Jump to content

Կանարյան ազգայնականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանարյան ազգայնականների դրոոշ

Կանարյան ազգայնականություն, քաղաքական շարժում, որը զարգացնում է կանարցիների ազգային ինքնությունը։ Շարժումն ունի երկու ուղղություն՝ չափավոր և արմատական։ Չափավոր ուղղության կողմնակիցները հանդես են գալիս Իսպանիայի կազմում Կանարյան կղզիների ինքնավարության ընդլայնման օգտին ը հանդիսանում են ֆեդերալիզմի կողմնակիցներ։ Շարժման արմատական ուղղության կողմնակիցները հանդես են գալիսս Կանարյան կղզիների անկախության օգտին։

Կանարցիների ձևավորումը սկսվել է կղզիների իսպանական նվաճումից հետո, երբ տեղաբնիկ գուանչիները պարտություն կրեցին, իսկ հետագայում ձուլվեցին նորաբնակների հետ։

1481 թվականի մայիսի 30-ին Գրան Կանարիա կղզու գուանչիների առաջնորդ Տենեզոր Սեմիդանը (մկրտությունից հետո ընդունել է Ֆերնանդո Գուանարտեմե անունը) Ֆերդինանդ II Արագոնցու հետ կնքեց խաղաղության պայմանագիր՝ այսպես Կալատայուդյան հրովարտակը[1]։ Այդ պայմանագրով կղզեխումբը ճանաչվեց որպես իսպանական միապետության կազմում գտնվող թագավորություն, սահմանվեց իրավական հիմքերով կառավարումն ու կապերը Իսպանիայի հետ[2]։

Կալատայուդյան հրովարտակը սահմանեց իրավունքներ ու պարտականություններ, որոնք ձևավորեցին կանարյան ֆուերոն, որն օգտագործվում էր կաբիլդոյում և դատաիրավական համակարգում։ Ֆուերոյում ձևակերպված իրավունքներն էին՝ սեփական գանձարան և բանակ, կանարյան ավանդական սովորույթների շարունակականություն և դերակատարում։ Կանարյան կղզիներում մինչև 1776 թվականը չի ունեցել սեփական արժույթ[3]։

Սկզբնական շրջանում միայն Գրան Կանարիա կղզին ընդունեց ստորագրված հրովարտակի դրույթները, սակայն որոշ ժամանակ անց ամբողջ կղզեխումբը միացավ այդ պայմանագրին[4]։ Մի քանի անգամ Իսպանիան չի կատարել պայմանագրով սահմանված պարտավորությունները, ինչի հետևանքով մի քանի անգամ տեղի ունեցան ապստամբություններ։ 1502 թվականին Իչասագուայում տեղի ունեցավ ապստամբություն։ Հաջորդ ապստամբությունները տեղի ունեցան 1770 և 1778 թվականներին համապատասխանաբար Լա Ալդեայում և Արիկոյում[5]։ Հրովարտակի պայմանները վերջնականապես դադարեցին պահպանվել 1874 թվականին տեղի ունեցած Բուրբոննեի վերականգնումից հետո[6]։

Ազգայնական առաջին կազմակերպությունները Կանարյան կղզիներում ստեղծվեցին 19-րդ դարում որպես տեղական աշխատավորական շարժման մաս (Կանարյան կղզիների աշխատանքային ասոցիացիա)։ Շարժման հիմնադիր են համարում Խոսե Կաբրերա Դիասը, Նիկոլաս Էստևանեսը և Սեկունդինո Դելգադոն։ Մեր օրերում Դելգադոն համարվում է որպես կանարյան ազգայնականության հայր, քանի որ նա առաջինը սկսեց հրատարակել «El Guanche» և «Vacaguaré» թերթերը, որոնցով տարածվում էին կղզեխմբի ինքնավարության գաղափարներ։ Այդ թերթերը գտնվում էին անօրինական դաշտում, այդ իսկ պատճառով դրանք հրատարակվում էին կա՛մ ընդհատակյա, կա՛մ արտասահմանում։ Սկզբնական տարիներին գոյություն է ունեցել կանարյան ազգայնական երկու կուսակցություն՝ 1901 թվականին Սանտա Կրուս դե Տեներիֆեում «Partido Popular» (Ինքնավար ժողովրդական կուսակցություն) և 1924 թվականին Կանարյան կղզիների աշխատանքային ասոցիացիայի նախկին առաջնորդ, Կուբա արտաքսված Խոսե Կաբրերա Դիասի կողմից հիմնադրված Կանարյան ազգայնական կուսակցությունը[4]։

