Մերիչել Բատետ
Մերիչել Բատետ կատ.՝ Meritxell Batet i Lamanya | |
![]() | |
Կուսակցություն՝ | Կատալոնիայի սոցիալիստական կուսակցություն[1] և Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Pompeu Fabra University? |
Մասնագիտություն՝ | փաստաբան, իրավաբան, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 19, 1973[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | կատ.՝ Meritxell Batet i Lamaña |
Ամուսին | José María Lassalle? |
Պարգևներ | |
Մերիչել Բատետ Լամանյա (կատ.՝ Meritxell Batet Lamaña, մարտի 19, 1973[1], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի քաղաքական և պետական գործիչ, Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության անդամ։ 2018-2019 թվականներին Պեդրո Սանչեսի կառավարությունում զբաղեցրել է Իսպանիայի տարածքային քաղաքականության նախարարի պաշտոնը[2]։ 2019 թվականի մայիսի 21-ից զբաղեցնում է Իսպանիայի կոնգրեսի պատգամավորների նախագահի պաշտոնը[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերիչել Բատետ Լամանյան ծնվել է 1973 թվականի մարտի 19-ին Բարսելոնայում[4]։ Գեներալ Դոմինգո Բատետի թոռնուհին է[5]։ 1995 թվականին Մերիչել Բատետն ավարտել է Պոմպեու Ֆաբրայի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1998 թվականին լրացուցիչ կրթություն է ստացել անշարժ գույքի և ուրբանագիտության ոլորտում։ 1995-1998 թվականներին աշխատել է Պոմպեու Ֆաբրայի անվան համալսարանում՝ որպես վարչական իրավունքի դասախոս[6], այժմ նույն համալսարանում դասավանդում է սահմանադրական իրավունք։ Ուսանողական տարիներից զբաղվել է քաղաքականությամբ և մի քանի տարի աշխատել Է որպեսԿատալոնիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Նարսիս Սերայի օգնական՝ չանդամակցելով կուսակցությանը։ 2004 թվականի Իսպանիայի պատգամավորների Կոնգրեսի ընտրություններում անկուսակցական Մերիչել Բատետը Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության Բարսելոնայի ընտրական ցուցակում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը[7], որը գլխավորում էր Խոսե Մոնտիլիան։ 2008 թվականին անդամակցել Է Կատալոնիայի սոցիալիստական կուսակցությանը։ 2008 թվականի խորհրդարանական ընտրություններում Բատետը գլխավորել է Բարսելոնայի ընտրական ցուցակը, 2011 թվականին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին ընտրական ցուցակի 8-րդ համարի ներքո։
2013 թվականի փետրվարին Մերիչել Բատետը Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության մի քանի այլ պատգամավորների հետ միասին Կատալոնիայի սոցիալիստների խմբակցությունը քվեարկել է Կոնգրեսում կատալոնացի անջատողականների առաջարկած ընթացակարգի օգտին, որը թույլ է տվել հանրաքվե նախաձեռնել Իսպանիայի մնացած մասի հետ Կատալոնիայի հարաբերությունների ապագայի վերաբերյալ, և վճարել դրա համար սահմանված 600 եվրո տուգանք[8]։ 2014 թվականի հուլիսին Մերիչել Բատետը նշանակվել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության դաշնային գործադիր հանձնաժողովում կրթության հարցերով քարտուղար[9]։ 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության Մադրիդի ընտրական ցուցակի երկրորդ համարի համարի ներքո՝ գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսի հետ միասին[10]։ Սանչեսի հանձնարարությամբ եղել է նախընտրական ծրագրի և փորձագետների խմբի աշխատանքների համակարգողը, որոնք առաջարկություններ են պատրաստել Իսպանիայի սահմանադրության վերանայման վերաբերյալ։ 2016 թվականի փետրվարին Բատետը Պեդրո Սանչեսի վստահված անձանցից մեկն էր այլ քաղաքական կուսակցությունների հետ բանակցությունների ժամանակ կառավարություն[11], այլընտրանքային ժողովրդական կուսակցություն ձևավորելու նպատակով։ 2016 թվականի ապրիլին Մերիչել Բատետը Կարմե Չակոնի հրաժարականից հետո խորհրդարանական ընտրություններում գլխավորել Է Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության ընտրական ցուցակը[12], որոնք նշանակված էին 2016 թվականի հունիսին[13]։
Մարիանո Ռախոյի կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո Մերիչել Բատետը ընդգրկվել է Պեդրո Սանչեսի գլխավորած նախարարների նոր կաբինետի կազմում և զբաղեցրել է պետական կառավարման նախարարի պաշտոնը[14][15]։ 2019 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Մերիչել Բատետը վերսկսել է Կոնգրեսի պատգամավորի իր մանդատը[16]։ 2019 թվականի մայիսի 21-ին Իսպանիայի պատգամավորների Կոնգրեսի առաջին նիստում Մերիչել Բատետն ընտրվել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ[17][18]։
Մերիչել Բատատը 2005-2016 թվականներին ամուսնացած է եղել Ժողովրդական կուսակցությունից Կոնգրեսի պատգամավոր Խոսե Մարիա Լասալի հետ[19]։ 2013 թվականին նրանք ունեցել են երկվորյակ դուստրեր՝ Ադրիանան և Վալերիան[20][21]։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- E. Niubó, M. Batet, J. Majó , Europa, Federalisme, Socialdemocràcia XXI, Fundació Rafael Campalans, Barcelona, 2012.
- L’esperança cívica d’Europa. Reflexions sobre el paper de la ciutadania a partir de la nova Constitució Europea. Publicado en FRC Revista de Debat Polític, primavera 10, 2005.
