Հղիության արհեստական ընդհատումը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հղիության արհեստական ընդհատումը Հայաստանում օրինական է դարձել 1955 թվականի նոյեմբերի 13-ին, երբ Հայաստանը Խորհրդային Միության կազմում էր[1]։ Ըստ 2002 թվականի դեկտեմբերի 11-ին ընդունված օրենքի՝ հղիության արհեստական ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ դիմումի համաձայն, մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կարող է կատարվել բժշկասոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ, անչափահասի դիմումով կատարվում է նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ բժշկական հանձնաժողովի արձանագրության հիման վրա[2][3]։

Երկրում հղիության արհեստական ընդատման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 1996 թվականին, երբ հղիությունների 39.4 տոկոսն ավարտվել է արհեստական ընդհատմամբ։ Ամենացածր ցուցանիշը, 1980 թվականից սկսած, գրանցվել է 2004 թվականին (22.1%)[4]:

Հայաստանում, ինչպես բոլոր նախկին Խորհրդային երկրներում, երկար տարիներ շարունակ հղիության արհեստական ընդհատումը ծնելիության վերահսկման հիմնական միջոցն է եղել։ Հղիության արհեստական ընդհատումը Խորհրդային Միությունում առաջին անգամ օրինականացվել է 1920 թվականին, սակայն արգելվել է 1936 թվականին։ Այս որոշումը վերանայվել է 1955 թվականին, երբ ոչ բժշկական ցուցումով հղիության ընդհատումը թույլատրվեց նախկին Խորհրդային Միությունում։ 2002 թվականին Հայաստանի Հանրապետության խորհրդարանը ընդունեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենք», որը թույլատրում էր մինչև 12 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը։ ՀԺԱՀ 2000 թվականի վերջնական արդյունքները ցույց են տալիս, որ մայրական մահացությունների 10-20 տոկոսի պատճառը հղիության արհեստական ընդհատումն է։ 2005 թվականի տվյալներով այս ցուցանիշը էապես նվազել է՝ հասնելով 5 տոկոսի[1]։

Հղիության ելք[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիությունների գրեթե կեսը (48 տոկոս) ավարտվել է կենդանի ծնունդով։ Մոտավորապես նույն հարաբերություն է կազմում աբորտով ելքերի թիվը (45 տոկոս)։ Բոլոր հղիությունների 7 տոկոսը ավարտվել է ինքնաբեր վիժումով, իսկ 1 տոկոսից քիչը՝ մեռելածնությամբ։ Աբորտով ավարտվող հղիություների մասնաբաժինը զգալիորեն աճում է կնոջ տարիքին զուգընթաց։ Աբորտով ավարտված հղիություններն ըստ տարիքի բաշխվել են հետևյալ կերպ՝ 15-19 տարիքային խումբ՝ շուրջ 10 տոկոս, 20-24 տարիքային խումբ՝ 27 տոկոս, 25-34 տարիքային խումբ՝ 54 տոկոս, 35-44 տարիքային խումբ՝ 72 տոկոս։ Աբորտով ավարտվող հղիություների մասնաբաժինը նաև աճում է հղիության հերթականությանը զուգընթաց. այսպես՝ առաջին հղիության միայն 2 տոկոս է ավատրվում աբորտով, մինչդեռ հիգերորդ և բարձր դեպքեում՝ 79 տոկոս։

Գյուղական և քաղաքային բնակավայրերի միջև տարբերությունը չնչին է. գյուղական բնակավայրերի կանայք ավելի շատ են հակված աբորտի (հարաբերությունը համապատասխանաբար 48 և 42 տոկոս)։ Գոյություն ունի աբորտի և կրթական մակարդակի միջև կորագիճ կապ։ Աբորտով ավարտված հղիություններն ըստ կրթական մակարդակի բաշխվել են հետևյալ կերպ՝ հիմնական կրթություն՝ շուրջ 38 տոկոս, միջնակարգ կրթություն՝ 48 տոկոս, միջին-մասնագիտական կրթություն՝ 44 տոկոս, բարձրագույն կրթություն՝ 42 տոկոս։ Էական տարբերություն կա մարզերի միջև։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շիրակի մարզում (56 տոկոս), իսկ ամենացածրը՝ Արարատի մարզում (31 տոկոս)։

2000-2005 թվականներին հղիության արհեստական ընդհատման ցուցանիշը նվազել է 10 տոկոսով՝ 55 տոկոս 2000 թվականին, 45 տոկոս 2005 թվականին։ Կենդանի ծնունդով ավարտված հղիությունների մասնաբաժինն ընդհակառակը՝ աճել է։

