Կապի բուսական շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապի բուսական շրջան
ՏեսակԲուսաբաշխաբանություն
Կազմված էՍեղանաձև լեռան ազգային պարկ, Դե Հոոպ արգելավայր, Boosmansbos Wilderness Area?, Baviaanskloof Mega Reserve?, Բուլանդ լեռնային համակարգ, Swartberg?, Groot Winterhoek? և Սեդերբերգ
Երկիր ՀԱՀ
Մակերես78 555 կմ², 1 094 742 հեկտար և 798 514 հեկտար
Կապի բուսական շրջանը գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում
Կապի բուսական շրջան
Կապի բուսական շրջանը գտնվում է Երկիրում
Կապի բուսական շրջան
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1007bis
ռուս..անգլ..ֆր.
Ֆինբոշներ Արևմտյան Կապում

Կապի բուսական շրջան (անգլ.՝ Cape Floristic Region), բուսական շրջան Հարավային Աֆրիկայի հարավային գագաթի տարածքում։ Սա Կապի բուսական թագավորության (Հարավային Աֆրիկա) միակ բուսական շրջանն է և ներառում է միայն մեկ բուսական նահանգ՝ Կապի բուսական նահանգը։

Կապի բուսական շրջանն աշխարհի վեց ճանաչված ծաղկային թագավորություններից ամենափոքրն է և հանդիսանում է աներևակայելի մեծ բազմազանության և էնդեմիզմի տարածք, որտեղ գտնվում են ավելի քան 9000 անոթային բույսերի տեսակներ, որոնցից 69 տոկոսը էնդեմիկ են[1]։ Այս բազմազանության մեծ մասը կապված է ֆինբոշ բիոմի հետ[1]։ Ֆինբոշ կենսաբազմազանության տնտեսական արժեքը, որը հիմնված է ֆինբոշ արտադրանքի բերքով (օրինակ՝ վայրի ծաղիկներ) և էկոտուրիզմի արդյունքներով, տարեկան գնահատվում է 77 միլիոն ռանդ[1]։ Կապի բուսական շրջանը, որպես կենսաբազմազանության կիզակետ, ունի ինչպես տնտեսական, այնպես էլ ներհատուկ բիոլոգիական արժեք[1]։

Ֆինբոշների 360 աստիճան լուսանկար Արևմտյան Կապի Groot Winterhoek նահանգում հրդեհից մոտ 18 ամիս անց։ Հրդեհից հետո կարելի է տեսնել աճի տարբեր փուլերում գտնվող բույսեր։ Կարելի է տեսնել նաև անբերրի սպիտակ հողը, որում ֆինբոշը ձգտում է աճել։ Սեղմեք այստեղ տեսնելու 360 աստիճանով լուսանկարը

Տեղանք և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիի բուսական շրջանն ունի աշխարհի բարձր բուսական տեսակների ամենամեծ ոչ-արևադարձային համակենտրոնացումը, տարածաշրջանը միակ կիզակետն է, որն ընդգրկում է մի ամբողջ ծաղկային թագավորություն և ունի Հարավային Աֆրիկայի 12 էնդեմիկ ընտանիքներից և 160 էնդեմիկ դասերից 5-ը։ Տարածքը կազմում է 78,555 կմ², ձգվում է Հարավային Աֆրիկայի ամբողջ սահմանում։

Տարածքն ընդգրկում է Հարավային Աֆրիկայի Միջերկրածովյան կլիման Արևմտյան անկյունում Արևմտյան Կապում և տարածվում արևելյան ուղղությամբ դեպի Արևելյան Կապ, անցողիկ գոտի արևմուտքում ձմռան անձրևային շրջանի և արևելքի ամառ անձրևային շրջանի (Կվազուլու Նատալ) միջև։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը Կապի բուսական շրջանը բաժանում է երեք էկոշրջանների՝ հովտային ֆինբոշ և ռենոստերվելդ (Renosterveld), Մոնտան ֆինբոշ և ռենոստերվելդ, Ալբանի մացառուտներ։

Ֆինբոշ էկոշրջանները պահպանման Global 200 առաջնային էկոշրջաններից մեկն են։ Բնության պահպանության միջազգային միությունը (Conservation International) Կապի բուսական շրջանը հայտարարել է կենսաբազմազանության կիզակետ։

Աշխարհի կենսաբազմազանության կիզակետերը, թիվ 12-ը ցույց է տալիս Կապի բուսական շրջանը

Կա կարծիք, որ Կապի բուսական շրջանը հաբիտատի կորստի, հողի դեգրադացիայի, ներխուժող օտար բույսերի պատճառով արձանագրում է աշխարհում ամենաարագ ոչնչացման մակարդակ[2]։

Համաշխարհային ժառանգության օբյեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին «Կապի ծաղկային բուսական շրջանի պահպանվող տարածքները» գրանցվել են որպես Համաշխարհային ժառանգության վայր։ Տեղայնքն ընդգրկում է ներկայացուցչական պահպանվող 8 տարածք՝

  • Սեղանաձև լեռան ազգային պարկ
  • Սեդերբերգ վայրի բնության տարածք
  • Գրութ Վինթերհուկ վայրի բնության տարածք
  • Բուլանդ լեռների համալիր (Limietberg Nature Reserve, Jonkershoek Nature Reserve, Assegaaibosch Nature Reserve, Hottentots Holland Nature Reserve, Kogelberg Nature Reserve)
  • Դե Հոոպ արգելավայր
  • Բուսմանսբոշ վայրի բնության տարածք
  • Սվարթբերգ համալիրի (Սվարթբերգ արգելավայր, Գամկապոորտ արգելավայր, Թաուերկոպ արգելավայր)
  • Բավիաանսլոոֆ մեգա արգելավայր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Odendaal L. J., Haupt T. M. & Griffiths C. L. (2008). "The alien invasive land snail Theba pisana in the West Coast National Park: Is there cause for concern?". Koedoe – African Protected Area Conservation and Science 50(1): 93-98. abstract, doi:10.4102/koedoe.v50i1.153.
  2. South African Press Association (2014 թ․ օգոստոսի 14). «Cape is world's extinction capital». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապի բուսական շրջան» հոդվածին։