- Indicadores de gestión de servicios públicos locales. Document Pi i Sunyer número 25, Fundació Carles Pi i Sunyer, Barcelona 2004
- Indicadors de gestió de serveis públics locals: una iniciativa des de Catalunya. En Evaluación y control de políticas públicas. Indicadores de gestión. Ayuntamiento de Gijón, 2002
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Diputados/BusqForm?_piref73_1333155_73_1333154_1333154.next_page=/wc/fichaDiputado?idDiputado=86&idLegislatura=13
- ↑ Europa Press (հունիսի 6, 2018)։ «La catalana Meritxell Batet, nombrada ministra de Política Territorial y Función Pública»։ La Vanguardia (իսպաներեն) (Madrid)։ Վերցված է մարտի 10, 2019
- ↑ Merino Juan Carlos (հոկտեմբերի 4, 2015)։ «Meritxell Batet, una catalana rebelde en la candidatura del PSOE»։ La Vanguardia (իսպաներեն)։ Վերցված է մարտի 10, 2019
- ↑ «BATET LAMAÑA, MERITXELL»։ Universitat Pompeu Fabra (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-21-ին։ Վերցված է մարտի 10, 2019
- ↑ Elcierredigital.com: La historia secreta de Meritxell Batet: Su abuelo reprimió el independentismo y fue un general fiel a la República(իսպ.)
- ↑ «Biografía de Meritxell Batet Lamaña»։ PSOE (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 21, 2018-ին։ Վերցված է մարտի 10, 2019
- ↑ «Listas elecciones generales»։ Partit dels Socialistes de Catalunya (կատալաներեն)։ 2016։ Վերցված է մարտի 10, 2019
- ↑ «El PSC rompe la disciplina de voto por primera vez al apoyar el derecho a decidir»։ La Vanguardia (իսպաներեն)։ փետրվարի 26, 2013։ Վերցված է մարտի 10, 2019
- ↑ «Meritxell Batet y Zaida Cantera, candidatas dos y seis en la lista del PSOE»։ Nueva Tribuna (իսպաներեն)։ սեպտեմբերի 30, 2015։ Վերցված է մարտի 10, 2019
- ↑ Sanz Luis Ángel, G. Sastre Daniel (ապրիլի 28, 2016)։ «Todo el PSOE mira a Meritxell Batet para encabezar la lista de Barcelona»։ El Mundo (Spain) (իսպաներեն) (Unidad Editorial)։ Վերցված է մարտի 10, 2019
- ↑ Díez Anabel (փետրվարի 3, 2016)։ «Sánchez elige un equipo moderado para negociaciones difíciles»։ El País (իսպաներեն) (Madrid: Prisa)։ Վերցված է մարտի 10, 2019
- ↑ Pascual Roger (ապրիլի 29, 2016)։ «Meritxell Batet acepta ser la candidata del PSC el 26J»։ El Periódico (Spain) (իսպաներեն) (Grupo Zeta)։ Վերցված է մարտի 10, 2019
- ↑ G. Sastre Daniel (մայիսի 4, 2016)։ «Batet será candidata del PSC sin primarias»։ l Mundo (իսպաներեն) (Unidad Editoria)։ Վերցված է մարտի 10, 2019
- ↑ EFE (հունիսի 7, 2018)։ «Los 17 del "Consejo de Ministras y Ministros" de Sánchez prometen ante el Rey»։ La Vanguardia (իսպաներեն) (Madrid)։ Վերցված է մարտի 10, 2019
- ↑ R. Felipe (հունիսի 7, 2018)։ Sánchez Pérez-Castejón Pedro, ed.։ «Real Decreto 357/2018, de 6 de junio, por el que se nombran Ministros del Gobierno»։ Boletín Oficial del Estado (իսպաներեն) (Presidencia del Gobierno) (138): 58729-58729։ Վերցված է մարտի 10, 2019
- ↑ Press Europa (2018-06-15)։ «Los ministros Ábalos, Robles y Batet formalizan su renuncia al escaño para dedicarse en exclusiva al Gobierno»։ www.europapress.es։ Վերցված է 2020-03-07
- ↑ «Sánchez elige a Meritxell Batet presidenta del Congreso y a Manuel Cruz del Senado»։ El Español (es-ES)։ 2019-05-17։ Վերցված է 2020-03-07
- ↑ Díez Anabel, Casqueiro Javier (2019-05-21)։ «La socialista Meritxell Batet, elegida nueva presidenta del Congreso»։ El País (իսպաներեն)։ ISSN 1134-6582։ Վերցված է 2020-03-07
- ↑ Bianchi Martín (մայիսի 9, 2016)։ «Meritxell Batet y José María Lassalle se separan»։ ABC (իսպաներեն) (Vocento)։ Վերցված է մարտի 10, 2019
- ↑ «Meritxell Batet y Pilar Llop, elegidas presidentas del Congreso y el Senado»։ Euskal Irrati Telebista (իսպաներեն)։ 2019-12-03։ Վերցված է 2020-03-07
- ↑ Cué Carlos E., Marcos José (2019-12-02)։ «Sánchez propone a dos mujeres, Batet y Llop, para dirigir Congreso y Senado»։ El País (իսպաներեն)։ ISSN 1134-6582։ Վերցված է 2020-03-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Меричель Батет на сайте Университета имени Помпеу Фабры Archived 2018-07-21 at the Wayback Machine.(իսպ.)
- Меричель Батет на сайте Конгресса депутатов Испании(իսպ.)
|
- Մարտի 19 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բարսելոնա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կատալոնիայի քաղաքական գործիչներ
- Իսպանիայի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Սահմանադրական իրավունքի մասնագետներ
- Կին նախարարներ
- Իսպանիայի պետական գործիչներ
- Իսպանացի իրավաբաններ
- Փաստաբաններ