Ույղուրերեն (/ˈwiːɡər/[9][10]ئۇيغۇر تىلى, Уйғур тили, Uyghur tili, Uyƣur tili or ئۇيغۇرچە, Уйғурчә, Uyghurche, Uyƣurqə), նախկինում հայտնի որպես "Արևելյան թուրքերեն", Թյուրքական լեզվախմբի լեզու, որով խոսում են 10-15 միլիոն մարդ, խոսվում է Ույղուրների կողմից արևմտյան Չինաստանի Սինծյան նահանգում։ Ույղուրերեն խոսաղներիմեծ համայնք կա նաև Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում։ Ույղուրերենը ՍինծյանիՊաշտոնական լեզուն է։ Այնտեղ այն կիրառվում է և՛ բանավոր, և՛ գրավոր խոսքում, ինչպես նաև ռադիոյով և հեռուստացույցով[11]։
Ույղուրերնը պատկանում է Թյուրքական լեզվախմբիԿառլուկական ենթախմբին, որի մեջ մտնում է նաև Ուզբեկերենը։ Ինպես այլ Թյուրքական լեզվախմբի լեզուներ, ույղուրերենը նույնպես ունի սինհարմոնիա և ագլուտինացիա, ունի նաև գոյականական դասերի և քերականական սեռերի պակաս:Ի հավելում թյուքական լեզուների ազդեցությանը ույղուրերնեի վրա մեծ ազդեցություն է գործել պարսկերենը և Արաբերենը, իսկ վերջերս Չինարենը և Ռուսերենը։
Վերափոխված արաբահենք գրերի համակարգը ամենատարածվածն է և միակ ստանդարտացվածն է Չինաստանում, չնայած այլ տեսակի գրերի համակարգեր են օգտագործվում պատմական նպատակներով։ 2 լատինատառ և մեկ կիրիլատառ այբուբեններ նույնպես օգտագործվում են, չնայած շատ ավելի քիչ դեպքերում։