Ուորեն Էրլ Բերգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուորեն Էրլ Բերգեր
անգլ.՝ Warren Earl Burger
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 17, 1907(1907-09-17)[1][2][3]
ԾննդավայրՍեյնթ Փոլ, ԱՄՆ
Մահացել էհունիսի 25, 1995(1995-06-25)[1][2][3] (87 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄինեսոտայի համալսարան, William Mitchell College of Law? և Johnson Senior High School?
Մասնագիտությունդատավոր, փաստաբան և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններChief Justice of the United States? և Judge of the United States Court of Appeals for the D.C. Circuit?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ազատության նախագահական շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
 Warren E. Burger Վիքիպահեստում

Ուորեն Էրլ Բերգեր (անգլ.՝ Warren Earl Burger, սեպտեմբերի 17, 1907(1907-09-17)[1][2][3], Սեյնթ Փոլ, ԱՄՆ - հունիսի 25, 1995(1995-06-25)[1][2][3], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), Միացյալ Նահանգների գերագույն դատարանի գլխավոր դատավորը 1969 - 1986 թվականներին։ Նրա նախագահությամբ դատարանը մեկից ավելի որոշում կայացրեց հասարակական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ՝ ներառյալ աբորտը, մահապատիժը, կրոնը, ռասայական բաժանումը կրթական հաստատություններում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մինեսոտայի Սպոլետո քաղաքում մեծ ընտանիքում։ Նրա պապը ՝ Ջոզեֆ Բերգերը, որը գաղթել է Շվեյցարիայից, կռվել է Հյուսիսային կողմում ՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ[5]։

Նա իր մանկությունն անցկացրել է մի ֆերմայում Սպոլետոի ծայրամասում։ Ընտրվել է ուսանողական խորհրդի ղեկավար։ Նա խաղում էր հոկեյ, ֆուտբոլ և զբաղվում էր լողով։ Նա թերթերի համար հոդվածներ է գրել սպորտային թեմաների վերաբերյալ։ 1925 թվականին ավարտել է դպրոցը։

Նշանակվել է նախագահ Ռիչարդ Նիքսոնի կողմից։

1953 թվականին զբաղեցրել է Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ երեք տարի անց նա նշանակվեց Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանի դատավոր։

1986 թվականին հրաժարական տվեց ՝ որպես հանձնաժողովի նախագահ՝ նշելու Միացյալ Նահանգների Սահմանադրության 200-ամյակը։

Թաղված է Արլինգթոնի ազգային գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. https://ancexplorer.army.mil/publicwmv/index.html#/arlington-national/
  5. «ANC Explorer». ancexplorer.army.mil. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուորեն Էրլ Բերգեր» հոդվածին։