Հեդալի ստավկիրկա
Հեդալի ստավկիրկա նորվ.՝ Heddal stavkirke | |
---|---|
![]() Եկեղեցու ընդհանուր տեսքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | հիմնակմախքային եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | լյութերականություն |
Թեմ | Diocese of Agder and Telemark? |
Ներկա վիճակ | թանգարան |
Ժառանգության կարգավիճակ | Նորվեգիայի պատմական ժառանգության վայր |
Ճարտարապետական տիպ | հիմնակմախքային եկեղեցի |
Հիմնադրված | 13-րդ դարի սկիզբ |
Գմբեթ | 3 |
![]() | |
![]() | |
heddalstavkirke.no |
Հեդալի ստավկիրկա կամ Հեդալի հիմնակմախքային եկեղեցի (նորվ.՝ Heddal stavkirke), ներկայումս պահպանված հիմնակմախքային եկեղեցիներից ամենամեծը։ Կառուցման հստակ տարեթիվը հայտնի չէ, համենայն դեպս եկեղեցին կառուցվել է 13-րդ դարասկզբին։ Եկեղեցում պահպանվել են ռունական մակագրություններ, որոնք հաղորդում են, որ 1242 թվականին եկեղեցին օծվել է կույս Մարիամի անունով[1]։
Մինչ 1537 թվականը եկեղեցին կաթոլիկական էր, ներկայումս այն լյութերական է։ Ժամերգությունները կատարվում են շաբաթը մեկ, կիրակի օրերին։ Սակայն այցելուների համար մուտքն ազատ է ամեն օր։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շինարարության ժամանակ օգտագործվել է բարձրորակ փայտ, այնպես որ եկեղեցու շենքը մինչև այժմ էլ պարունակում է 13-րդ դարում շինարարության փայտի մեկ երրորդը։ Արտաքինից եկեղեցին պատված է կուպրով, որը պարբերաբար թարմացվում է։ Վերջինս կատարում են փորձառու ալպինիստները։
Եկեղեցին բազմիցս վերակառուցվել և վերանորոգվել է։ Վերջին խոշոր հիմնանորոգումը եղել է 1952-1954 թվականներին, երբ տաճարին վերադարձրին որքան հնարավոր է նախնական տեսքը։ Ներքին հարդարանը նույնպես բազմիցս փոփոխվել է։ Խորանը ստեղծվել է 1667 թվականին անհայտ նկարչի կողմից, որմնանկարները կատարվել են 1668 թվականին, մասամբ բաց են 1300 թվականի որմնանկարները։
Մինչ 1850 թվականը եկեղեցին ուներ զանգեր, հետագայում դրանք տեղափոխվեցին հատուկ ստեղծված զանգակատուն։ Պահպանված ամենահին զանգն արտադրվել է 1647 թվականին, Ամստերդամում։
Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]


Գոյություն ունի հայտնի մի լեգենդ, որի համաձայն, Հեդալի եկեղեցին կառուցել են տեղի 5 արհեստավարժ ֆերմեր 3 օրվա ընթացքում։
Լեգենդի ևս մեկ տարբերակ պատմում է, որ մի օր տեղի ֆերմերը հանդիպել է մի օտակարանի․ ով համաձայնել է 3 օրվա ընթացքում Հեդալում կառուցել նոր եկեցեցի։ Ֆերմերը պետք է կա՛մ վճարեր իր հոգով, կա՛մ կառուցողին երկնքից բերեր արևն ու լուսինը, կա՛մ կռահեր օտարականի անունը։ Երրորդ տարբերակը ֆերմերին ավելի պարզ թվաց, և իսկապես, փորձելով պարզել օտարի անունը նա թափառեց շրջակայքում, և լսեց կնոջ գեղեցիկ մի երգ, որտեղ օտարականին Ֆինն (Finn) էին կոչում․
![]() |
I morgen kommer Finn og bringer oss maanen |
![]() |
Արդյունքում, Ֆիննը, ով պարզվեց՝ տրոլ է, ստիպված եղավ ընտանիքով տեղափոխվել հեռու, որովհետև տանել չէր կարողանում զանգերի ձայնը։ Ասում են, որ հենց այդ տրոլն է կառուցել նաև Նիդարոսի տաճարը, Ավալդսնեսում Սուրբ Օլեֆի եկեղեցին և Լունդի մայր տաճարը[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Ставкирка в Хеддале (Heddal Stave Church, Heddal stavkirke) /Норвегия»։ www.worlds.ru։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-15-ին։ Վերցված է 2015-11-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նորվեգական ստավկիրկա եկեղեցիների մասին։ (անգլերեն)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հեդալի ստավկիրկա կատեգորիայում։ |