Չարլզ Դուվիլ Քոբրն
Չարլզ Դուվիլ Քոբրն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1877[1][2][3] |
Ծննդավայր | Սավաննա, Ջորջիա, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 30, 1961[1][2][3] (84 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան |
Ժանրեր | վեսթեռն |
Ծնողներ | հայր՝ Moses Douville Coburn?[4], մայր՝ Emma Louisa Springman?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Չարլզ Դուվիլ Քոբրն (անգլ.՝ Charles Douville Coburn, հունիսի 19, 1877[1][2][3], Սավաննա, Ջորջիա, ԱՄՆ - օգոստոսի 30, 1961[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան և թատերական պրոդյուսեր[5]։ Նա երեք անգամ արժանացել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար մրցանակի՝ «Սատանան և միսս Ջոնսը» (1941), «Որքան շատ, այնքան ավելի ուրախ» (1943) և «Կանաչ տարիները» (1946) ֆիլմերի համար։ Կինոինդուստրիայում ունեցած իր ներդրման համար Քոբրնը 1960 թվականին արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղի աստղին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոբրնը ծնվել է Ջորջիա նահանգի Մակոն քաղաքում[6]։ Նա՝ շոտլանդա-իռլանդական ամերիկացիներ Էմմա Լուիզ Սպրիգմանի (ծնված՝ 1838 թվականի մայիսի 11-ին, Օհայո նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում) և Մովսես Դուիլ Քոբրնի (ծնված՝ 1834 թվականի ապրիլի 27-ին Սավաննա քաղաքում - մահացած՝ 1902 թվականի դեկտեմբերի 27-ին) որդին էր։ Մեծանալով Սավաննա քաղաքում՝ 14 տարեկանից նա սկսել է մի շարք աշխատանքներ անել Սավաննա քաղաքի տեղի թատրոնում` որպես դռնապան, հսկիչ և այլն։ 17 կամ 18 տարեկանում նա թատրոնի մենեջեր էր[6][7]։ Հետագայում դարձավ դերասան, 1901 թվականին Բրոդվեյ թատրոնում՝ կատարելով իր առաջին ելույթը։ 1905 թվականին Քոբրնը՝ դերասանուհի Իվա Ուիլսի հետ ստեղծում են դերասանական ընկերություն[6][7]։ Նրանք ամուսնանում են 1906 թվականին։ Ընկերությունը ղեկավարելուց բացի, զույգը բազում ներկայացումներ է տալիս Բրոդվեյ թատրոնում։
Կնոջ մահից հետո՝ 1937 թվականին, Քոբրնը վերաբնակվում է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, որտեղ էլ սկսում է իր կինոաշխատանքը։ 1943 թվականին նա արժանացել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար մրցանակի՝ խաղալով «Որքան շատ, այնքան ավելի ուրախ» (անգլ․՝ The More the Merrier) կատակերգական ֆիլմում թոշակի անցած միլիոնատեր Քյուփիդի դերը։ Նա նաև մրցանակի է արժանացել 1941 թվականին «Սատանան և միսս Ջոնսը» կատակերգական ֆիլմի և 1946 թվականին «Կանաչ տարիները» դրամատիկ ֆիլմի համար։ Նրա կատարմամբ այլ ուշագրավ ֆիլմերից են՝ «Մարդկային սրտերի մասին» (1938), «Տիկին Եվան»(1941), Kings Row (1942), «Դրախտը կսպասի» (1943), «Վիլսոն» (1944), «Ազդեցություն» (1949), «Պարադինի գործը» (1947), «Բոլորն այդպես են անում» (1950), «Անիմաստ աշխատանք» (1952), «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» (1953) և «Ջոն Փոլ Ջոնս»-ը (1959)։ Նա սովորաբար մարմնավորել է կատակերգական դրվագներ, բայց «Վիլսոն» ֆիլմում երևում է նրա՝ դրամատիկական բազմակողմանիությունը։
