Էստադոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էստադոս
Տեսակկղզի
Երկիր Արգենտինա
ՎարչատարածքՀրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ
Երկարություն63 կմ
Լայնություն15 կմ
ԲԾՄ94 մետր
Մակերես501 կմ²
Մասն էՀրո երկիր
Աշխարհագրական տեղադրությունԱտլանտյան օվկիանոս
Ջրլիցի ափինԱտլանտյան օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ

Էստադոս (իսպ՝. Isla de los Estados), Արգենտինային պատկանող կղզի Հրո Երկիր կղզեխմբում՝ նրա գլխավոր կղզուց դեպի արևելք։ Տարածքը՝ 534 քառակուսի կիլոմետր։ Արգենտինայի իշխանությունների կողմից կղզին հայտարարվել է պետականորեն պահպանվող բնապահպանական, պատմական և զբոսաշրջային տարածք։

Աշխարհագրությունը և կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստադոս կղզու ռելիեֆը լեռնային է, ափերը խիստ կտրտված են։ Արևմուտոից արևելք ձգվում է 63 կիլոմետր, իսկ լայնությունը 4-8 կիլոմետր է։ Հրո Երկիր կղզուց բաժանված է Լե Մեր նեղուցով։ Էստադոսում կան սառցադաշտային ծագման մի քանի լճեր;

Այս կղզու մասին նշանավոր արկածային գրող Ժյուլ Վեռնը գրել է «Փարոսը աշխարհի ծայրին» վեպում, որտեղ զգալի անճշտություններով է ներկայացրել Էստադոսի կլիման։ Իրականում ձմեռն այստեղ մեղմ է, ձյունածածկույթը՝ անկայուն, իսկ ամռանն էլ, չնայած Անտարկտիդայի մոտիկությանը, կղզին ամբողջությոմբ պատվում է կանաչով։ Քամիներից պաշտպանված վայրերում պատահում են նաև հարավային հաճարենու անտառներ, որոնցում, մարդկային միջամտության շնորհիվ, լայն տարածում են ստացել եղնիկներ ու վայրի այծեր։ Կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչներից կարելի է նշել պինգվիններին, փոկերին, ծովաճայերին, ջրագռավներին։ Սկսած տասնութերորդ դարի վերջերից՝ կղզին փոկորսության՝ աշխարհում հայտնի կենտրոններից մեկն է համարվում[1]։ Կարևոր է հիշատակել նաև, որ Էստադոսը Ատլանտյան օվկիանոսի ծայրհարավային այն եզակի վայրերից է, որտեղ հանդիպում են մագելանյան կոչվող ցեղատեսակի պինգվինների գաղթօջախներ[2]։

Ձմռանը կղզու մերձակա ջրերում սառցաբեկորներ հազվադեպ են պատահում։ Տարվա այդ եղանակին օդի միջին ջերմաստիճանը մոտ է զրոյին, իսկ ամռանը ցերեկային միջին ջերմաստիճանը կազմում է +12-15 °C:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստադոս կղզին 1615 թնվականին հայտնաբերել են հոլանդացի ծովագնացներ Լեմերն ու Սհաուտենը և անվանել են Նահանգների երկիր (Estados բառը հենց այդպես է թարգմանվում), քանի որ կարծել են, թե այդ կղզին այսպես կոչված՝ Հարավային Անտեսանելի երկրի հյուսիսային ծայրամասն է։

Էստադոսում միակ բնակավայրը նրա հյուսիսային ափին 1978 թվականին հիմնադրված Puerto Parry նավակայանն է՝ ընդամենը չորս ծովայիններից բաղկացած անձնակազմով, որը 45 օրը մեկ հերթափոխվում է։ Նրանց խնդիրն է՝ հետևել բնապահպանական իրավիճակին ու նավերի տեղաշարժին, հարկ եղած դեպքում օգնություն ցույց տալ պատահարների հանդիպածներին[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ponce, Juan; Fernandez, Marilen (2014). Climate and Environmental History of Isla de Los Estados, Argentina. Srpinger. ISBN 978-94-007-4362-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. James Colnett, Robert Galois (2004) A Voyage to the North West Side of America: The Journals of James Colnett, 1786-89, published by UBC Press, 978-0-7748-0855-2. 441 pages
  2. C. Michael Hogan (2008) Magellanic Penguin, GlobalTwitcher.com, ed. N. Stromberg Արխիվացված 2012-06-07 Wayback Machine
  3. In search of the lighthouse at the end of the world. (In Spanish)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստադոս» հոդվածին։