Կանարյան կոալիցիա
Կանարյան դաշինք իսպ.՝ Coalición Canaria, CC | |
---|---|
![]() | |
Տեսակ | Իսպանիայի քաղաքական կուսակցություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1993 |
Գաղափարախոսություն | պահպանողական լիբերալիզմ, ռեգիոնալիզմ և Կանարյան ազգայնականություն |
Քաղաքական հայացք | աջակենտրոն |
Շտաբ | Լաս Պալմաս, Իսպանիա |
Միջազգային պատկանելություն | European Democratic Party? |
Կայք | coalicioncanaria.org |
Կանարյան դաշինք (իսպ.՝ Coalición Canaria, CC), կանարյան ազգայնական կուսակցություն, որը հիմնադրվել է 1993 թվականին մի քանի կազմակերպությունների միավորմամբ։ Հիմնադիրների թվում էին ազգայնականներ, կոմունիստներ և պահպանողականներ։
Դաշինքը անդադար ղեկավարում է Կանարյան կղզիների ինքնավար համայնքը 1993 թվականից, երբ իշխանությունից հեռացրեց Կանարյան կղզիների նախկին կառավարությանը վերջինի նկատմամբ հասնելով անվստահության քվեարկության։ Ստեղծման օրվանից կուսակցության գլխավոր նպատակն այն է, որպեսզի հասնի կղզեխմբի կղզիների առավել լայն ինքնավարության իսպանական պետության կազմում։ Բացի ինքնավար խորհրդարանից Կանարյան դաշինքը, որպես կանոն, կղզիների, այդ թվում նաև՝ Տեներիֆեի, Ֆուերտևենտուրայի և Լանսարոտեի մունիցիպալիտետների մեծ մասի խորհրդներում կազմում է մեծամասնություն։ Կուսակցությունը ներկայացված է նաև ազգային մակարդակում՝ Պատգամավորների կոնգրեսում և Սենատում, որտեղ մտնում են տարածաշրջանային կուսակցությունների կողմից ստեղծված «Grupo Mixto»-ի կազմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանարյան դաշինքի հիմնադիրներն են հանդիսանում հետևյալ կուսակցությունները՝
- Անկախ Կանարյան կղզիների խմբեր (իսպ.՝ Agrupaciones Independientes de Canarias, AIC) - ստեղծվել է 1985 թվականին, ունեցել է աջ կենտրոնամետ գաղափարախոսություն,
- Կանարյան ազգայնական նախաձեռնություն (իսպ.՝ Iniciativa Canaria Nacionalista, ICAN) -ստեղծվել է 1991 թվականին, ունեեցել է ձախ ազգայնական գաղափարախոսություն,
- Մախորերոյի ասամբլեա (իսպ.՝ Asamblea Majorera, AM) - ստեղծվել է 1977 թվականին,
- Կանարյան ազգայնական կուսակցություն (իսպ.՝ Partido Nacionalista Canario, PNC) - ստեղծվել է 1982 թվականին, ունեցել է աջ կենտրոնամետ գաղափարախոսություն,
- Անկախ կանարյան կենտրոն (իսպ.՝ Centro Canario Independiente, CCN) - ստեղծվել է 1992 թվականին, ունեցել է կենտրոնամետ գաղափարախոսություն, հետագայում վերանվանվել է Կանարյան ազգայնական կենտրոն։
Բոլոր այդ կուսակցությունները, բացառությամբ Կանարյան ազգայնականներ, դաշինքի ստեղծման պահին Կանարյան կղզիների խորհրդարանում ներկայություն ունեին։ 1993 թվականի մարտի 31-ին այդ ուժերը միասին անվստահություն հայտնեցին Խերոնիմո Սավեդրեյի (Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցություն) տարածաշրջանային կառավարությանը։ Ապրիլի 2-ին ինքնավարության նոր վարչապետ դարձավ Կանարյան անկախականների Մանուել Հերմոսոն, ով 1979-1991 թվականներին եղել է Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքի քաղաքապետ[1]։
