Շքանարգիզազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շքանարգիզազգիներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae)
J.St.-Hil., 1805

Շքանարգիզազգիներ (լատին․՝ Amaryllidáceae), միաշաքիլ բույսերի ընտանիք։ Ավելի վաղ այս ընտանիքը սովորաբար ներառել են Շուշանածաղկավորների կարգում, APG II դասակարգման համակարգում ընտանիքը ներառված է Asparagales ընտանիքում։

Բուսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքանարգիզազգիների մեծամասնությունը սոխուկավոր բազմամյա խոտաբույսեր են, երբեմն հզոր կոճղարմատով և պալարասոխուկներով։

Տերևները հերթադիր են, շատ տեսակների մոտ հյութալի, պատված մոմե նստվածքով կամ խիտ խավավոր։

Ծաղկելիս բույսին բնորոշ է երկսեռ ակտինոմորֆ և զիգոմորֆ ծաղիկները՝ հովանոցում հավաքված փնջեր կամ գլխիկներ, հազվադեպ ծաղիկները միայնակ են։ Ծաղկաբույլը մինչև ծաղկելը պատված է թաղանթավոր ծածկույթով, մանրածաղիկ տեսակների մոտ վառ գունավորված է։ Ծաղկապատյանը պարզ է, վեցանադամյա (երկու եռանդամ շրջաններից), պսականման, մեծ մասամբ սերտաճած կամ ազատ, մասամբ էլ պսակաթերթիկով։ Առէջները վեցն են, հազվադեպ՝ ավելի քիչ կամ շատ։ Վարսանդը կազմված է երեք սովորաբար սերտաճած պտղատերևներից։ Շուշանազգիներ ընտանիքի բույսերից տարբերակիչ հատկանիշներից մեկը շքանաքգիզազգիների ստորին սերմնարանն է[1]։

Ծաղկի բանաձևն է՝ [2]։

Պտուղը տուփիկ է, հազվադեպ՝ հատապտուղ[1]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի արեալը ընդգրկում է բոլոր մայրցամաքները, բացի Անտարկտիդայից․ շքանարգիզազգիները հատկապես առատ են արևադարձային և մերձարևադարձային գոտիներում՝ Կապի բուսական շրջան, Կենտրոնական և Հարավային Ամերիկա։ Ռուսաստանում և հարակից երկրներում կան 7 ցեղ և 30 տեսակ։

Գյուղատնտեսական նշանակություն և կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոխ ցեղի որոշ տեսակներ մարդու կողմից սովորաբար կիրառվում է սննդի մեջ որպես համեմունք։

Որոշ շքանարգիզազգիներ կիրառվում են բժշկության մեջ և հեմեոպաթիայում[1]։

Որոշ տեսակների հյութը պարունակում է ալկալոիդներ, որոնք կարող են մարդու մաշկի հետ շփումից առաջացնել այրվածքներ։ Շատ տեսակների սոխուկներ թունավոր են՝ իրենց մեջ ալկալոիդներ պարունակելու պատճառով։ Թունավորների են պատկանում Սպիտակածաղիկ և Ձնծաղիկ ցեղերը[1]։

Ունգերնիայի սոխուկներից ստացվում է սոսինձ[1]։

Նարգիզի տեսակները եթերայուղաբեր են[1]։

Ցեղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տարբեր տվյալների՝ ընտանիքի մեջ մեջ են մտնում 60-75 ցեղ և ավելի քան 2000 տեսակ։ GRIN տվյալներով ընտանիքի մեջ են մտնում 66 ցեղ, այդ թվում՝ երկու հիբրիդային ցեղ։ The Plant List 2013 թվականի տվյալներով՝ ընտանիքի մեջ է մտնում 80 ցեղ[3] և 2258 տեսակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Энциклопедический словарь лекарственных, эфирномасличных и ядовитых растений / Сост. Г. С. Оголевец. — М.: Сельхозгиз, 1951. — С. 17. — 584 с.
  2. Андреева И. И., Родман Л. С. Ботаника. — 3-е, перераб. и доп. — М.: Колос, 2005. — С. 471. — 528 с. — ISBN 5-9532-0114-1
  3. Амариллисовые на сайте The Plant List(անգլ.)(լատ.) (Ստուգված է 28 Հունիսի 2015)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Амариллисовые // А — Ангобая советская энциклопедия. — М. : Советская энциклопедия, 1969. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 1).
  • «Амариллевые». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Артюшенко З. Т. Амариллисовые СССР. — Л.: Наука, 1970. — С. 124—157.
  • Meerow A. W., Fay M. F., Guy C. L., Li Q.-B., Zaman F. Q. & Chase M. W. 1999. Systematics of Amaryllidaceae based on cladistic analysis of plastid sequence data //American Journal of Botany. 86:1325-1345 Արխիվացված 2008-09-07 Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Под редакцией А. Л. Тахтаджяна, главный редактор чл.-кор. АН СССР, проф. А.А. Федоров Семейство амариллисовые (Amaryllidaceae) // Жизнь растений: в 6-ти томах. — М.: Просвещение.. — 1974. в «Жизни растений» (Ստուգված է 3 Սեպտեմբերի 2009)
  • Амариллисовые Чили
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շքանարգիզազգիներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շքանարգիզազգիներ» հոդվածին։