Չևի Չեյզ
Չևի Չեյզ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 8, 1943[1][2] (81 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ստորին Մանհեթեն, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, սցենարիստ, կատակերգու, հնչյունավորող, հեռուստահաղորդավար, երգիչ և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000331 |
Չևի Չեյզ (անգլ.՝ Chevy Chase, ծննդյան անունը` Կոռնելիուս Քրեյն Չեյզ, անգլ.՝ Cornelius Crane Chase, հոկտեմբերի 8, 1943[1][2], Ստորին Մանհեթեն, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ով հիմնականում նկարահանվել է էքսցենտրիկ կատակերգական ֆիլմերում։ Ֆիլմերում առավել հայտնի է դարձել 1980-1990-ական թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չևի Չեյզը ծնվել է 1943 թվականի հոկտեմբերի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգի Վուդստոկ քաղաքում, գրքերի խմբագրի ընտանիքում։ Պատանի տարիքում իրեն փորձել է երաժշտության մեջ (մասնավորապես եղել է Chamaeleon Church և The Leather Canary (ավելի ուշ` Steely Dan) խմբերում, որտեղ նա նվագում էր հարվածային և ստեղնաշարային գործիքներ)։ 25 տարեկանում առաջին անգամ խաղացել է կինոյում` «Գնացեք։ Մնացեք» ֆիլմում մարմնավորելով անցորդի դեր։ Նկարահանվել է հիմնականում էքսցենտրիկ պլանի դերերում։ Կոպիտ հումորը, դիմախաղն ու էքսպրոմնտ երկխոսությունները դերասանի հայտնի խորհրդանիշերն են։ Դերասանին առավել ճանաչելի դարձրած ամենահայտնի ֆիլմերն են «Կեղտոտ խաղերը», «Արձակուրդը», «Ֆլետչ» դիոլոգիա, «Զվարճալի ֆերմա» «Լրտեսներ, ինչպես մենք», «Երեք ընկեր», «Անտեսանելի մարդու հիշողությունները», «Ո՞վ է տանտերը»
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Չևին ԱՄՆ ռազմածովային նավատորմի փոխնախագահ, երկու համաշխարհային պատերազմների մասնակից, Արծաթե աստղով պարգևատրված Մայլս Բրաունինգի թոռն է։
Չևի Չեյզը ամուսնացել է երեք անգամ։
- Սյուզան Հյուիթի (Susan Hewitt) հետ ամուսնացել են 23.02.1973, ամուսնալուծվել` 01.02.1976
- Ժակլին Քարլինի (Jacqueline Carlin) հետ ամուսնացել են 04.12.1976, ամուսնալուծվել` 14.11.1980
- Ջեյնի Չեյսի հետ (Jayni Chase) ամուսնացել են 19.06.1982: Ամուսնացած են մինչև այժմ։
Չևի Չեյզը և Ջեյնի Չեյզն ունեն երեք աղջիկ` Սիդնի Քեթլին Չեյզը ծնվել է 1983 թվականին, Կալի լի Չեյզը ծնվել է 1985 թվականին և Էվելին Էմիլի Չեյզը ծնվել է 1988 թվականին։
Ճանաչում և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկու անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի (1975 և 1978 թվականներին)` «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» սերիալում կատարած դերի համար։
- Արժանացել է «Ոսկե Գլոբուսի»` «Կեղտոտ խաղ» ֆիլմի դերի համար։
- 1993-ին արժանացել է սեփական աստղի «Հոլիվուդյան փառքի ծառուղում»։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմի անվանում | Դեր |
---|---|---|
1968 | Walk… Don’t Walk | հետիոտն |
1974 | The Groove Tube | |
1978 | Foul Play | Թոնի Կառլսոն |
1980 | Caddyshack | Թայյ Էյբ |
1980 | Oh, Heavenly Dog! | Բրաունինգ |
1980 | Seems Like Old Times | Նիկոլաս Գարդենիա |
1981 | Modern Problems | Մարկ Ֆիլդեր |
1981 | Under the Rainbow | Բրյուս Թոփս |
1983 | Deal of the Century | Էդի Մանց |
1983 | National Lampoon’s Vacation | Քլարք Գլիզվոլդ |
1985 | Fletch | Իվին « Ֆելթչ» Ֆլեթչեր |
1985 | National Lampoon’s European Vacation | Քլարք Գլիզվոլդ |
1985 | Spies Like Us | Էմմեթ Ֆիթց-Հյում |
1986 | Three Amigos! | Դասթի Բոթթոմս |
1988 | Caddyshack II | Թայ Ուեբ |
1988 | Funny Farm | Էդի Ֆարմեր |
1989 | Fletch Lives | Իվին «Ֆելթչ» Ֆլեթչեր |
1989 | National Lampoon’s Christmas Vacation | Քլարք Գլիզվոլդ |
1991 | Nothing but Trouble | Քրիս Թորս |
1992 | Memoirs of an Invisible Man | Նիկ Հելոուվեյ |
1993 | Last Action Hero | կամեո |
1994 | Cops and Robbersons | Նորման Ռոբերսոն |
1995 | The Man of the House | Ջեք Սթարջես |
1997 | Vegas Vacation | Քլարք Գլիզվոլդ |
1998 | Dirty Work | Ջորջ Ֆարթինգ |
2000 | The One Arm Bandit | ոստիկանության աշխատակից / գործով երկրորդ անձ |
2000 | Snow Day | Թոմ Բրենդսոն |
2002 | Orange County | տնօրեն Հարբերթ |
2004 | The Karate Dog | Չո Չո (ձայնային գործողություն) |
2004 | Mariti in affitto | Փոլ Փարմեզան |
2005 | Ellie Parker | Դեննիս Շվարցբաում |
2006 | Goose on the Loose | Կոնգրիվ Մեդոքս |
2006 | Zoom | Բժիշկ Գրանտ |
2006 | Funny Money | Հենրի |
2007 | Cutlass | Սթեն |
2009 | Jack and the Beanstalk | Գեներալ Անթիպոդ |
2009 | Stay Cool | Տնօրեն Մարշալ |
2009 | Chuck | Տեդ Ռոապկ |
2009-2013 | Community | Փիրս Հոթորն |
2010 | Hot Tub Time Machine | բանվոր |
2010 | Hotel Hell Vacation | Քլարք Գրիզվոլդ |
2011 | Not Another Not Another Movie | Մարկ Սթորմ |
2014 | Lovesick | |
2014 | Hot Tub Time Machine 2 | բանվոր |
2015 | Vacation | Քլարք Գրիզվոլդ |
Նախքան կատակերգու դառնալը Չևի Չեյզն աշխատել է որպես տաքսու վարորդ, բեռնատարի վարորդ, ուղեկցորդ, մատուցող, շինարար, ձայնային ինժեներ, սուպերմարկետի մենեջեր, գինու խանութի վաճառող[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Мистер Бин и все-все-все // Lenta.ru
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չևի Չեյզ անգլ.՝ Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չևի Չեյզ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 8 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