Կինոնկարներում ունեցած իր ներդրման համար 1960 թվականին Քոբրնը արժանացավ Հոլիվուդյան բուլվար 6268 հասցեում գտնվող Հոլիվուդյան փառքի ծառուղի աստղին։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1940-ական թվականներին Քոբրնը համարվում է ամերիկյան իդեալների պահպանման համար կինոգործիչների միության դաշինքի փոխնախագահ՝ խումբ, որը դեմ էր ձախակողմյան ներթափանցմանը և դավանափոխությանը Սառը պատերազմի ընթացքում Հոլիվուդում[8]։ Ծնվել և մեծանալով Ամերիկայի Ջորջիա նահանգի հարավում՝ Քոբրնը սպիտակամորթների քաղաքացիական խորհրդի անդամ էր (սպիտակամորթների գերապաշտ խումբ, որը դեմ էր ռասայական ինտեգրմանը)[9][10]։
1944 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Քոբրնը աջակցեց՝ հանրապետականների թեկնածությունը նախագահի պաշտոնում դրած Թոմաս Դյուին[11]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոբրնը ամուսնացել է Իվա Ուիլսի (ծնված՝ օգոստոսի 19, 1878) հետ, Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում, 1906 թվականի հունվարի 29-ին։ Ունեցել են վեց երեխա[12]։ Իվան մահացել է սրտի անբավարարությունից Նյու Յորք քաղաքում 1937 թվականի դեկտեմբերի 3-ին՝ 59 տարեկան հասակում։ 82 տարեկանում Քոբրնը ամուսնացավ Վինիֆրեդ Նացկայի հետ Լոս Անջելեսում 1959 թվականի հունիսի 30-ին։ Նա Նոր Զելանդիայի բաս օպերային երգիչ Օսկար Նացկայի այրին էր։ Նրանք ունեցել են մեկ դուստր[12]։
1940 թվականին Քոբրնը հաստատվեց Նյու Յորքի Արվեստի ազգային ակումբում։ Այնտեղ նա ապրում էր իր հանգուցյալ կնոջ մոր հետ[13]։
Քոբրնը մահացավ սրտի կաթվածից՝ 84 տարեկան հասակում 1961 թվականի օգոստոսի 30-ին Նյու Յորքում։ Ամուսնու մահից հետո՝ Վինիֆրեդը տեղափոխվեց Նոր Զելանդիա։
Ամբողջական ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր | Ռեժիսոր | Գրառումներ |
---|---|---|---|---|
1933 | Boss Tweed | Boss Tweed | ||
1935 | «Մարդկանց թշնամին» (անգլ․՝ The People's Enemy) | դատավոր Հայս | Քռեին Ուիլբր | |
1938 | Of Human Hearts | բժիշկ Չարլզ Շինգլ | Քլարենս Բրաուն | |
1938 | «Կենսուրախ տիկինը» (անգլ․՝ Vivacious Lady) | պարոն Մորգան | Ջորջ Սթիվենս | |
1938 | Yellow Jack | բժիշկ Ֆինլեյ | Ջորջ Սեյց | |
1938 | «Լորդ Ջեֆ» (անգլ․՝ Lord Jeff) | կապիտան Բրիգս | Սամ Վուդ | |
1939 | Idiot's Delight | բժիշկ Հյուգո Ուոլդերզլի | Քլարենս Բրաուն | |
1939 | «Ստեղծված միմյանց համար» (անգլ․՝ Made for Each Other) | դատավոր Ջոզեֆ Դուլիթլ | Ջոն Քրոմվել | |
1939 | «Ալեքսանդեր Գրեհեմ Բելի պատմությունը» (անգլ․՝ The Story of Alexander Graham Bell) | Գարդներ Հաբարդ | Իրվինգ Քամինգս | |
1939 | Bachelor Mother | Մերլին | Գարսոն Քենին | |
1939 | «Սթենլի և Լիվինգսթոն» (անգլ․՝ Stanley and Livingstone) | լորդ Թայս | Օտտո Բրաուեր | |
1939 | In Name Only | պարոն Ուոքեր | Ջոն Կրոմվել | |
1940 | «Ճանապարհ դեպի Սինգապուր» (անգլ․՝ Road to Singapore) | Ջոուշա Մալոն IV | Վիկտոր Շերցինգեր | |
1940 | Edison, the Man | գեներալ Փաուել | Քլարենս Բրաուն | |
1940 | «Ֆլորիան» (անգլ․՝ Florian) | բժիշկ Յոհաննես Հոֆեր | Ջոն Բուրչ | |
1940 | «Նավապետը կին է» (անգլ․՝ The Captain Is a Lady) | կապիտան Էյբ Պիբոդի | Ռոբերտ Բրյուս Սինքլեր | |
1940 | Three Faces West | բժիշկ Կարլ Բրաուն | Բեռնարդ Վորհաուս | |
1941 | «Տիկին Եվան» (անգլ․՝ The Lady Eve) | «Գնդապետ» Հարինգթոն | Պրեստոն Սթարջես | |
1941 | «Սատանան և միսս Ջոնսը» (անգլ․՝ The Devil and Miss Jones) | Merrick | Սամ Վուդ | |
1941 | «Մեր կինը» (անգլ․՝ Our Wife) | պրոդեսոր Դրեյք | Ջոն Մալքոլմ Ստալ | |
1941 | Unexpected Uncle | Սեթոն Մենսլի՝ Ալֆրեդ Քրեյն անունով | Փիթեր Գոդֆրի | |
1941 | H. M. Pulham, Esq. | Mr. Pulham Sr. | Քինգ Վիդոր | |
