Պաբլո Սարասատե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաբլո Սարասատե
Բնօրինակ անունիսպ.՝ Martín Melitón Pablo de Sarasate y Navascués
Ծնվել էմարտի 10, 1844(1844-03-10)[1][2][3][…]
Պամպլոնա, Իսպանիա[4]
Երկիր Իսպանիա[5]
Մահացել էսեպտեմբերի 20, 1908(1908-09-20)[1][6][7][…] (64 տարեկան)
Բիարրից[4]
ԳերեզմանCemetery of San José
Ժանրերռոմանտիզմ
Մասնագիտությունկոմպոզիտոր և ջութակահար
Գործիքներջութակ
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Պարգևներ
Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ Ալֆոնսո XII շքանշանի Մեծ խաչ և Դանեբրոգ շքանշան
Ստորագրություն
Ստորագրություն
 Pablo de Sarasate Վիքիպահեստում

Պաբլո Մարտին Մելիտոն Սարասատե (մարտի 10, 1844(1844-03-10)[1][2][3][…], Պամպլոնա, Իսպանիա[4] - սեպտեմբերի 20, 1908(1908-09-20)[1][6][7][…], Բիարրից[4]), իսպանացի ջութակահար և կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում ջութակահար Ալարի մոտ։ Համերգներ է տվել մանուկ հասակից, 1860-ական թվականների սկզբից՝ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում (առաջին անգամ 1876 թվականին)։ Սարասատեն աշխարհի խոշորագույն վիրտուոզ-ջութակահարներից է, նրա կատարումն աչքի է ընկել տեխնիկայի բացառիկ թեթևությամբ, երգայնությամբ, նրբագեղությամբ։ Իր ժամանակակից կոմպոզիտորների ջութակի երկերի պրոպագանդողներից էր․ դրանցից շատերը գրված են հատուկ Սարասատեի համար և նվիրված են նրան (Լալոյի «Իսպանական սիմֆոնիա», Սեն-Սանսի «Ինտրոդուկցիա և ռոնդո կապրիչչիոզո», 3-րդ կոնցերտ)։ Ջութակի համար բազմաթիվ պիեսների հեղինակ է («Գնչուական մեղեդիներ», «Իսպանական պարեր» և այլն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաբլո Սարասատե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 213