Jump to content

Շրջանառու ջրամատակարարման համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերաշրջանառման համակարգով աշխատող ձկնաբուծարան Արարատի մարզում
70 % շրջապտույտ ապահովող վերաշրջանառման մոդել:
Ինքնաշեն վերաշրջանառվող ձկնաբուծարանի նմուշ

Շրջանառու ջրամատակարարման համակարգ (անգլ.՝ Recirculating aquaculture systems, RAS՝ Վերաշրջանառման ջրահամակարգեր), կոմերցիոն ձկնաբուծության և/կամ դեկորատիվ ձկնապահության (ինչպես նաև խեցգետնաբուծության, ոստրեբուծության և այլ ջրատնտեսական ենթատեսակների) մեջ օգտագործվող ջրի ինտենսիվ խնայողատար տեխնոլոգիա, որի դեպքում սահմանափակվում է ջրառը, իսկ մեխանիկական ֆիլտրման և բիոֆիլտրացիայի միջոցով օգտագործված ջուրը զտվում է թունավոր ամոնիակներից, ինչպես նաև այլ բաղադրիչներից և պարբերաբար վերադարձվում օգտագործման[1]։

Տվյալ համակարգերը վերջին ժամանակներում մեծ տարածում ունեն համաշխարհային ձկնարտադրության մեջ՝ մեծապես փոխարինելով ավանդական բաց համակարգերին։ Կախված վերաշրջանառվող կամ վերօգտագործվող ջրի ծավալներից, տվյալ համակարգերը կարող են ունենալ տարբեր ինտենսիվության օգտագործում։ Տվյալ համակարգերի դեպքում հնարավոր է առավել արդյունավետ կերպով կարգավորումներ իրականացնել ջրի որակի և ձկնարտադրության մեջ, ինչպես նաև անձամբ կառավարել պինդ նյութերի ֆիլտրումը, բիոֆիլտրացիան, օզոնային ախտահանումը, ուլտրամանուշակագույն ախտահանումը, ջրածնային ցուցիչը (pH), գազազերծումը, թթվածնի լուծվածությունը, ջերմաստիճանը և լուսավորությունը։ Ավանդական լճակային տնտեսությունների հանդեպ ունի մի շարք առավելություններ, այդ թվում՝ սահմանափակ ջրամատակարարման և հողատարածքի պայմաններում առավելագույն շուրջտարյա արտադրություն, արտադրական կառուցվածքները՝ խոշոր շուկաների մոտ տեղակայելու հնարավորություն, ամբողջական և հարմարավետ ձկնահավաք, արագ և արդյունավետ ախտահանում և այլն[1]։

Բնապահպանական տեսանկյունից վերաշրջանառման համակարգերը խիստ ձեռնտու են, քանզի դրանց օգտագործմամբ նվազագույնի է հասցվում աշխարհի բազմաթիվ անկյուններում սահմանափակ ռեսուրս դարձած ջրի օգտագործումը։ Բացի այդ, ջրի չափավոր օգտագործմամբ հնարավոր է դառնում առավել դյուրին կերպով հեռացնել ձկների արտազատուկները, ինչն անհամեմատ դժվար է ավանդական բաց համակարգերում։ Այս և բազմաթիվ այլ կոմպոնենտների շնորհիվ, վերաշրջանառությունը համարվում է կոմերցիոն ձկնարտադրության էկոլոգիապես մաքուր եղանակ։ Բուծվող ձկներից ստացված սննդարար նյութերը կարող են օգտագործվել գյուղատնտեսության մեջ որպես օրգանական պարարտանյութ, ինչպես նաև հումք ծառայել բիոգազի արտադրության համար։

Նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ համաշխարհային օվկիանոսը համարվել է ձկան և այլ տեսակի ջրային սննդամթերքի հայթայթման անսահման աղբյուր։ Համաձայն բազմաթիվ հետազոտությունների, բազմաթիվ ենթատեսակների թույլատրելի առավելագույն որսը կամ արդեն գերազանցվել է, կամ շուտով կգերազանցվի։ Այնումանայնիվ, կոմերցիոն ջրատնտեսության արագընթաց աճի հետևանքով, ձկնամթերքի արտադրությունն ու մեկ շնչի հաշվով սպառումը շաունանկաբար բարձրանում է։

