Ավստրիայի ազգային խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրիայի ազգային խորհուրդ
գերմ.՝ Nationalrat
Տեսակ
ՏեսակՍտորին պալատ
Պատմություն
Հիմնադրվածդեկտեմբերի 20, 1945
Նստատեղեր183
parlament.gv.at(գերմ.)(անգլ.)

Ավստրիայի ազգային խորհուրդ (գերմ.՝ Nationalrat՝ Նացիոնալարտ), Ավստրիայի Դաշնային ժողովի ստորին պալատ[1][2]։

Համալրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի ազգային խորհուրդը կազմված է 183 պատգամավորներից, որոնք ընտրվում են համընդհանուր գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով։ Խորհրդի իրավասությունների ժամկետը կարող է ավելի շուտ վերջանալ, քան 5 տարին է, եթե պատգամավորների մեծ մասը քվեարկի խորհրդի իրավասությունները վաղաժամ դադարեցնելու մասին որոշման օգտին։ Բացի այդ, ազգային խորհրդի իրավասությունների վաղաժամ դադարեցման իրավունք ունի Ավստրիայի դաշնային նախագահը։ Ավստրիայի քաղաքական կյանքում դեռևս ոչ մի անգամ այդպիսի գործընթաց չի եղել։ Ավստրիայի ազգային խորհրդի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Ավստրիայի 16 տարեկանը լրացած յուրաքանչյուր քաղաքացի[2][3][4]։

Ավստրիայի ազգային խորհրդի պատգամավորների ընտրությունը կատարվում է բաց ցուցակներով համամասնական ընտրակարգով։ Ավստրիայի տարածքը բաժանվում է 43 ընտրական շրջանների։ Ընտրական շրջանները չպետք է հատեն Ավստրիայի դաշնային հողերի (նահանգների) սահմանները։ Ընտրական շրջանների բաժանման կանոնները այնպես են սահմանվել, որպեսզի կանխվի ջերիմենդերինգը։ Տվյալ ընտրական շրջանին հատկացված պատգամավորական տեղերը համահավասար է շրջանի բնակչության թվաքանակին։ Ավստրիայի ազգային խորհրդում մեկ տեղ ստանալու համար անհրաժեշտ է հավաքել ձայների այնքան թվաքանակ, որը հավասար է շրջանին հատկացված տեղերին տրված ձայների քանակին։ Այն տեղերը, որոնք չեն բաշխվել շրջանային մակարդակով, տեղաբաշխվում են տեղական մակարդակով նույն սկզբունքի համաձայն, ինչ շրջանայինի դեպքում է։ Բացի այդ, քաղաքական ուժերը պետք է հաղթահարեն ստացված ձայների 4 տոկոս ընտրական շեմը[2][4]։

Կուսակցական բաց ցուցակների համակարգը նշանակում է, որ ընտրողը բացի իր նախընտրելի կուսակցության օգտին ձայն տալուց, կարող է նաև ձայն տա իր նախընտրելի կուսակցության ցուցակում նշված իր նախընտրած պատգամավորի թեկնածուին։ Եթե թեկնածուն հավաքում է բավարար քանակությամբ այդպիսի ձայներ, ապա կուսակցության մեջ նրա վարկանիշը բարձրանում է։ Ավստրիայի ազգային խորհրդում տվյալ կուսակցության տեղերի բաշխման ժամանակ առաջնահերթություն է տրվում այն թեկնածուին, ով ավելի բարձր վարկանիշ ունի, այսինքն՝ ով ավելի շատ ձայներ է հավաքել[2][4]։

Ազգային խորհրդի կառուցվածք ու դեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային խորհրդի նախագահը, ով ընտրվում է ազգային խորհրդի երկրորդ և երրորդ նախագահների ընտրությանը զուգահեռ, ապահովում է կանոնակարգի պահպանումը, նախագահում է նիստերն և քննարկման համար հարցերը բաշխում է հանձնաժողովների։ Այն դեպքում, եթե ազգային խորհրդի նախագահը չի կարող իրականացնել իր պարտականությունները, նրան փոխարինում է երկրորդ կամ երրորդ նախագահը։ Բացի այդ, նախագահը կարող է կարգադրել, որպեսզի երկրորդ կամ երրորդ նախագահները իր փոխարեն վարեն նիստը[4][5][6]։

