Ուրնեսի ստավկիրկա
Ուրնեսի ստավկիրկա Urnes stavkyrkje (no) | |
---|---|
Ուրնեսի ստավկիրկայի համայնապատկերը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և հիմնակմախքային եկեղեցի |
Երկիր | Նորվեգիա |
Տեղագրություն | Նորվեգիա |
Դավանանք | Նորվեգիայի եկեղեցի |
Թեմ | Diocese of Bjørgvin? |
Հիմնական ամսաթվերը | 12-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն[1] և Նորվեգիայի պատմական ժառանգության վայր |
Ճարտարապետ | անհայտ |
Ճարտարապետական տիպ | ստավկիրկա |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1132 |
Շինանյութ | փայտ |
Մակերես | 0,21 հեկտար |
Urnes stavkirke Վիքիպահեստում | |
fortidsminneforeningen.no/properties/56/98 |
Ուրնեսի ստավկիրկա կամ Ուրնեսի հիմնակմախքային եկեղեցի (նորվ.՝ Urnes stavkyrkje), ներկայումս պահպանված ստավկիրկաներից ամենահինը, կառուցվել է մոտավորապես 1130 թվականին։ Այժմ կա բանավեճ, թե որքան եկեղեցի է նախկինում կառուցված եղել նրա տեղում՝ մե՞կ, թե՞ երկու։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է[2]։
Ուրնեսյան ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին հայտնի է պատի վրա 1050 թվականից պահպանված փորագրված տախտակադրվագներով, որոնք ներկայացնում են «ուրնեսյան»՝ այդ ժամանակահատվածում Սկանդինավիայում լայն տարածում ստացած «կենդանական ոճի» տեսակների վերջին ծաղկումը։
Այս ոճի բնորոշ հատկանիշներից է ասիմետրիկությունն ու զարդաքանդակի ալիքային պատկերավորությունը։ Անմիջապես հնարավոր չէ ըմբռնել հիմնական նյութը՝ կենդանի, նման ոչ առյուծի, ոչ շան, օձերով փաթաթված և եղջերուի ոտքերով։ Գոյություն ունեն այս սյուժեի մասին բազմաթիվ տեսություններ։ Հնարավոր է, ինչպես քարերի վրա մի շարք ռունական մակագրություններում, պատկերված է «մթնշաղային աստվածների» մարտերից մեկը։
Ըստ մեկ այլ մեկնաբանության՝ այն հիմնված է սկանդինավյան դիցաբանության վրա։ Որոշները տեսնում է Աշխարհի Ծառի արմատները կրծող Իգդրասիլին։ Հնարավոր է, որ ավելի հանավական վարկած է ճանաչելի քրիստոնեական սիմվոլ առյուծի (քրիստոնեության) և օձի (հեթանոսության) մենամարտը։
Բացառված չէ, որ Նորվեգիայում սկիզբ առած «ուրնեսյան ոճը» ազդել է միջնադարյան եվրոպական մշակույթի վրա։ Ի հայտ գալով Սկանդինավիայում՝ այն փոքր-ինչ տարածվեց Անգլիայում (Եվինգթոնյան տաճար, Սաուզվել Մինստեր և Նորիջայի տաճար)։ 15-րդ դարում Ռուսիայում գոյություն ուներ այս ոճի համանմանություն, սակայն այնտեղ չի գոյատևում և շուտով մահանում է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցու 19֊րդ դարի լուսանկարը
-
Ներկայիս տեսք
-
Հանրահայր հարավային գլխավոր մուտքը 19֊րդ դարում
-
Փայտե փորագրություն
-
Եկեղեցու ներքին հարդարանքը 19֊րդ դարում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.riksantikvaren.no/Ansvarsomraader/Verdensarv
- ↑ «Urnes Stave Church - UNESCO World Heritage Centre». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Прайс У. Архитектура в дереве / Пер. с англ. – М.: БММ, 2006
- Всеобщая история искусств т.6, кн.1. – М.: Государственное издательство «Искусство», 1960 / Под ред. Веймарна Б.В., Колпинского Ю.Д.
- Egenberg I.M. Tarring maintenance of Norwegian medieval stave churches: Characterisation of pine tar during kiln-production, experimental coat procedures a. weathering [Diss.] // Goteborg studies in conservation. – Goteborg: Acta Univ. Gothoburgensis. – 2003. – № 12
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրնեսի ստավկիրկա» հոդվածին։ |
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուրնեսի ստավկիրկա կատեգորիայում։ |
Համաշխարհային ժառանգությունը Նորվեգիայում | ||
---|---|---|
Բրյուգգենի նավաշինարան • Ուրնեսի ստավկիրկա • Հանքափորային Ռյորուս քաղաք • Ալտայի ժայռային պատկերներ • Վեգայի կղզեխումբ • Դուգա Ստրուվե • Գեյրանգեր և Ներյոյ ֆյորդեր |