1942 | Kings Row | բժիշկ Հենրի Գորդոն | Սամ Վուդ | |
1942 | In This Our Life | Ուիլյամ Ֆիցրոյ | Ջոն Հյուսթոն | |
1942 | «Ջորջ Վաշինգտոնը այստեղ է քնել» (անգլ․՝ George Washington Slept Here) | Uncle Stanley J. Menninger | Ուիլյամ Քեյլի | |
1943 | Forever and a Day | Սըր Ուիլյամ | [1] | |
1943 | «Որքան շատ, այնքան ավելի ուրախ» (անգլ․՝ The More the Merrier) | Բենջամին Դինգլ | Ջորջ Սթիվենս | |
1943 | The Constant Nymph | Չարլզ Քրեյթոն | Էդմունդ Գուլդինգ | |
1943 | «Դրախտը կսպասի» (անգլ․՝ Heaven Can Wait) | Ուգո Վան Քլիվ | Էռնստ Լյուբիչ | |
1943 | Princess O'Rourke | Հոլման-Մարիայի հորեղբայրը | Նորման Կրասնա | |
1943 | «Իմ թագավորությունը խոհարարի համար» (անգլ․՝ My Kingdom for a Cook) | Ռադյարդ Մորլի | Ռիչարդ Ուոլես | |
1944 | Knickerbocker Holiday | Պիտեր Ստյուվեսանտ | Հարի Ջո Բրաուն | |
1944 | «Վիլսոն» (անգլ․՝ Wilson) | պրոֆեսոր Հենրի Հոլմս | Հենրի Քինգ | |
1944 | «Անհամբեր տարիները» (անգլ․՝ The Impatient Years) | Ուիլյամ Սմիթ | Իրվինգ Քամմինգս | |
1944 | «Կրկին միասին» (անգլ․՝ Together Again) | Ջոնաթան Քրանդալ | Չարլզ Վիդոր | |
1945 | «Արքայական սկանդալ» (անգլ․՝ A Royal Scandal) | կանցլեր Նիկոլայ Իլյիչ | Էռնստ Լյուբիչ | |
1945 | Rhapsody in Blue | Մաքս Դրեյֆուս | Իրվինգ Ռեփեր | |
1945 | Over 21 | Ռոբերտ Դրեքսել Գոու | Չարլզ Վիդոր | |
1945 | «Կասկածելի տիկինը» (անգլ․՝ Shady Lady) | գնդապետ Ջոն Էփլբի | Ջորջ Վեգներ | |
1946 | «Գնդապետ Էֆինգհեմի արշավանքը» (անգլ․՝ Colonel Effingham's Raid) | գնդապետ Ուիլ Սիբորն Էֆինգհեմ | Իրվինգ Պիչել | |
1946 | «Կանաչ տարիները» (անգլ․՝ The Green Years) | Ալեքսնադեր Գոու | Վիկտոր Սավիլ | |
1947 | Lured | տեսուչ Հարլի Թեմփլ | Դուգլաս Սըրք | |
1947 | «Պարադինի գործը» (անգլ․՝ The Paradine Case) | Սըր Սայմոն Ֆլաքեր | Ալֆրեդ Հիչքոք | |
1948 | B.F.'s Daughter | B.F. Fulton | Ռոբերտ Զիգլեր Լեոնարդ | |
1948 | «Վայոմինգի կանաչ խոտը» (անգլ․՝ Green Grass of Wyoming) | Beaver Greenway | Լուի Քինգ | |
1949 | «Ազդեցություն» (անգլ․՝ Impact) | Լեյտենանտ Թոմ Քուինսի | Արթուր Լյուբին | |
1949 | «Այո, պարոն, իմ երեխան է» (անգլ․՝ Yes Sir That's My Baby) | պրոֆեսոր Ջեյսոն Հարթլի | Ջորջ Շերման | |
1949 | The Gal Who Took the West | Gen. Michael O'Hara | Ֆրեդերիկ դե Կորդովա | |
1949 | «Բժիշկն ու աղջիկը» (անգլ․՝ The Doctor and the Girl) | բժիշկ Ջոն Քորդեյ | Կուրտիս Բերնհարդտ | |
1949 | «Բոլորն հենց այդպես են անում» (անգլ․՝ Everybody Does It) | Մայոր Բլեր | Էդմունդ Գուլդինգ | |
1950 | «Լուիզա» (անգլ․՝ Louisa) | Աբել Բերնսայդ | Ալեքսանդեր Հոլ | |
1950 | Peggy | Professor 'Brooks' Brookfield | Ֆրեդերիկ դե Կորդովա | |
1950 | «Պարոն Մյուզիք» (անգլ․՝ Mr. Music) | Ալեքս Քոնուեյ | Ռիչարդ Հայդն | |
1951 | The Highwayman | Լորդ Ուոլթերս | Լեսլի Սելանդեր | |
1952 | Has Anybody Seen My Gal? | Սամուել Ֆուլթոն/Ջոն Սմիթ | Դուգլաս Սըրք | |
1952 | «Անիմաստ աշխատանք» (անգլ․՝ Monkey Business) | միստր Օլիվեր Օքսլի | Հովարդ Հոուքս | |
1953 | «Ճանապարհի դժվարություն» (անգլ․՝ Trouble Along the Way) | հայր Բրք | Մայքլ Քերթիս | |
1953 | «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» (անգլ․՝ Gentlemen Prefer Blondes) | Սըր Ֆրենզիզ Բեքման | Հովարդ Հոուքս | |
1954 | The Rocket Man | Քազաքապետ Էդ Ջոնսոն | Օսկար Ռուդոլֆ | |
