Մագելանյան պինգվին
Մագելանյան պինգվին | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Spheniscus magellanicus
Forster, 1781
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Մագելանյան պինգվիններ (լատին․՝ Spheniscus magellanicus), աչքավոր պինգվինների ցեղի թռչուն։ Անվանակոչվել է ի պատիվ Ֆեռնան Մագելանի, ով առաջինն է հայտնաբերել նրանց բնակավայրը։
Արեալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրման հիմնական արեալ համարվում են Ֆոլկլենդյան կղզիները, պատագոնյան ափը (Հարավային Ամերիկայում), Խուան Ֆեռնանդես կղզեխումբը։ Առանձին տեսակներ հանդիպել են Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսային շրջաններում և Պերուի հարավում։ Բնակվում են նաև Հարավային Ամերիկայի ափերին՝ Կոկվիմբոյից (Չիլի) հյուսիս։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասուն առանձնյակները կարող են լինել 70-80 սմ, իսկ քաշը կազմում է 5-6 կգ։ Մեջքի վերին հատվածը սև է, առջևի հատվածը՝ սպիտակ, պարանոցի վրա երկու կամ մեկ սև շերտագծով։ Կտուցը և թաթերը մուգ մոխրագույն է, կարմիր կամ նարնջագույն երանգով։
Մագելանյան պինգվինների թվաքանակը կազմում է մոտավորապես 1,8 միլիոն առանձնյակ[1]։
Կյանքի տևողությունը մոտ 15 տարի է, ավելի հազվադեպ 20 տարի, անազատության մեջ ապրում են 20-25 տարի։ Մագելանի պինգվինը սնվում է մանր ձկներով։ Բույնը կառուցում են փափուկ գրունտների արանքում։ Բազմանում են ձվադրելով։ Ձվերի վրա նստում են և էգը և արուն։ Ինկուբացիոն շրջանը տևում է 40 օր։
18-19-րդ դարերում մագելանի պինգվինները սկսեցին քշվել եվրոպացիների կողմից, որոնք մեծ թվով հայտնվել էին Մագդալենա և Մարտա կղզիներում։ Միայն Մագդալենա կղզում եվրոպացիները 1 տարում քշեցին 14 հազար պինգվինների։ Կենդանիների թվաքանակն սկսեց պակասել։ Եվ, չնայած որ ներկայումս այդ կղզիներում ազգային պարկ կա, թվաքանակը միևնույն է չի ավելանում։ Թվաքանակի վրա ազդում են նաև զբոսաշրջիկները, ովքեր անհանգստացնում են նրանց և ոչնչացնում նրանց բները։ Նրանց ձվերը վաճառվում են, որը ևս ազդում է նոր սերնդի ավելացման վրա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագելանյան պինգվին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագելանյան պինգվին» հոդվածին։ |
|