Իսպանիայի երկրորդ հանրապետության տարիներին կանարյան ազգայնականությունը մնաց աննկատ՝ չնայած Իսպանիայի կոմունիստկան կուսակցության տեղական մասնաճյուղը՝ Կանարյան կղզիների կոմունիստական կուսակցությունը, առաջնորդվելով լենինյան «ժողովուրդների սեփական ազգային իրավունքների» մասին սկզբունքով, առաջարկեց շրջանի ինքնավարություն, սակայն Իսպանիայում սկսված քաղաքացիական պատերազմը թույլ չտվեց իրականացնել այդ նախագիծը։ 1934 թվականին Իսպանիայի կոմունիստական կուսակցության և Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության կողմից ստեղծված «Միավորված հեղափոխական ճակատը» իր ծրագրի մեջ ներառեց «իսպանական կայսերականության լծից Կանարների ազատագրությունը և անկախ պետության սահմանադրական ինքնոորոոշման իրավունքը»։

Ֆրանկոյի իշխանության տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկիստական վարչակարգըը ճնշում էր Իսպանիայում տարածաշրջանային և վերջինի գաղութների ազգայնականության ցանկացած դրսևորում։ Այնուամենայնիվ, 1960-ական թվականներին ակտիվորեն գործում էին այդ բնույթի ազգայնական կազմակերպություններ։ 1959 թվականին Ֆերնանդո Սագասետան հիմնեց «Կանարյան ազատություն» շարժումը ստացավ որոշակի հայտնիություն։ Շարժման բազմաթիվ անդամներ ձերբակալվեցին, և կազմակերպությունը լուծարվեց։ Ձերբակալություններից խուսափած ներկայացուցիչները միացան Իսպանիայի ժողովուրդների կոմունիստական կուսակցությանը։ 1964 թվականին Անտոնիո Կուբալիոն հիմնադրեց Կանարյան կղզեխմբի ինքնավարության և անկախության շարժումը։

Կանարյան կղզեխմբի ինքնավարության և անկախության շարժում ստեղծեց իր դրոոշը, որը կազմված էր երեք գույնի՝ սպիտակ, երկնագույն և դեղին ուղահայաց գծերով, որոնց կենտրոնում շրջանաձև տեսքով պատկերված են կանաչ գույնի յոթ աստղ, որը սկսեց օգտագործվել կղզիների բոլոր ազգայնական շարժումների կողմից։ Ֆրանկիզմի վերջին տարիներին ի հայտ են գալիս ահաբեկչական բնույթի կազմակերպություններ, ինչպիսիք են Կանարների զինված ջոկատները և Գուանչիների զինված ուժերը։ Չնայած սկզբնական շրջանում շարժումները հավանության էին արժանանում բնակչության կողմից՝ բռնությունները, ահաբեկչությունն ու զինված պայքարը, որը գլխավորում էր Կուբիլոյի շարժումը, տեղացիների շրջանում որոշակի հակակրանք առաջացրեցին այդ ուժերի նկատմամբ[7]։

