Չեզարե Ձավատինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեզարե Ձավատինի
իտալ.՝ Cesare Zavattini
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1902(1902-09-20)[1][2][3][…]
ԾննդավայրԼուցարա, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 13, 1989(1989-10-13)[1][4][5][…] (87 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունՊարմայի համալսարան
Մասնագիտությունսցենարիստ, լրագրող, դրամատուրգ, գրող, ռեժիսոր, կոմիքսների արտիստ, դրամատուրգ, բանաստեղծ և գծանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՄարկո Զավատտինի
 Cesare Zavattini Վիքիպահեստում

Չեզարե Ձավատինի (իտալ.՝ Cesare Zavattini) (սեպտեմբերի 20, 1902(1902-09-20)[1][2][3][…], Լուցարա, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն - հոկտեմբերի 13, 1989(1989-10-13)[1][4][5][…], Հռոմ, Իտալիա), իտալացի գրող, սցենարիստ, կինոյի տեսաբան։ 1935 թվականից աշխատում է կինոյում։

Ձավատինիի սյուժեներով և սցենարներով ստեղծված ֆիլմերը իտալիայի կինոյում նախապատրաստել են նեոռեալիզմի երևան գալը՝ «Զբոսանք ամպերում» (1942 թ.), «Երեխաները նայում են մեզ» (1943 թ.)։ Մեծ ներդրում են եղել Ձավատինի և Դե Սիկայի համագործակցությամբ նկարահանված ֆիլմերը՝ «Շուշա» (1946 թ.), «Հեծանիվ հափշտակողները» (1948 թ.), «Ումբերտո Դ» (1951 թ.), «Չոչարա» (1960 թ.), «Արևածաղիկներ» (1970 թ., Ա. Գուերայի և Մ. Դ. Մդիվանիի հետ)։ «Որոշ մտքեր կինոյի մասին» աշխատության մեջ, հոդվածներում, ելույթներում արտահայտած Ձավատինի հայացքները շատ հարցերում դարձել են նեոռեալիզմի հիմքը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արժանացել է Խաղաղության միջազգային մրցանակի (1955 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 693