Մագելանյան անտառներ
Բնակավայր | ||
---|---|---|
Մագելանյան անտառներ | ||
Երկիր | Չիլի | |
|
Մագելանյան անտառներ (իսպ՝. Bosque Subpolar Magallánico), էկոտարածաշրջան, որը ներառում է Արգենտինայի և Չիլիի հարավային տարածքները՝ Հարավային Պատագոնիան և Հրո երկիր կղզեխումբը[1]։ Դրանք Երկիր մոլորակի ծայրհարավային անտառազանգվածն են, որից հյուսիս տարածվում են Վալդիվյան անտառներն ու Պատագոնական անապատը։ Մերձբևեռային այդ անտառները նեոտրոպիկ էկոգոտու մի մասն են հանդիսանում։ Դրանցում գերակշռում են բարեխառն գոտուն բնորոշ լայնատերև ու խառը անտառները;
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագելանյան անտառների զբաղեցրած ընդհանուր տարածքը 150 հազար քառակուսի կիլոմետր է; Կլիման խոնավ է, ծովային, սառնավուն ամառներով (օդի միջին ջերմաստիճանը +10 է կազմում) և մեղմ ձմեռներով (միջինը՝ մոտավորապես 0 աստիճան)։ Տեղումներ լինում են ողջ տարվա ընթացքում, ձմռանը՝ գերազանցապես թաց ձյան, ամռանը՝ անձրևների, հազվադեպ՝ նաև ձյան տեսքով։ Տեղումների տարեկան քանակությունը արևմտյան մասում միջին հաշվով կազմում է 4 հազար, արևելքում՝ 500 միլիմետր։
Ուժեղ քամիների պատճառով անտառներում մեծ տոկոս են կազմում ծռված բներով ծառերը։ Բուսական աշխարհի տիպական ներկայացուցիչներն են մագելանյան մայտենուսը, նոտոֆագուսի հարավամերիկյան տարատեսակները, Վինտերի դրիմիսը, Misodendrum punctulatum-ը, պիլգերոդենդրոնը, չիլիական գետնամորին, սամշիտատերև ծորենին։
Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից են աշխարհի ամենափոքրաչափ եղնիկները՝ պուդուները, հարավային ջրասամույրները (Lontra provocax), հյուսիսային կողմերում հանդիպում են կատվառյուծներ՝ պումաներ։ Թռչնաշխարհը ներկայացնում են մագելանյան փայրփորիկը (Campephilus magellanicus), պատագոնյան ծաղրասարյակը (Mimus patagonicus), Phrygilus patagonicus-ը։ Ծովափերին հանդիպում են ճայեր, մրրկահավեր, ալբատրոսներ, պինգվիններ, ջրածիծառներ։
Արգենտինայի և Չիլիի Մագելանյան անտառներում առանձնացված են մեկ տասնյակից ավելի ազգային պարկեր և հատուկ պահպանության ենթակա գոտիներ։
Հատուկ պահպանվող տարածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգենտինայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիլիում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Katalalixar ազգային արգելոց
- Bernardo O'Higgins ազգային պարկ
- Torres del Paine ազգային պարկ
- Alacalufes ազգային արգելոց
- Alberto de Agostini ազգային պարկ
- Cabo de Hornos ազգային պարկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ World Wildlife Fund; C.Michael Hogan. 2010. Magellanic subpolar forests. Encyclopedia of Earth, National Council for Science and the Environment. Washington DC
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Magellanic subpolar forests (World Wildlife Fund)