Տոմմազո Ների՝ Մատտիա (երեխա)
  • Ավրորա Ռուֆինո՝ Վիոլա
  • Գորգիա Պիցցո՝ Միքելա
  • Իզաբելլա Ռոսսելլինի՝ Ադել
  • Մուրիցիո Դոնադոնի՝ Ումբերտո
  • Ռոբերտո Սբարատտո՝ Պիետրո
  • Գորգիա Սենեսի՝ Էլենա
  • Անդրեա Ջուբլին՝ Ֆաբիո
  • Ֆիլիպպո Տիմի՝ խեղկատակ

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պրոդյուսերներ՝ Մարիո Ջանանի, Ֆիլիպ Քրոյցեր, Անն-Դոմինիկ Տուսեն
  • Ռեժիսոր՝ Սավերիո Կոստանցո
  • Սցենարի հեղինակներ՝ Սավերիո Կոստանցո
  • Օպերատոր՝ Ֆաբիո Չանկետտի
  • Երաժշտությունը` Մայք Փաթոն
  • Հնչյունը` Ջանլուկա Բազիլի
  • Մոնտաժը` Ֆրանչեսկա Կալվելլի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. http://www.imdb.com/title/tt1441373/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.filmaffinity.com/es/film324117.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.telerama.fr/cinema/films/la-solitude-des-nombres-premiers,426033.php
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://www.imdb.com/title/tt1441373/fullcredits
  6. 6,0 6,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. «Պարզ թվերի մենությունը». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. «Venezia 67». labiennale.org. 2010 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  9. «Պարզ թվերի մենությունը». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]