Հետագայում դաշինքին միանալու որոշում կայացրեցին ևս մի քանի ոչ մեծ կուսակցություններ։ 1995 թվականին Կանարյան դաշինքը հաղթում է Իսպանիայի տարածաշրջանային ընտրություններում՝ ստանալով Կանարյան խորհրդարանում 60 տեղից 21-ը։ 1999 թվականին տեղի ունեցած Իսպանիայի տարածաշրջանային ընտրություններում դաշինքը ստանում է 24 տեղ, ինչը մինչ օրս հանդիսանում է քաղաքական այդ ուժի լավագույն ցուցանիշը։ 2003 թվականին տեղի ունեցած Իսպանիայի տարածաշրջանային ընտրություններում Կանարյան դաշինքը ստանում է 21 մանդատ և այդպիսով կրկին ապացուցում կանարյան քաղաքական դաշտում իր առաջատար դիրքը։
1996 թվականին դաշինքից հեռանում է Անկախ Ֆուերտեվենտուրայի խումբը և Անկախ Լանսարոտեի կուսակցությունը։ 1998 թվականին դաշինքից դուրս է գալիս նաև Կանարյան ազգայնական կուսակցությունը։
2005 թվականի մայիսի 28-ից 29-ին Սանտա Կրուս դե Տեներիֆեում տեղի ունեցած Կանարյան դաշինքի III ազգային համաժողովում որոշում ընդունվեց լուծարել կուսակցությունները, որոնք ձևավորել էին դաշինք, և ստեղծել միասնական կուսակցություն։ Նորաստեղծ կուսակցության նախագահ է ընտրվում Պաուլինո Ռիվերոն[2]։ Որպես կուսակցական դրոշ ընտրվում է ավանդաբար կանարյան ազգայնականների կողմից օգտագործվող յոթաստղանի դրոշը։
1993-ից 2004 թվականներին Կանարյան դաշինքն ուներ Պատգամավորների կոնգրեսում ուներ սեփական խորհրդարանական խումբը։ 2005 թվականին Գրան Կանարիայում տեղի ունեցած լուրջ ճգնաժամից հետո կուսակցության ծայրահեղ տրամադրված անդամները ինքնավարության նախկին վարչապետ Ռամոն Ռոդրիգեսի գլխավորությամբ ստեղծեցին «Նոր Կանարներ» անվամբ ձախ կենտրոնամետ նոր կուսակցությունը։ Չնայած տրոհմանը՝ այնուամենայնիվ հնարավոր եղավ հասնել համագործակցության, ինչը հնարավորություն տվեց Կոնգրեսում ստեղծել միասնական Կանարյան դաշինք - Նոր Կանարներ խորհրդարանական խումբ։ Այն գործեց մինչև 2007 թվականը, երբ Ռոման Ռոդրիգեսը միացավ Միավորված խմբին[3]։ Սենատում հնարավոր եղավ պահպանել սեփական խումբը շնորհիվ երկու սոցիալիստ սենատորների, ովքեր ըդգրկվեցին Կանարյան դաշինքի կազմում Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության թույլտվությամբ[4]։
2007 թվականին դաշինքը լքեց Կանարյան ազգայնական կենտրոնը՝ որոշելով տարածաշրջանային ընտրություններին մասնակցել առանձին։ Նույն թվականին Կանարյան ազգայնական կուսակցությունը որոշեց կրկին անդամագրվել Կանարյան դաշինքին։
2007 թվականին տեղի ունեցած Իսպանիայի տարածաշրջանային ընտրություններում Կանարյան դաշինքը Կանարյան կղզիների խորհրդարանում ստացվա 19 տեղ՝ թվային առումով դառնալով խորհրդարանական երրորդ ուժը Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունից և Ժողովրդական կուսակցությունից հետո[5]։ Կուսակցությունը առավել մեծ հաջողության հասավ Տեներիֆեում՝ նվաճելով 24 մանդատից 11-ը։ Սակայն Գրան Կանարիայում կուսակցությունը լիակատար ձախողում ունեցավ՝ նախկին 13 մանդատի փոխարեն ստանալով 1-ը։ Չնայած այս հանգամանքներին՝ Կանարյան դաշինքի ղեկավար Պաուլինո Ռիվերոն կրկին ստանձնեց տարածաշրջանային կառավարության ղեկավարումը շնորհիվ Ժողովրդական կուսակցության պատգամավորների աջակցության։ Դրանից հետո Կանարյան դաշինքն ու Ժողովրդական կուսակցությունը միմյանց հետ կղզիների մունիցիպալիտետների մակարդակով կնքեցին մի շարք։