Հետֆրանկիստական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականներին Իսպանիայի կոմունիստական կուսակցությունը որդեգրեց եվրոկոմունիզմ։ Այդ քայլը դժգոհություն առաջացրեց մարքսիզմ-լենինիզմի հետևորդների մոտ։ Նրանք հիմնեցին իրենց կազմակերպությունները,, որոնցից են Կանարյան կղզիների միացյալ կոմունիստական կուսակցությունը (ինքնավարության կողմնակիցներ), Կոմունիստական բջիջները (ինքնավարության կողմնակիցներ) և Կանարյան կոմունիստական կուսակցությունը (անկախության կողմնակիցներ)։

1977 թվականին Կոմունիստական բջիջներն ու Կանարյան կոմունիստական կուսակցությունը միավորվեցին Ժողովրդական կանարյան միություն դաշինքով, որը գլխավորեց Ֆերնանդո Սագասետոն և Կառլոս Սուարեսը։ Այդ պահից սկսած իրենցց գործունեությունը սկսեցին նաև Կանարյան աշխատավորների արհմիությունը և Կանարյան աշխատավորների համադաշնությունը։

Կանարյան կղզեխմբի ինքնավարության և անկախության շարժման ներսում սկսվեցին ներքին հակասություննեեր, որոնք պայմանավորված էր շարժման առաջնորդ Անտոնիո Կումբիլոյի նկատմամբ անհամաձայնությամբ։ Այդ հանգամանքը գործնականում հանգեցրեց շարժման երկու մասի բաժանմանը, ոորոնք երկուսն էլ կոչվեցին «MPAIAC»: «MPAIAC»-ը մինչ օրս հանդիսանում է Կանարյան աշխատավորական կուսակցության քաղաքական թևը։

1979 թվականին Ժողովրդական կանարյան միությունը, Կոմունիստական բջիջները, Կանարների կոմունիստական կուսակցությունը, Կանարների սոցիալիստական կուսակցությունը ևԿանարյան կղզիների միացյալ կոմունիստական կուսակցությունը միավորվեցին Կանարյան ժողովրդի միություն դաշինքի մեջ։ Նույն թվականին ընտրությունների ժամանակ Կանարյան ժողովրդի միությունը Կանարներում ընտրությունների արդյունքներով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ այդպիսով պատգամավորների կոնգրեսում ունենալով մեկ մանդատ։ Պատգամավոր դարձավ Ֆերնանդո Սագասետը։ Չափավոր քաղաքականություն վարելու մտադրությունները հանգեցրեցին արմատական թևի հետ կակասությունների, իսկ հետագայում նաև դաշինքի փլուզման։

1982 թվականից Կանարյան կղզիներն ունեն ինքնավարության կարգավիճակ։ Կանարյան ժողովրդի դաշինքը բաժանվեց բազմաթիվ կազմակերպությունների։ Ընտրություններին առավել մեծ հաջողության են հասնում Կանարյան ձախ ազգայնականներն ու Կանարների ինքնավար ազգայնական համադաշնությունը, որոնք 1982 թվականին միավորվեցին Կանարյան ասամբլեայի մեջ։ Այնուհանդերձ, Կանարյան ժողովրդի միության բաժանումից հետո ընտրազանգվածի կողմից ազգայնականներին աջակցությունը նվազեց՝ ի դեմս Ձախ ազգայնականների միության, Կանարյան ժողովրդի կոմունիստական կուսակցության։

Կանարյան աշխատավորական կուսակցությունը, Կանարյան ժողովրդի միության արմատական թևը և այլ փոքր խմբավորումներ 1986 թվականին միավորվեցին Կանարյան կղզիների անկախության ժողովրդական ճակատում (FREPIC-AWAÑAK): Նույն թվականին Ալժիրից վերադառնալուց հետո Անտոնիո Կուբիլոն հիմնեց Ազգայնական կանարյան համաժողովը։

«Ազատություն Կանարյան կղզիներին» գրություն Տեներիֆեի Լա Լագունա քաղաքի փողոցներից մեկում

