Ուիլյամ Հարիսոն Էյնսվորթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Հարիսոն Էյնսվորթ
Ծնվել էփետրվարի 4, 1805(1805-02-04)[1][2][3][…]
ԾննդավայրՄանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Վախճանվել էհունվարի 3, 1882(1882-01-03)[2][3][4][…] (76 տարեկան)
Վախճանի վայրReigate, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
ԳերեզմանԿենսալ Գրին գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, լրագրող և վիպասան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունՄանչեստրի Քերականական դպրոց
Ուշագրավ աշխատանքներThe Lancashire Witches?
Изображение автографа
 William Harrison Ainsworth Վիքիպահեստում

Ուիլյամ Հարիսոն Էյնսվորթ (անգլ.՝ William Harrison Ainsworth, փետրվարի 4, 1805(1805-02-04)[1][2][3][…], Մանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - հունվարի 3, 1882(1882-01-03)[2][3][4][…], Reigate, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]) , անգլիացի վիպագիր։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Հարիսոն Էյնսվորթը ծնվել է 1805 թվականի փետրվարի 4-ին Մանչեստր քաղաքում։ Փաստաբանի որդի էր, պատրաստվում էր փաստաբան դառնալ, բայց 19 տարեկանից իրեն նվիրել է բացառապես գրականությանը։

Նրա առաջին վեպը՝ «Sir John Chiverton»-ը, լույս է տեսել 1826 թվականին։ Ճանապարհորդելով Շվեյցարիայում և Իտալիայում՝ նա, տուն վերադառնալով, հրատարակել է «Rookwood» վեպը (1834 թվական), որը մեծ հաջողություն է ունեցել, և «Crichton» վեպը(1837 թվական)՝ փաստելով իր չափազանց հարուստ երևակայութունը։ Լոնդոնյան գողերի կյանքի մասին նրա «Jack Scheppard» վեպը (3 հատոր, 1839 թվական) թերևս Էժեն Սյուին առաջին միտքն է հուշել իր «Mystères de Paris»-ի համար, որը բոլոր առումներով զիջել է։

Էյնսվորթի վեպերի մեծ մասի սյուժեն անգլիական պատմությունից է վերցված, որոշները՝ Ֆրանսիայի պատմությունից. ընդ որում, նա անգույն երկխոսություններում փոխանցել է միայն պատմական մերկ փաստեր ՝ դրանք համեմելով կոմիկական ինտրիգներով և ուրվականների ու ոգիների տարբեր էպիզոդներով։ Նրա վեպերից ամենահայտնիները եղել են «Guy Fawkes» (1840 թվական), «The Tower of London» (1840 թվական), «The Lancashire witches» (1848 թվական), «The Constable of Bourbon» (1866 թվական) գործերը և «Old Court»-ը (1867 թվական), «Myddleton Pomfret»-ը (1868 թվական), «Hilary S-t Joes» -ը(1870 թվական)՝ վերցված անգլիական ժամանակակից կյանքից։ 1855 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն՝ «Ballads, romantic, phantastic and humorous»-ը։ Էյնսվորթի վեպերի մեծ մասը հայտնվել է իր իսկ ամսագրերում՝ «Ainsworth’s Magazine», «Sunday Times», «New Monthly Magazine» և «Bentley’s Miscellany». նրանք մեծ հաջողություն են ունեցել Ամերիկայում և թարգմանվել են եվրոպական այլ լեզուներով, այդ թվում և ռուսերեն

Ուիլյամ Հարիսոն Էյնսվորթը վախճանվել է 1882 թվականի հունվարի 3-ին Ռեյգաթ քաղաքում[5]։

Էյնսվորթի եղբորորդին՝ Ուիլյամ Ֆրենսիս Էյնսվորթը (1807-1896 թվականներ), հայտի բժիշկ էր, երկրաբան և ճանապարհորդ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 30. — ISBN 978-2-221-06888-5
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. «Айнсворт, Вильям Гаррисон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Հարիսոն Էյնսվորթ» հոդվածին։