2008 թվականին տեղի ունեցած Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում Կանարյան դաշինքը Կանարյան ազգայնական կուսակցության հետ դաշինքով հանդես եկավ անհաջող՝ կորցնելով իր ձայների շուրջ մեկ երրորդ մասը և պատգամավորների կոնգրեսում նվաճելով ընդամենը երկու մանդատ։ Այդպիսի անկումը առավել նկատելի էր Լաս Պալմաս նահանգում, որտեղ տրոհման պատճառով դաշինքը ստացավ 2,4 անգամ քիչ ձայն և կորցրեց այդ շրջանից իր միակ մանդատը։ Սանտա Կրուս դե Տեներիֆե նահանգում դաշինքի ցուցանիշները համեմատական էին 2004 թվականի ցուցանիշներին։ Սենատի ընտրությունների արդյունքները նույնպես անհաջող էին. կուսակցությունը կարողացավ պահպանել միայն մեկ սենատորի՝ հաղթելով ընտրություններում միայն Էլ Հիերոյում և պարտվելով Տեներիֆե ու Լա Պալմա կղզիներում։
2008 թվականի հոկտեմբերին Լաս Պալմասում տեղի ունեցավ Կանարյան դաշինքի IV ազգային համաժողովը։ Կուսակցության ղեկավար ընտրվեց Կլաուդինա Մորալեսը, ով դարձավ Կանարյան կղզիներում կուսակցություն ղեկավարող առաջին կինը։ Կուսակցության քարտուղար ընտրվեց Մարիա դել Մար Խուլիոս Ռեյեսը։ Այդ համաժողովում որոշում կայացվեց սատարել կուսակցության երիտասարդական խմբի այն նախաձեռնությունը, որով առաջարկվում էր հոկտեմբերի 22-ը հայտարարել Կանարյան ազգի օր։
Հաշվի առնելով 2008 թվականի ձախողումը՝ Կանարյան դաշինքը որոշեց Իսպանիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Նոր Կանարներ» կուսակցության հետ դաշինքով, բայց այն պայմանով, որ Սանտա Կրուս դե Տեներիֆե նահանգում առաջադրվեին Կանարյան դաշինքի թեկնածուները, իսկ Լաս Պալմասում՝ իրենց դաշնակիցները[6]։ Կուսակցությունների դաշինքին միացան նաև Կանարյան ազգայնական կուսակցությունը և Կանարյան ազգայնական կենտրոնը[7]։ Այդ ժամանակ Կենտրոնն առաջարկեց նախընտրական համաձայնագիր կնքել Ժողովրդական կուսակցության հետ, սակայն չստացավ նոր դաշնակիցների համաձայնությունը[8]։ Արդյունքում Կանարյան ազգայնական կենտրոնը հրաժարվեց ընտրություններին մասնակցել Կանարյան դաշինքի ու նրա դաշնակիցնեևրի հետ միասին[9]։ Չնայած նախընտրական դաշինքի ստեղծմանը՝ ընտրությունների արդյունքները նրանց համար մտահոգիչ էին։ Կանարյան դաշինքը կորցրեց Տեներիֆեի իր մանդատը՝ կարողանալով նվաճել ընդամենը մեկ տեղ Գրան Կանարիայում։ Սենատի ընտրություններում դաշինքը պարտություն կրեց Տեներիֆեում կարողանալով միևնույն ժամանակ պահպանել Էլ Հիերոյում իր մանդատը։
Ընտրությունների արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև ներկայացված են Կանարյան դաշինքի և նրա դաշնակիցների ձեռք բերած արդյունքները, որոնք գրանցվել են իսպանական և ինքնավար խորհրդարանների, կղզիների ու մունիցիպալիտետների խորհուրդների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի ընտրություններում։ Տվյալները վերցված են Իսպանիայի Ներքին գործերի նախարարության կայքից[10]։
Ազգգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատգամավորների կոնգրեսս (նահանգային շրջաններ)
Տարի
|
Կանարներ
|
% Կանարներ
|
% Իսպանիա
|
Տեղեր
| ||
---|---|---|---|---|---|---|
1993 | 102 913 | 104 164 | 207 077 | 25,58 | 0,88 | 4 |
1996 | 110 080 | 110 338 | 220 418 | 25,09 | 0,88 | 4 |
2000 | 135 186 | 113 075 | 248 261 | 29,56 | 1,07 | 4 |
2004 | 145 801 | 89 420 | 235 221 | 24,33 | 0,91 | 3 |
2008 a | 143 526 | 31 103 | 174 629 | 16,82 | 0,68 | 2 |
2011 b | 90 358 | 53 192 | 143 550 | 15,46 | 0,59 | 2 |
2015 | 59 995 | 21 755 | 81 750 | 8,24 | 0,33 | 1 |
2016 c | 60 863 | 17 390 | 78 253 | 8,00 | 0,33 | 1 |
a Կանարյան ազգայնական կուսակցության և Անկախ Լանսարոտեի կուսակցության հետ համատեղ
b Կանարյան ազգայնական կուսակցության և «Նոր Կանարներ» կուսակցության հետ համատեղ
c Կանարյան ազգայնական կուսակցության հետ համատեղ
- Սենատ (կղզիների շրջաններ)։
- 1993 - 95 375 (Տեներիֆե)
- 1996 - 95 270 (Տեներիֆե), 1 տեղ
- 2000 - 109 641 (Տեներիֆե), 4 տեղ
- 2004 - 238 100 (Տեներիֆե), 134 607 (Գրան Կանարիա), 9 977 (Ֆուերտեվենտուրա), 20 514 (Լա Պալմա), 3 866 (Հոմերա), 2 182 (Էլ Հիերո), ընդամենը - 409 246 (24,7 %), 3 տեղ
- 2008 a — 232 885 (Տեներիֆե), 29 122 (Գրան Կանարիա), 13 357 (Լանսարոտե), 6 701 (Ֆուերտեվենտուրա), 14 456 (Լա Պալմա), 3 796 (Հոմերա), 2 412 (Էլ Հիերո), ընդամենը - 302 729 (17,6 %), 1 տեղ
- 2011 b — 161 878 (Տեներիֆե), 75 832 (Գրան Կանարիա), 10 356 (Լանսարոտե), 10 002 (Ֆուերտեվենտուրա), 8 794 (Լա Պալմա), 1 314 (Հոմերա), 1 806 (Էլ Հիերո), ընդամենը - 262 668 (17,3 %), 1 տեղ
- 2015 c — 2 133 (Էլ Հիերո), 1 տեղ
- 2016 c — 2 149 (Էլ Հիերո), 1 տեղ
a Կանարյան ազգայնական կուսակցության և Անկախ Լանսարոտեի կուսակցության հետ համատեղ
b Կանարյան ազգայնական կուսակցության և «Նոր Կանարներ» կուսակցության հետ համատեղ
c Կանարյան ազգայնական կուսակցության և Անկախ Էլ Հիերոյի խմբի հետ համատեղ
Տարածաշրջանային
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի
|
Ձայն
|
%
|
Տեղ
|
Դիրք
|
---|---|---|---|---|
1995 | 261 424 | 33,18 | 21/60 | 1º |
1999 | 306 658 | 37,50 | 24/60 | 1º |
2003a | 301 686 | 33,0 | 21/60 | 1º |
2007a/b | 222 905 | 23,69 | 17/60 | 3º |
2011c/d | 223 785 | 24,70 | 20/60 | 2º |
2015b/e | 164 458 | 17,65 | 16/60 | 3º |
a Անկախ Էլ Հիերոյի խմբի հետ համատեղ
b Կանարյան ազգայնական կուսակցության հետ համատեղ
c Կանարյան ազգայնական կուսակցության և Կանարյան ազգայնական կենտրոն կուսակցության հետ համատեղ
d Անկախ Էլ Հիերոյի խմբի հետ համատեղ
e Անկախ Էլ Հիերոյի խմբի հետ համատեղ
Կղզիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզիների խոորհուրդների ընտրություններ
Տարի
|
Ձայն
|
%
|
Տեղ
|
---|---|---|---|
1999 | 302 031 | 37,1 | 49 |
2003 | 302 602 | 33,5 | 49 a |
2007 b | 218 715 | 24,1 | 40 c |
2011 b | 231 850 | 26,2 | 53 c |
a որոնցից 8 խորհրդական Անկախ Էլ Հիերո խմբից
