Չենաբ գետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չենաբ գետ
Բնութագիր
Երկարություն960 կմ
Ավազանի մակերես138 000 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՉանդրա գետ և Բհագա գետ
Գետաբերանի տեղակայումՓանջնադ գետ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԹավի գետ, Ռավի գետ և Ջելամ գետ
Երկիր Հնդկաստան և  Պակիստան
ԵրկրամասՀիմաչալ-Պրադեշ, Փենջաբ և Ջամմու և Քաշմիր[1]
ՋրահավաքԻնդոսի ավազան

Չենաբ գետ (սանսկրիտ՝ असिक्नी or चंद्रभागा asikni or chandrabhaga IAST, հինդի՝ चिनाब cināb IAST, ա.-փենջ.` ਚਨਾਬ cenab IAST, Ուրդու՝ چناب čanāb), խոշոր գետ, որը հոսում է Հնդկաստանով և Պակիստանով, և համարվում է Փենջաբ շրջանի 5 խոշոր գետերից մեկը։ Այն սկիզբ է առնում Հնդկաստանի Հիմաչալ-Պրադեշ նահանգի Լահուլ և Սպիտի շրջանի վերին Հիմալայներից, Ջամմու և Քաշմիրի Ջամմու շրջանի միջով՝ նախքան Ուչ Շարիֆ քաղաքի մերձակայքում Ինդոս գետը թափվելը, հոսում դեպի Պակիստան՝ Փենջաբ դաշտեր։ Ինդոսի ջրերի պայմանագրի համաձայն Չենաբի ջրերը հատկացվել են Պակիստանին[2][3]։

Գետն առաջանում է Տանդիում երկու՝ Չանդրա և Բհագա գետերի միախառնման ժամանակ, Քեյլոնգից 8 կմ հարավ-արևմուտք, Հնդկաստանի Հիմաչալ-Պրադեշ նահանգի Լահաուլ և Սպիտի շրջանում։ Բհագա գետը սկիզբ է առնում Սուրիա հեքիաթային լճից, որը գտնվում է Հիմաչալ-Պրադեշ նահանգի Բարա-Լաչա-լա լեռնանցքից մի քանի կիլոմետր դեպի արևմուտք։ Չանդրա գետը սկիզբ է առնում նույն լեռնանցքից դեպի արևելք գտնվող սառցադաշտերից (Չանդրա Թաալից՝ (Լուսնի լիճ) ոչ հեռու[4]։ Այս լեռնանցքը նաև ջրբաժանի դեր է կատարում նշված երկու գետերի միջև[5]։ Նախքան միախառնվելը Չանդրա գետն անցնում է 115 կմ (71 մղոն)։ Մինչ կմիանա Տանդիի հետ, Բհագա գետն անցնում է նեղ կիրճերով 60 կմ (37 մղոն)[6]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիգվեդա կրոնական գրքում Չենաբ գետը կոչվել է Ասիկնի (սանսկրիտ՝ असिक्नी)(VIII.20.25, X.75.5): Թարգմանաբար անվանումը նշանակում է մուգ գույն ունեցող ջուր[7][8]։ Կրիշնա տերմինը հանդիպում է նաև Աթխարվավեդայում[9]։ Ասկիկնի ավելի ուշ ձևը Իսկամատին էր (սանսկրիտ՝ इस्कामति) հուներեն ձևը հին հունարեն Ակեսինես (Ἀκεσίνης), լատինականացված ձևը՝ Acesines[7][10][8]:

Մահաբհարաթա հին հնդկական պոեմ-էպոսում գետի ընդհանուր անունը Չանդրաբհագա էր (սանսկրիտ՝ चन्द्रभागा), քանի որ գետը կազմավորվում էր Չանդրա և Բհագա գետերի միախառնումից[9][11]։ Անվանումը հայտնի է եղել նաև հին հույներին, որոնք այն հելլենիզացրել են տարբեր ձևերով՝ Սանդրոֆագոս, Սանդաբագա և Կանտաբրա[8]։

Չանդրաբհագայի կրճատումը մինչև «Չենաբ» պարսկական ակնհայտ ազդեցությունն է կրում, որը հավանաբար տեղի է ունեցել վաղ միջնադարում, որի մասին վկայում է Ալ-Բիրունին[12]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետը հնդիկներին հայտնի է եղեկ դեռ վեդայական շրջանից[13][14], երբ Ալեքսանդր Մակեդոնացին Ք.ա. 325 թվականին Ինդոս գետի ափին հիմնել է Ալեքսանդրիա Ինդոսի վրա քաղաքը (ներկայիս Պակիստանում՝ Ուչ Շարիֆ կամ Միտհանկոտ կամ Չաչարան), Ինդոս և Փենջաբ գետերի միախառնման վայրում (ներկայումս հայտնի է որպես Պանջնադ գետ)։

Հիդրոէլեկտրակայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետը Հնդկաստանում ունի ջրաէներգետիկ մեծ ներուժ։

  • Սալալ հիդրոէլեկտրակայան՝ 690 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան Ռեասի մոտակայքում
  • Դուլ Հասթի հիդրոէլեկտրակայան՝ 390 ՄՎտ հզորությամբ Կիշտվար շրջանում
  • Պակալ Դուլ հիդրոէլեկտրակայան՝ առաջարկվող հիդրոէլեկտրակայան Մարուսադար գետի վտակի վրա Կիշտվար շրջանում
  • Ռաթլ ՀԷԿ՝ կառուցվող էլեկտրակայան Դրաբշալայի մոտակայքում, Կիշթվար շրջանում
  • Կիրու հիդրոէլեկտրակայան (624 ՄՎտ հզորությամբ առաջարկվող) Կիշթվար շրջանում
  • Կվար հիդրոէլեկտրակայան (540 ՄՎտ հզորությամբ առաջարկվող) Կիշթվար շրջանում։

Այս բոլորը 1960-ական թվականների Ինդոսի ջրային պայմանագրով նախատեսված «գետի հոսքի» նախագծեր են։ Ըստ պայմանագրի Չենաբ գետի ջրերը շահագործման համար հանձնվել է Պակիստանին։ Հնդկաստանն իր գետը կարող է օգտագործել կենցաղային և գյուղատնտեսական նպատակներով կամ «ոչ սպառողական» օգտագործման համար, ինչպիսին հիդրոէներգիան է։ Հնդկաստանն իրավունք ունի իր նախագծերում կուտակել մինչև 1,2 միլիոն acre feet (1,5 միլիարդ խորանարդ մետր) ջուր։ 2011 թվականի դրությամբ ավարտված երեք նախագծերն (Սալալ, Բագլիհար և Դուլ Հասթի) ընդհանուր առմամբ կազմել է 260 հազար acre feet (320 միլիոն խորանարդ մետր) պահեստային ծավալ[15]։

Պակիստանը Չենաբի վրա ունի չորս էլեկտրակայան․

  • Մարալա էլեկտրակայան, որը գտնվում է Սիալկոտ քաղաքի մոտակայքում
  • Խանկի էլեկտրակայան, որը գտնվում է Գուջրանվալա շրջանում
  • Քադարաբադ էլեկտրակայան, որը գտնվում է Հաֆիզաբադ շրջանում
  • Տրիմմու էլեկտրակայան, որը գտնվում է Ջհանգ շրջանում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. «River Chenab» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «Indus Waters Treaty». The World Bank. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. Gosal, G.S. (2004). «Physical Geography of the Punjab» (PDF). Journal of Punjab Studies. Center for Sikh and Punjab Studies, University of California. 11 (1): 31. ISSN 0971-5223. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  5. R. K. Pant; N. R. Phadtare; L. S. Chamyal & Navin Juyal (2005 թ․ հունիս). «Quaternary deposits in Ladakh and Karakoram Himalaya: A treasure trove of the palaeoclimate records» (PDF). Current Science. 88 (11): 1789–1798. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  6. «Lahaul & Spiti». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  7. 7,0 7,1 Kapoor, Subodh (2002), Encyclopaedia of Ancient Indian Geography, Cosmo Publications, էջ 80, ISBN 978-81-7755-298-0
  8. 8,0 8,1 8,2 Kaul, Antiquities of the Chenāb Valley in Jammu, 2001, էջ 1
  9. 9,0 9,1 Kaul, Antiquities of the Chenāb Valley in Jammu, 2001, էջ 2
  10. Smith, William, ed. (1854–1857). Acesines,Dictionary of Greek and Roman Geography. London: John Murray.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. Handa, O. C.; Omacanda Hāṇḍā (1994), Buddhist Art & Antiquities of Himachal Pradesh, Upto 8th Century A.D., Indus Publishing, էջեր 126–, ISBN 978-81-85182-99-5
  12. Kazmi, Hasan Askari (1995), The makers of medieval Muslim geography: Alberuni, Renaissance, էջ 124
  13. Sir Henry Yule (1903). HobsonJobson A Glossary of Colloquial AngloIndian Words and Phrases, and of Kindred Terms, Etymological, Historical, Geographical and Discursive (English). unknown library. J. Murray.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Chenab». Volume 6. {{cite journal}}: |volume= has extra text (օգնություն); Cite journal requires |journal= (օգնություն)
  15. Bakshi, Gitanjali; Trivedi, Sahiba (2011) The Indus Equation Strategic Foresight Group, p. 29
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չենաբ գետ» հոդվածին։