Աղյուսակը ցույց է տալիս ՀԺԱՀ 2005 հետազոտության նախորդող 3 տարիների ընթացքում տեղի ունեցած հղիությունների ելքերի տոկոսային բաշխումը (այսինքն, մոտ 2002 թվականի հոկտեմբերից մինչև 2005 թվականի հոկտեմբեր)[5]
Հիմնական բնութագրիչներ Հղիության ելք Ընդամենը Հղիությունների
քանակ
Կենդանի
ծնունդ
Աբորտ Ինքնաբեր
վիժում
Մեռելածին
Տարիքը հղիության
ելքի ժամանակ
<20 81.2 8.6 10.2 0.0 100.0 121
20-24 67.1 27.2 5.6 0.1 100.0 672
25-34 38.1 54.2 7.4 0.3 100.0 949
25-44 20.8 72.9 5.3 1.0 100.0 234
45-49 14
Հերթական ծնունդ
Առաջին 90.0 1.5 8.5 0.0 100.0 456
Երկրորդ 79.3 12.2 8.3 0.1 100.0 349
Երրորդ 37.5 57.5 5.0 0.0 100.0 319
Չորրորդ 23.3 70.4 6.2 0.0 100.0 292
Հինգ և բարձր 14.6 79.1 5.4 0.9 100.0 574
Բնակավայր
Քաղաքային 50.3 42.2 7.3 0.3 100.0 1,190
Գյուղական 45.2 48.8 5.7 0.3 100.0 800
Մարզ
Երևան 50.1 42.0 7.5 0.4 100.0 755
Արագածոտն 46.9 45.5 7.6 0.0 100.0 123
Արարատ 65.8 31.0 2.9 0.3 100.0 135
Արմավիր 42.9 49.6 7.5 0.0 100.0 176
Գեղարքունիք 42.8 52.8 4.4 0.0 100.0 172
Լոռի 49.7 42.9 7.5 0.0 100.0 122
Կոտայք 45.0 48.1 6.9 0.0 100.0 186
Շիրակ 37.7 56.2 4.5 1.6 100.0 142
Սյունիք 56.8 32.7 10.5 0.0 100.0 70
Վայոց ձոր 41.7 50.9 7.3 0.0 100.0 22
Տավուշ 44.4 49.8 5.5 0.3 100.0 89
Կրթություն
Հիմնական 51.8 38.1 8.3 1.9 100.0 145
Միջնակարգ 43.5 47.9 8.3 0.3 100.0 817
Միջին-մասնագիտական 51.3 44.4 4.3 0.0 100.0 599
Բարձրագույն 51.8 41.9 6.3 0.0 100.0 429
Բարեկեցության
մակարդակ
Ամենացածր 41.8 53.1 4.5 0.6 100.0 416
Ցածր 47.2 44.7 8.2 0.0 100.0 423
Միջին 55.1 39.8 5.0 0.1 100.0 334
Բարձր 49.6 40.3 9.5 0.7 100.0 434
Ամենաբարձր 48.8 45.6 5.6 0.0 100.0 384
Ընդամենը 48.2 44.8 6.7 0.3 100.0 1,990

2010 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիությունների տասից գրեթե վեցը (63 տոկոս) ավարտվել է կենդանի ծնունդով, իսկ տասից երեքը՝ աբորտով (29 տոկոս)։ Բոլոր հղիությունների 8 տոկոսն ավարտվել է ինքնաբեր վիժումով, իսկ 1 տոկոսից քիչը՝ մեռելածնությամբ։ Աբորտով ավարտվող հղիություների մասնաբաժինը նկատելիորեն աճում է կնոջ տարիքին և հղիության հերթականությանը զուգընթաց։ Աբորտով ավարտված հղիություններն ըստ տարիքի բաշխվել են հետևյալ կերպ՝ 15-19 տարիքային խումբ՝ շուրջ 10 տոկոս, 20-24 տարիքային խումբ՝ 18 տոկոս, 25-34 տարիքային խումբ՝ 39 տոկոս, 35-44 տարիքային խումբ՝ 42 տոկոս։

Չնայած նրան, որ տարբերությունն ըստ գյուղական և քաղաքային բնակավայրերի չնչին է, այնուամենայնիվ, ի տարբերություն քաղաքաբնակ կանանց, վերջին հղիությունը կենդանի ծնունդով ավարտվել է փոքր-ինչ ավելի շատ թվաքանակով գյուղաբնակ կանանց շրջանում (համապատասխանաբար՝ 62 և 66 տոկոս)։ Աբորտով ավարտված հղիությունների նշանակալի տարբերություն կա մարզերի միջև։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արմավիրում՝ 40 տոկոսՍյունիքում՝ 6 տոկոս, իսկ ամենացածրը Սյունիքում՝ 6 տոկոս։ Այնուհանդերձ, ՀԺԱՀ-ն որոշ մարզերի տվյալներ ստացել է հիմնվելով եոքր թվերի վրա։ Գոյություն ունի կորագիծ հարաբերակցություն աբորտի և կրթական մակարդակի միջև՝ աբորտով ավարտված հղիությունների մասնաբաժինը աճում է կնոջ կրթական մակարդակի նվազման զուգընթաց։ Հիմնական կրթություն ունեցող կանանց շրջանում աբորտով ավարտված հղիությունների ամենաբարձր ցուցանիշն է (37 տոկոս), միջնակարգ և ավելի բարձր կրթական մակարդակ ունեցող կանանց 21 տոկոսի։ Թեպետ աբորտի և բարեկեցության մակարդակի միջև կապը հստակ չէ, այդուհանդերձ, ի համեմատ բարեկեցության մյուս ենթախմբերի, բարեկեցության ամենացածր և միջին ենթախմբերի կանանց վերջին հղիությունն առավել հաճախ է ավարտվել աբորտով։

