Jump to content

Ուշուայա (դեպարտամենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուշուայա
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ԿարգավիճակԱրգենտինայի դեպարտամենտ
Մտնում էՀրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ
ՎարչկենտրոնՈւշուայա
ԲԾՄ838 մետր
Բնակչություն80 371 մարդ (մայիսի 18, 2022)[1]
Տարածք9390 կմ² և 7150 կմ²
Սահմանակցում էTolhuin Department?, Չիլիական Անտարկտիկա և Տիերա դել Ֆուեգո

Ուշուայա (իսպ.՝ Ushuaia), Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիների պրովինցիայի դեպարտամենտ[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշուայան զբաղեցնում է Հրո Երկիր կղզու արգենտինական մասի հարավային հատվածը, Էստադոս կղզին և մոտակա փոքր կղզիները։ Հյուսիսային մասում տեղակայված է Ռիո Գրանդեն։ Պրովինցիայի տվյալ երկու դեպարտամենտները փաստացի վերահսկվում են Արգենտինայի կողմից։ Հրո Երկրի մյուս երկու դեպարտամենտների (Արգենտինական Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ) նկատմամբ Արգենտինայի իրավունքները վիճարկվում են։

Ուշուայայի ամենաբարձր կետը Մոնտե Օլիվիան է, որը գտնվում է ծովի մակարդակից 1326 մետր բարձրության վրա։

Կլիման խստաշունչ է՝ զով ամառներով (մոտ +10°С) և մեղմ ձմեռներով (մոտ 0°С)։ Տեղումների քանակը համեմատաբար քիչ է (տարեկան 500-550 մմ), գոլորշիացումը ևս թույլ է։ Գերակշռում է ամպամած, քամոտ եղանակը։ Անձրևոտ օրերի թիվը կազմում է տարեկան 200-220։

Ափամերձ տարածքները և լեռների լանջերը՝ մինչև 500-600 մետր բարձրությունը, ծածկված են Մագելանյան անտառներով։ Ափին կան ծովային թռչուններ, այդ թվում՝ Մագելանյան պինգվին, ինչպես նաև հարավային ծովառյուծի և հարավամերիկյան ծովարջի թաքստոցներ։

Ուշուայայի տարածքում են գտնվում Տյերրա դել Ֆուեգո ազգային պարկը, աշխարհի ամենահարավային երկաթուղին (անգլ.՝ FCAF), Ֆանյանո և Էսկոնդիդո լճերը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշուայայի մշտական բնակչությունը կազմում է 56 956 մարդ (2010)[3][4], իսկ տուրիստական սեզոնոնին (դեկտեմբեր-մարտ) ավելանում է մինչև 70 հազար։ Գործնականում գրեթե ամբողջ բնակչությունը ապրում է դեպարտամենտի ծայր հարավային Ուշուայա քաղաքում։ Դեպարտամենտի մյուս երկու մշտական բնակավայրերում՝ Լագո Էսկոնդիդոյում և Պուէրտո Ալմանսայում, բնակվում է, համապատասխանաբար, 70 և 20 մարդ։

Կարևորագույն բնակավայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայր
Բնակավայր
(իսպ.)
Կատեգորիա Բնակչության թիվ (2010) Կոորդինատներ
1
Ուշուայա[5]
Ushuaia
քաղաք
56593
54°48′48″ հվ. լ. 68°19′54″ ամ. ե.HGЯO

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 2022 Argentina census
  2. «Provincia según localidad. Población censada en 1991 y población por sexo en 2001.». Archivado desde el original el 17 de julio de 2010. Consultado el 2 de septiembre de 2010.
  3. Результаты переписи населения 2010 года Արխիվացված 2017-11-07 Wayback Machine (իսպ.)
  4. «Provincia según departamento. Población, superficie y densidad. Años 1991 y 2001». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  5. Населенные пункты департамента Рио-Гранде(անգլ.)