1991 թվականին Կանարյան ազգայնականների ասամբլեան, Կանարյան ձախ միավորումը և Ձախ ազգայնականների միությունը միավորվեցին Կանարյան ազգայնականների նախաձեռնության մեջ։

1992 թվականին ստեղծվում է Ազարուգ երիտասարդական կազմակերպությունը, որը բացահայտ կերպով հանդես է գալիս Կանարյան կղզիների անկախության օգտին։ Կազմակերպությունը նաև հանդես է գալիս Կանարյան կղզիներում սոցիալիզմի հաստատման օգտին։

1993 թվականից տարածաշրջանային կառավարության կազմում ընդգրկվում Կանարյան դաշինք ազգայնական կուսակցությունը։ Դաշինքի կազմում ընդգրկված են տարբեր կազմակերպություններ, ինչպես օրինակ Կանարյան ազգայնականների ձախ նախաձեռնությունը կամ Մայորերյան ասամբլեան, ինչպես նաև կենտրոնամետները, ինչպիսիք են Տեներիֆեի անկախության խմբավորումը, ազգայնական ու տարածաշրջանային այլ խմբեր։ Կանարյան դաշինքը իր գաղափարախոսությունը ձևակերպում է որպես ազգայնական, օգտագործում է յոթ աստղեր պատկերող դրոշ։

Ընթացիկ դրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա դրությամբ գոյություն ունեն տարբեր բնույթի բազմաթիվ կուսակցություններ, արհմիութենական կազմակերպություններ և ասոցիացիաներ, որոնք իրենց ներկայացնում են որպես ազգայնական։ Այդպիսի կառույցներից մի քանիսը պաշտպանում են բերբերիզմը։

Կանարյան կղզիներում ներկայում գործում են ազգայնական բնույթի հետևյալ կուսակցությունները՝ Կանարյան դաշինք, Նոր Կանարներ, Կանարյան կղզիների անկախության ժողովրդական ճակատ, Կանարյան ազգայնականների կենտրոն, Կանարների ազգայնականների կուսակցություն, Կանարների ազգայնական այլընտրանք, Ազարուգ, Կանարների ժողովրդական այլընտրանք և Ժողովրդի միություն։

Կանարյան կղզիներում ներկայում ակտիվ են հետևյալ արհմիութենական կազմակերպությունները՝ Կանարյան աշխատավորների միության ճակատ, Միջմիութենական Կանարներ, Կանարների ձևավորման աշխատավորների արհմիություն, Կանարների ուսանողական միություն։

Կանարյան կղզեխումբում գոյություն ունեն նաև հեղափոխական կազմակերպություններ, որոնցից է Կանարյան բարձունքների երիտասարդության հեղափոխական կազմակերպությունը[8]։ Որոշ արմատական խմբավորումներ օգտագործում են «Taknara» բառը որպես Կանարյան կղզիներին պատկանելիության խորհրդանիշ, սակայն այլ ազգայնականներ համաձայն չեն այդ անվանման հետ[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ovetense ("y así se le hizo su bautismo con gran solemnidad, como a persona real").
  2. Juan Bethencuort Alfonso, Historia del Pueblo Guanche, vol 2
  3. Abreu Galindo, ("Que todas las franquezas y libertades que tenían, se le guardarían").
  4. 4,0 4,1 El pacto para Tenerife, Juan Bethencuort Alfonso, Historia del Pueblo Guanche, tomo III
  5. Juan Bethencuort Alfonso, Historia del Pueblo Guanche, vol 3
  6. «Sovereignty and colonialism in Canary Islands». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. 1975-1980 Años convulsos en la hístoria de Canarias.
  8. Inekaren
  9. «Antonio Cubillo Ferreira, About the made up name Taknara...». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Luis Pérez Aguado, Revista Aguayro nº 228.(իսպ.)
  • Pedro Cullen del Castillo, Torre de Gando.(իսպ.)
  • Africo Amasik, El Arbol de La Nación Canaria.(իսպ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]