Ինտենսիվ վերաշրջանառման համակարգեր օգտագործող առավել հաջող արդյունաբերություններից են համարվում սաղմոնի և թիլապիայի տնտեսությունները։ Չիլիի սաղմոնային արդյունաբերությունը 1991 թվականին ունենալով 159 միլիոն ԱՄՆ դոլարի շրջանառություն, 2007 թվականի դրությամբ տվյալ ցուցանիշը հասցրել է 2,3 միլիարդ ԱՄՆ դոլարի (498 000 տոննա)[2]

Վերաշրջանառման համակարգերը հանդիսանում են ջրային կուլտուրաների մեջ օգտագործվող ամենաարդյունավետ տեխնոլոգիական լուծումները՝ շրջակա միջավայրին հասցված վնասներն իջեցնելով զրոյականի։

Վերաշրջանառման համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անցում ավանդական համակարգից շրջանառու համակարգի

Փակ ցիկլով աշխատող ինտենսիվ ձկնաբուծական տնտեսություններում ջրի որակական հատկանիշների պահպանման համար անհրաժեշտ են մի շարք ջրամքարման գործընթացներ։ Սույն գործընթացներն իրականացվում են կանոնավոր կերպով՝ շրջապտույտի մեջ գտնվող ջուրն արտազատված թափոններից զտելու և թթվածնով հարստացնելու համար։ Վերաշրջանառման համակարգերը որպես այդիպին բավականին պարզ կառուցվածք ունեն։ Շրջանառու ջրամատակարարման համակարգերի հիմնական սկզբունքը կայանում է հետևյալում. ձկների ավազանների (կամ բաքերի) ելքամասից ջուրը հոսում է մեխանիկական ֆիլտրի, որից հետո՝ բիոֆիլտրի (կենսաբանական զտիչ) մեջ, այնուհետև ջուրը ենթարկվում է գազազերծման, ինչի շնորհիվ ջրից անջատվում է ածխաթթու գազը (CO2), և այսպես արդեն զտված ջուրը վերադարձվում է երկրորդային օգտագործման։ Համակարգը կարելի է նաև զինել մի շարք այլ լրացուցիչ կառուցվածքներով, ինչպիսիք են օրինակ մաքուր թթվածնի հարստացման կոները, ուլտրամանուշակագույն կամ օզոնային ախտահանման սարքավորումները, ջրածնային ցուցչի (pH) ավտոմատ կարգավորիչները, ջերմափոխանակիչ ապարատները, դենիտրիֆիկացման հարմարությունները և այլն[3]։

Բիոֆիլտրացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պինդ մասնիկների հեռացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

pH-ի կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմաստիճանի կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաանվտանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրվող ձկնատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպաստավոր կենսաբանական և շուկայական պայմանների դեպքում վերաշրջանառման համակարգերում
կարելի է կազմակերպել հետևյալ ձկնատեսակների կոմերցիոն արտադրությունը։

Տեսակ Ներկա վիճակ
Ատլանտյան սաղմոն,
մանրաձուկ
(Salmo salar)
14 °C
Թրթուրներն աճեցվում են քաղցրահամ ջրերում,
իսկ այնուհետև մանրաձկային վիճակում տեղափոխվում աղային ջրեր։
Մեծ հաջողությամբ բուծվում են վերաշրջանառման համակարգերում։
Արկտիկական տառեխ
(Salvelinus alpinus)
14 °C
Արկտիկական տառեխը կամ դրա և կարմրախայտի հետ
խաչաձևած տեսակը բավականին լավ է աճում է սառը ջրերում։
Գրուպեր
(Epinephelus spp.)
28 °C
Գլխավորապես Ասիայում հանդիպող ծովային ձկնատեսակ։
Ունի մի քանի տասնյակ ենթատեսակ։
Թառափ
(Acipenser spp.)
22 °C
Համեմատաբար հեշտ բուծվող

քաղցրահամ ջրերի ձկնատեսակ. Ունի մի քանի ենթատեսակ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Ձկնաբուծությունը ռեցիրկուլյացիոն ջրատնտեսական համակարգերում (ՌԱՀ)»(անգլ.)
  2. «Aquaculture Production Systems» first edition, edited by James H. Tidwell, 2012 John Wiley & Sons, Inc. Published 2012 by John Wiley & Sons, Inc (անգլ.)(անգլ.)
  3. Jacob Bregnballe (2015). A Guide to Recirculation Aquaculture An introduction to the new environmentally friendly and highly productive closed fish farming systems. {{cite book}}: External link in |title= (օգնություն)(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրջանառու ջրամատակարարման համակարգ» հոդվածին։