b Կանարյան ազգայնական կուսակցության հետ համատեղ
c որոնցից 6 խորհրդական Անկախ Էլ Հիերո խմբից
Մունիցիպալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի
|
Ձայն
|
% Կանարներ
|
% Իսպանիա
|
Տեղ
|
---|---|---|---|---|
1995 | 211 882 | 26,58 | 0,95 | 372 |
1999 | 267 773 | 32,25 | 1,26 | 432 |
2003 | 283 701 | 30,76 | 1,24 | 458 |
2007 a | 232 280 | 25,30 | 0,99 | 439 |
2011 b | 202 650 | 22,01 | 0,90 | 391 |
2015 c | 150 996 | 16,35 | 0,67 | 300 |
a Կանարյան ազգայնական կուսակցության հետ համատեղ
b Կանարյան ազգայնական կուսակցության և Կանարյան ազգայնական կենտրոն կուսակցության հետ համատեղ
c Կանարյան ազգայնական կուսակցության և Անկախ Էլ Հիերո խմբի հետ համատեղ
Եվրոպական
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի
|
Ձայն
|
%
|
Տեղ
|
Դաշինք
|
---|---|---|---|---|
1994 | 113 677 | 18,8 | 1 | Ազգանական դաշինք իսպ.՝ Coalición Nacionalista |
1999 | 276 186 | 33,78 | 1 | Եվրոպական դաշինք իսպ.՝ Coalición Europea |
2004 | 90 619 | 15,8 | 0 | Եվրոպական դաշինք իսպ.՝ Coalición Europea |
2009 | 96 297 | 15,7 | 0 | Եվրոպական դաշինք իսպ.՝ Coalición por Europa |
2014 | 69 601 | 12,2 | 0 | Եվրոպական դաշինք իսպ.՝ Coalición por Europa |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Carmelo Martin (1993 թ․ ապրիլի 1). «El nacionalista Hermoso logra desalojar de la presidencia canaria al socialista Saavedra». El País (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Juan Manuel Pardellas (2005 թ․ մայիսի 30). «Coalición Canaria reelige a Rivero con el 99% de los votos». El País (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «CC se queda sin grupo propio en el Congreso por primera vez desde 1993». eldiario.es (իսպաներեն). 2007 թ․ հունիսի 25. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «El PSOE presta a CC dos senadores para que mantenga su grupo». El Día (իսպաներեն). 2007 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Elecciones al Parlamento de Canarias 1983 - 2015» (իսպաներեն). Historia Electoral. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ EFE (2011 թ․ սեպտեմբերի 3). «Los nacionalistas canarios unen fuerzas para el 20-N». El Mundo (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ O. González (2011 թ․ սեպտեմբերի 6). «PNC y CCN se sumarán a la unidad nacionalista y el PIL prefiere esperar». El Día (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «CC y NC rechazan los acuerdos preelectorales con el PP que plantea el CCN». La Provincia (իսպաներեն). 2011 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ EFE (2011 թ․ հոկտեմբերի 8). «El CCN no apoyará la coalición electoral entre CC y Nueva Canarias». ABC (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Consulta de resultados electorales» (իսպաներեն). Ministerio del Interior[es]. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(իսպ.)