Չարլզ Դեմութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Դեմութ
Ծնվել էնոյեմբերի 8, 1883(1883-11-08)[1][2][3][…]
ԾննդավայրԼանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Վախճանվել էհոկտեմբերի 23, 1935(1935-10-23)[1][2][5][…] (51 տարեկան)
Մահվան վայրԼանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա և Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, լուսանկարիչ, գծանկարիչ և նկարազարդող
Ոճպրեցիզիոնիզմ[7]
Ժանրպրեցիզիոնիզմ, քաղաքային բնանկար[4], նատյուրմորտ[4] և մարդու ձևի գեղանկարչություն[4]
Թեմաներջրաներկ
Ուշագրավ աշխատանքներBuildings? և I Saw the Figure 5 in Gold?
ՈւսուցիչԹոմալ Փոլոք Անշութց
 Charles Demuth Վիքիպահեստում
Ոսկե № 5 պատկերը (1928)

Չարլզ Դեմութ (անգլ.՝ Charles Demuth, նոյեմբերի 8, 1883(1883-11-08)[1][2][3][…], Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - հոկտեմբերի 23, 1935(1935-10-23)[1][2][5][…], Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]), ամերիկացի նկարիչ, ԱՄՆ նկարչության պրեցենզիոնիզմի ներկայացուցիչ։

Իմ Եգիպտոս, 1927

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Դեմութը ծնվել է ծխախոտի առևտրով զբաղվող ընտանիքում։ Ուսումնասիրել է նկարչություն և գեղանկարչություն Ֆիլադելֆիայի Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիայում։ Ուսումնառության ժամանակ ծանոթացել է ապագա բանաստեղծ Վիլյամ Կառլոս Վիլյամսի հետ, որի հետ մտերիմ հարաբերությունների մեջ էր մինչև իր մահը։ Ավելի ուշ Չ. Դեմութը իր ուսումը շարունակում է Փարիզում, Կոլարոսի ակադեմիայում և Ժյուլիանի ակադեմիայում։ Փարիզում նա ընկերանում է նկարիչ Մարսդեն Հարթլիի հետ, ում հաջողվեց ծանոթացնել Դեմութին հայտնի ամերիկացի գալերիստ Ալֆրեդ Սթիգլիցի հետ։ Նկարիչը մտնում է մեծահարուստ Գերտրուդ Սթայնի սրահի մշտական հյուրերի շրջանակի մեջ։ ԱՄՆ վերադառնալուց հետո, 1926 թվականին Ա. Սթիգլիցի Intimate Gallery նյույորքյան պատկերասրահում տեղի ունեցավ նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը։ Դեմութը հաճախ է այցելում Նյու Յորք, որտեղ ժամանակ է անցկացնում համասեռականների (մասնավորապես՝ Լաֆայեթի բաղնիքներում), սակայն ապրում է իր ծնողների տանը՝ Լանքասթերում։ Նկարիչը երկար ժամանակ ծանր հիվանդ էր՝ տառապում էր ազդրի վնասվացքից և դիաբետից, որի հետևանքով էլ մահացավ։

Դեմութը 20-րդ դարի ամերիկյան գեղանկարչության մի շարք նշանավոր կտավների ստեղծողն էր։ Ոգեշնչվելով Ու. Կ. Ուիլյամսի Մեծ պատկերը (The Great Figure) բանաստեղծությամբ, 1928 թվականին նա գրում է իր ամենահայտնի ստեղծագործությունը՝ Ոսկե № 5 պատկերը: Սա 9 ցուցանակ-դիմանկարներից մեկն է, որոնք Դեմութը նկարել է իր ստեղծագործական ընկերների պատվին՝ Ջորջիա Օ’Քիֆի, Արթուր Դոուվի, Չարլզ Սթեֆֆորդ Դունկանի, Մարդսեն Հարթլի, Ջոն Մարինի, ինչպես նաև Գերտրուդ Սթայնի, Յուջին Օ'Նիլի, Ուոլլես Սթիվենսի և ՈՒ.Կ. Ուիլյամսի։ Իր մյուս նկարների (Իմ Եգիպտոս (My Egypt)) նկարիչը փառաբանում է իր փոքր հայրենիքի՝ Փենսիլվանիայի ինդուստրացումը։ Այս աշխատանքները դարձել են 20-րդ դարի ամերիկյան մոդերնիստական գեղանկարչության վառ դրսևորումներից մեկը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jonathan Weinberg: Speaking for Vice. Homosexuality in the Art of Charles Demuth, Marsden Hartley, and the First American Avant-Garde. New Haven and London: Yale University Press 1993 (Yale publications in the history of art) ISBN 0-300-05361-4
  • Stephan Lidl: Art Companies: Bild und Text in William Carlos Williams' Lyrik der 20er Jahre.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]