Jump to content

Պատգամավորների կոնգրես (Իսպանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատգամավորների կոնգրես
իսպ.՝ El Congreso de los Diputados
Պատգամավորների կոնգրեսի 14-րդ գումարում
Изображение логотипа
Տեսակ
ՏեսակԻսպանիայի Թագավորության Գլխավոր կորտեսների ստորին պալատ
Պատմություն
Հիմնադրված1834
Ղեկավարում
Պատգամավորների կոնգրեսի նախագահՄերիչել Բատետ, ԻՍԲԿ
սկսած մայիսի 21, 2019
Առաջին փոխնախագահԱլֆոնսո Ռոդրիգես Գոմես դե Սելիս, ԻՍԲԿ
սկսած դեկտեմբերի 3, 2019
Երկրորդ փոխնախագահԱնա Պաստոր Ջուլիան, ԺԿ
սկսած դեկտեմբերի 3, 2019
Երրորդ փոխնախագահԳլորիա Էլիզո, ՈւՊ
սկսած դեկտեմբերի 3, 2019
Չորրորդ փոխնախագահԻգնատիուս Գիլ Լազարո, Vox
սկսած դեկտեմբերի 3, 2019
Իսպանիայի վարչապետՊեդրո Սանչես, ԻՍԲԿ
սկսած հունիսի 1, 2018
Կազմը
Նստատեղեր350
Congreso de los Diputados de la XIV legislatura de España.svg
Քաղաքական խմբավորումներԿառավարություն (153)

Աջակցությամբ (34)

Ընդդիմություն (162)

Ընտրություններ
ընտրակարգկուսակցական ցուցակով համամասնական ներկայացուցչություն,
Դոնթի մեթոդ
վերջին ընտրություններՆոյեմբերի 10, 2019
Next election2023
Հանդիպումների վայր
Sesión Solemne en el Congreso de los Diputados.jpg
Կորտեսների պալատ
Մադրիդ, Մադրիդի ինքնավարություն
Իսպանիայի թագավորություն
Պաշտոնական կայք էջ
congreso.es

Պատգամավորների կոնգրես (իսպ.՝ El Congreso de los Diputados), Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը։ Բաղկացած է 350 անդամից, որոնք ընտրվում են համամասնական ընտրակարգով Իսպանիայի պրովինցիաներին համապատասխանող շրջաններում՝ Դոնթի մեթոդով։

Պալատը հաստատում է կառավարության կազմը և իրավունք ունի այն արձակելու, առաջինն է քննարկում օրինագծերն ու բյուջեն և կարող է մերժել Սենատի վետոն ընդունված օրինագծերի վրա։

  • Սահմանադրական կոմիտե
  • Արտաքին հարաբերությունների կոմիտե
  • Արդարադատության կոմիտե
  • Ներքին գործերի կոմիտե
  • Պաշտպանության կոմիտե
  • Տնտեսության և ֆինանսների կոմիտե
  • Բյուջետային կոմիտե
  • Զարգացման կոմիտե
  • Կրթության և սպորտի կոմիտե
  • Զբաղվածության և ներգաղթի կոմիտե
  • Արդյունաբերության, զբոսաշրջության և առևտրի կոմիտե
  • Բնապահպանության, գյուղատնտեսության և ձկնաբուծության կոմիտե
  • Հողային քաղաքականության կոմիտե
  • Մշակութային կոմիտե
  • Առողջապահության, սոցիալական քաղաքականության և սպառողների հարցերի կոմիտե
  • Բնակարանային կոմիտե
  • Գիտության և նորարարության կոմիտե
  • Իրավահավասարության կոմիտե
  • Հանուն զարգացման միջազգային համագործակցության կոմիտե

Խմբակցությունները խորհրդարանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդարանական խմբակցություն ստեղծելու համար անհրաժեշտ է առնվազն 15 անդամ։ Հնարավոր է 5 անդամից բաղկացած խմբակցություն ստեղծել, եթե կուսակցությունները հավաքեն ձայների առնվազն 15 տոկոսն այն ընտրատարածքներում, որտեղ թեկնածուներ են առաջադրել, կամ 5 տոկոս ձայն ամբողջ երկրում։ Պատգամավորները պարտավորված չեն հրամայական մանդատով և կարող են ազատորեն տեղափոխվել այլ խմբակցություններ։ Խմբակցությունը լուծարվում է, եթե նրա կազմը կրճատվում է մինչև նվազագույնի կեսը։ Խառը խմբում ընդգրկված են ոչ մի խմբակցությունում չընդգրկված անդամները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «El PRC y el PSOE cierran su crisis a cambio del apoyo de Revilla a los Presupuestos de Sánchez». El Español (իսպաներեն). 2020 թ․ հունվարի 13. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]