1954 | «Երկար սպասում» (անգլ․՝ The Long Wait) | Գարդիներ | Վիկտոր Սավիլ | |
1954 | «Երկրի բժիշկը» (անգլ․՝ Country Doctor) | |||
1955 | «Ինչպես դառնալ շատ հայտնի» (անգլ․՝ How to Be Very, Very Popular) | բժիշկ Թվիդ | Նանալի Ջոնսոն | |
1956 | «Իշխանությունն ու մրցանակը» (անգլ․՝ The Power and the Prize) | Էլիոտ | Հենրի Քոստեր | |
1956 | «Աշխարհի շուրջը 80 օրում» (անգլ․՝ Around the World in 80 Days) | Հոնկոնգի շոգենավերի ընկերության գործակատար | Մայքլ Անդերսոն | |
1957 | «Քաղաքը դատավարության մեջ» (անգլ․՝ Town on Trial) | բժիշկ Ջոն Ֆեններ | Ջոն Գիլերմին | |
1957 | «Ինչպես սպանել հարուստ հորեղբորը» (անգլ․՝ How to Murder a Rich Uncle) | հորեղբայր Ջորջ | Նայջել Պատրիկ | |
1957 | «Մարդկության պատմությունը» (անգլ․՝ The Story of Mankind) | Հիպոկրատ | Իրին Ալեն | |
1959 | The Remarkable Mr. Pennypacker | Գրամպա Փենիփեյքըր | Հենրի Լևին | |
1959 | «Անծանոթը գրկումս» (անգլ․՝ A Stranger in My Arms) | Վենս Բիսլի | Հելմուտ Կոյտներ | |
1959 | «Ջոն Փոլ Ջոնս» (անգլ․՝ John Paul Jones) | Բենջամին Ֆրանկլին | Ջոն Ֆերոու | |
1960 | «Պեպե» (անգլ․՝ Pepe) | Ինքը | Ջորջի Սիդնեյ |
Ռադիո ելույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ծրագիր | Դրվագ/աղբյուր |
---|---|---|
1946 | Ակադեմիական մրցանակ | «Սատանան և միսս Ջոնսը» (անգլ․՝ The Devil and Miss Jones)[14] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Obituary Variety, September 6, 1971.
- ↑ 6,0 6,1 6,2 «Charles Coburn (1877–1961)». The New Georgia Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 2-ին.
- ↑ 7,0 7,1 «Charles Coburn Collection». University of Georgia Libraries – Hargrett Rare Book & Manuscript Library. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 2-ին.
- ↑ Doyle Greene, The American Worker on Film: A Critical History, 1909-1999 (Jefferson NC: MacFarland, 2010), 80-82. 9780786457762
- ↑ «Citizens Council». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «The Bend Bulletin from Bend, Oregon on June 13, 1959 · Page 5». Newspapers.com.
- ↑ Critchlow, Donald T. (2013 թ․ հոկտեմբերի 21). When Hollywood Was Right: How Movie Stars, Studio Moguls, and Big Business Remade American Politics. ISBN 9781107650282.
- ↑ 12,0 12,1 «Oscar Profile #104: Charles Coburn». CinemaSight. 2012 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Mrs. Anna K. Wills». New York Times. 1944 թ․ ապրիլի 19. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Charles Coburn Is 'Academy' Star». Harrisburg Telegraph. Harrisburg Telegraph. 1946 թ․ հոկտեմբերի 19. էջ 17. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին – via Newspapers.com.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alistair, Rupert (2018). «Charles Coburn». The Name Below the Title : 65 Classic Movie Character Actors from Hollywood's Golden Age (softcover) (First ed.). Great Britain: Independently published. էջեր 68–71. ISBN 978-1-7200-3837-5.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Դուվիլ Քոբրն» հոդվածին։ |
|
- Հունիսի 19 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Օգոստոսի 30 մահեր
- 1961 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Թատրոնի դերասաններ
- Կինոդերասաններ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