2000-2010 թվականներին աբորտով ավարտված հղիությունների մասնաբաժինը նվազել է՝ ՀԺԱՀ 2000-ի արդյունքում գրանցված 55 և ՀԺԱՀ 2005-ին՝ 45 տոկոսից մինչև ՀԺԱՀ 2010-ին արձանագրված 29 տոկոս ցուցանիշը։ Կենդանի ծնունդով ավարտված հղիությունների մասնաբաժինն ընդհակառակը՝ աճել է ՀԺԱՀ 2000-ի արդյունքում գրանցված 38 տոկոսից, ՀԺԱՀ 2005-ին կազմելով 48 տոկոս, իսկ ՀԺԱՀ 2010-ի արդյունքում՝ 63 տոկոս (ՀՀ ԱՎԾ և այլք, 2001 և 2006 թ)։

Աղյուսակը ցույց է տալիս ՀԺԱՀ 2010 հետազոտության նախորդող 3 տարիների ընթացքում տեղի ունեցած հղիությունների ելքերի տոկոսային բաշխումը (այսինքն, մոտ 2007 թվականի նոյեմբերից մինչև 2010 թվականի նոյեմբեր)[6]
Հիմնական բնութագրիչներ Հղիության ելք Ընդամենը Հղիությունների
քանակ
Կենդանի
ծնունդ
Աբորտ Ինքնաբեր
վիժում
Մեռելածին
Տարիքը հղիության
ելքի ժամանակ
<20 81.8 7.0 11.2 0.0 100.0 98
20-24 75.3 17.6 7.0 0.0 100.0 563
25-34 54.5 38.6 6.7 0.1 100.0 665
25-44 44.9 42.4 12.1 0.6 100.0 127
45-49 100.0 3
Հերթական ծնունդ
Առաջին 91.3 1.9 6.7 0.2 100.0 426
Երկրորդ 79.3 13.2 7.5 0.0 100.0 365
Երրորդ 46.6 45.2 8.1 0.1 100.0 247
Չորրորդ 40.6 51.7 7.3 0.3 100.0 167
Հինգ և բարձր 24.9 66.2 9.0 0.0 100.0 252
Բնակավայր
Քաղաքային 62.0 29.3 8.6 0.1 100.0 859
Գյուղական 65.5 28.3 6.2 0.1 100.0 598
Մարզ
Երևան 62.7 29.2 8.1 0.0 100.0 466
Արագածոտն 89.3 8.7 2.0 0.0 100.0 48
Արարատ 81.4 16.1 2.5 0.0 100.0 82
Արմավիր 52.4 39.7 7.9 0.0 100.0 166
Գեղարքունիք 67.2 24.4 8.4 0.0 100.0 103
Լոռի 69.2 16.8 14.0 0.0 100.0 102
Կոտայք 61.0 34.8 3.7 0.5 100.0 157
Շիրակ 54.4 38.1 7.4 0.0 100.0 175
Սյունիք 79.9 6.0 13.0 1.1 100.0 47
Վայոց ձոր 69.4 22.5 8.1 0.0 100.0 36
Տավուշ 56.1 35.9 7.6 0.4 100.0 75
Կրթություն
Հիմնական 61.2 36.5 2.2 0.0 100.0 68
Միջնակարգ 60.5 30.8 8.6 0.2 100.0 595
Միջին-մասնագիտական 62.2 31.4 6.4 0.1 100.0 454
Բարձրագույն 70.8 20.7 8.6 0.0 100.0 339
Բարեկեցության
մակարդակ
Ամենացածր 59.6 36.0 4.2 0.2 100.0 309
Ցածր 68.8 24.1 6.8 0.4 100.0 278
Միջին 57.4 35.2 7.5 0.0 100.0 319
Բարձր 67.2 21.5 11.2 0.0 100.0 291
Ամենաբարձր 65.4 26.0 8.6 0.0 100.0 259
Ընդամենը 63.4 28.9 7.6 0.1 100.0 1,457

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]