Նախագահներին ընտրելուց հետո ընտրում են հինգ քարտուղարներ և առնվազն 3 անձ, ովքեր պետք է հետևեն կարգուկանոնին[5]։

Պատգամավորները, որոնք ներկայացնում են ընտրական գործընթացին մասնակցող կուսակցությունը, իրավունք ունեն միավորվել խմբերի, որոնց անդամների թվաքանակը չպետք է լինի հինգից պակաս[5]։

Ազգային խարհուրդը, ինչպես նաև վերջինի հանձնաժողովներն ու ենթահանձնաժողովները իրավունք ունեն Դաշնային կառավարության անդամներից պահանջել ներկա գտնվել նիստերին[5][7]։

Ավստրիայի ազգային խորհուրդը հանդիսանում է Ավստրիայի օրենսդիր ոլորտը կարգավորող գերիշխող մարմին։ Բոլոր օրենքներն ու պայմանագրերը պետք է հաստատվեն ազգային խորհրդի կողմից։ Բունդեսարտը, որը հանդիսանում է դաշնային խորհուրդ և Ավստրիայի ազգային ժողովի երկրորդ պալատը, Ազգային խորհրդի որոշումների վրա վետո դնելու իրավունք, այնուամենայնիվ, վերջինի ուժն այն է, որ այն կարող է շրջանցել Բունդեսարտի վետոն կրկնակի քվեարկությամբ և օրինագծի հաստատմամբ[4][5]։

Ազգային խորհրդի վերջին ընտրությունների արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված աղյուսակը պատկերավոր կերպով ցույց է տալիս 2017 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած Ավստրիայի ազգային խորհրդի ընտրությունների արդյունքները[8]։

Կուսակցություն Ձայն % Տեղ +/–
Ավստրիայի ժողովրդական կուսակցություն (ÖVP) 1,586,106 31.5 62 +15
Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (SPÖ) 1,351,918 26.9 52 0
Ավստրիայի ազատություն կուսակցություն (FPÖ) 1,310,614 26.0 51 +11
NEOS – Նոր Ավստրիա (NEOS) 264,317 5.3 10 +1
Պետեր Պիլցի ցուցակ (PILZ) 220,088 4.4 8 Նոր
Կանաչներ – Կանաչ այլընտրանք (GRÜNE) 189,467 3.8 0 –24
Իմ ձայնը հաշվում է! (G!LT) 47,808 0.9 0 Նոր
Ավստրիայի կոմունիստական կուսակցություն պլյուս (KPÖ+) 39,074 0.8 0 0
Սպիտակներ (WEIẞE) 9,081 0.2 0 Նոր
Ավստրիայի ազատ ցուցակ (FLÖ) 8,845 0.2 0 Նոր
Հանուն ապագայի նոր շարժում (NBZ) 2,723 0.1 0 Նոր
Անոթևանները քաղաքականությունում (ODP) 757 0.0 0 Նոր
Սոցիալիստական ձախ կուսակցություն (SLP) 705 0.0 0 0
ԵՄ-ի դուրս գալու կուսակցություն (EUAUS) 681 0.0 0 0
Ավստրիայի քրիստոնեական կուսակցություն (CPÖ) 424 0.0 0 0
Տղամարդկանց կուսակցություն (M) 220 0.0 0 0
Անվավեր/դատարկ քվեաթերթիկներ 50,520
Ընդհանուր 5,083,348 100 183 0
Գրանցված ընտրողներ/մասնակցություն 6,400,998 79.4
Աղբյուր` Ավստրիայի ներքին գործերի նախարարություն Արխիվացված 2017-10-15 archive.today

Ազգային խորհրդի ներկա տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի ազգային խորհրդի 26-րդ ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած քաղաքական ուժերի ցուցակն ու թվային ցուցանիշները

Կուսակցություն Անդամներ
SPÖ 52
ÖVP 62
FPÖ 51
Grüne 0
NEOS 10
Պետեր Պիլցի ցուցակ 8
 Ընդհանուր
183

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]